ՄԱՀԱՑԵԼ Է Սեպ 10,2011 00:00 Երեկ երեկոյան սրտի կաթվածից մահացել է ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը: Նա վերջերս էր վերընտրվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Տարօրինակ զուգադիպությամբ հիսունամյա Ազարյանի սրտի կաթվածը հետեւեց նրա գործունեության մասին վիկիլիքսյան բացահայտումներին: «Ժողովուրդ»-ի խմբագրակազմը ցավակցում է Ազարյանի հարազատներին:
ԴԺԳՈՀԵԼ Է ԳԱՐԵԳԻՆ 2-ՐԴԻՑ Սեպ 10,2011 00:00 Ըստ WikiLeaks-ի` Վրաստանի պատրիարք Իլյա 2-ը Վրաստանում ԱՄՆ դեսպանին բողոքել է Գարեգին Երկրորդից` ասելով, որ նա անհամբեր է եւ ցանկանում է, որ Վրաստանի պատրիարքն անմիջապես նրան հրավիրի Թբիլիսի եւ հանձնի Նորաշեն եկեղեցին: Ի պատասխան` Իլյա 2-րդն առաջարկել է ստեղծել գիտնականների հանձնաժողով, սակայն Գարեգին 2-րդը հրաժարվել է այդ գաղափարից: Վրաց պատրիարքը կարծիք է հայտնել, որ հայոց …
ԿՔՆՆԱՐԿՎԻ Սեպ 10,2011 00:00 Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը քննարկվելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ֆինն գործընկերոջ հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստը մեկնարկելու է սեպտեմբերի 13-ին Նյու Յորքում:
ԿԱՊՐԻԶԻ ՀԱՐՑ ՉԷ Սեպ 10,2011 00:00 «Հանրապետության հրապարակի կառավարության շենքի բակում թմբուկի կառուցման դեմ արտահայտվողները քիչ են, սակայն ակտիվ, ինչը տպավորություն է ստեղծում, թե հասարակությունը դեմ է թմբուկի կառուցմանը»,-պաշտոնավարման 100 օրվա ասուլիսում կարծիք է հայտնել Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը` պարզաբանելով նաեւ, թե դեմ արտահայտվողների մոտեցումը անձնավորված է: Գլխավոր ճարտարապետը նշել է, որ քաղաքաշինական խորհրդում թմբուկի կառուցմանը կողմ են արտահայտվել գրեթե …
«ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԷՆ ԺԱՄԱՆԱԿ ԷՐ «ՀԱՅԱՍՏԱՆ» Սեպ 10,2011 00:00 «Տոնավաճառի աշխատողներին արգելվում է վերելակից օգտվել եւ ապրանք բարձրացնել. կտուգանվի». այս հաղորդագրությանը մենք ականատես եղանք, երբ քաղաքացիներից մեկի ահազանգով այցելեցինք «Հայաստան» հանրախանութ:Արդեն 10 օր է` այս գրությունը փակցված է տոնավաճառի վերելակի վրա, աշխատակիցներն էլ ենթարկվում են այս «նոր կանոնադրությանը» եւ 100 կգ-անոց արկղերն աստիճաններով են վերեւ բարձրացնում: Նրանք «Ժողովուրդ»-ին շատ վրդովված պատմեցին կատարվածի մասին. վերելակի …
ՎՏԱՆԳԻՑ ԽՈՍՈՂԸ Սեպ 10,2011 00:00 Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր խորին մտահոգությունն է հայտնել խոսքի եւ մամուլի ազատության իրացման ցանկացած վտանգի առնչությամբ: Նա կոչ է արել բոլոր պետական մարմիններին զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք արգելակում են արտահայտվելու ազատությունն ու տեղեկատվության ազատ հոսքը մեր հասարակությունում` փաստացիորեն հանգեցնելով գրաքննության մշակույթի ձեւավորմանը: Հիշեցնենք, որ նա ինքն է մամուլի ազատության վտանգման օրենքի հեղինակներից …
ԻՐ ԳՈՐԾՆ Է Սեպ 10,2011 00:00 Հայ ազգային կոնգրեսի անդամ, բռնցքամարտի Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն Սամսոն Խաչատրյանը, անդրադառնալով բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի կողմից Երեւանում նվաճած չեմպիոնական գոտին Սերժ Սարգսյանին նվիրելու փաստին, նշեց, որ յուրաքանչյուրի գործն է` ինչպես վարվել: «Այդ հարցին ես չէ, որ պետք է պատասխանեմ: Փառք Աստծո, ինքն իր ճանապարհը հարթել է, հասել է արդյունքների: Ում հետ է կիսում իր արդյունքները, …
ՊԻՏԻ ՊԱՏԺՎԵՆ Սեպ 10,2011 00:00 ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը համամիտ չէ ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի` Հայաստանի հարցով համազեկուցողների գնահատականի հետ, որ մարտի 1-ի էջը փակված է: Տիկին Փոստանջյանը նշեց, որ ցավում է համազեկուցողների կողմից նման գնահատականներ լսելու համար: «Քանի դեռ այդ ողբերգության իրական մեղավորները չեն պատժվել, քանի դեռ 10 սպանությունն իրականացնողները պատասխանատվության չեն ենթարկվել, ապա …
ՓՈՐՓՐՈՒՄ ԵՆ Սեպ 10,2011 00:00 «Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրների վկայությամբ` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը խստորեն զբաղվում է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանով: Քանի որ ՀՀ ճանապարհային նախկին ոստիկանապետ Մարգար Օհանյանի հարցով արդեն հաջողություն արձանագրվել է, նա բանտում է, ոչ այդքան բարձրաստիճան ԱԱԾ աշխատակիցները հակված են կարծելու, որ Սարգսյանին եւս «կտապալեն»: Տեսնենք, թե ինչ հետեւանքներ կունենա երկու ուժային կառույցների միջեւ սկսված ստվերային հակամարտության …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Սեպ 10,2011 00:00 ԼԱՎ ԳՈՐԾԻ ԷՐԸստ ՊԵԿ տվյալների` արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ամենաբարձր վարձատրվող նախարարների թվում 5-րդն է. նրա անձնական եկամուտը կազմում է 13.818.454 դրամ եւ 5000 ԱՄՆ դոլար: Այդ կապակցությամբ նախարարը Slaq.am-ին պարզաբանել է, որ այդ եկամուտները նա ստացել է, երբ աշխատել է Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերությունում: Նախարարի հավաստմամբ, եթե մենք այդ գումարը` 13.818.454 դրամը, բաժանենք իր …
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
21 Դեկտեմբեր 17:49 Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ ես վստահ եմ, որ պատգամավորի հեռախոսն են տվել նրան, ինքն անձամբ պեղել եւ ուսումնասիրել է նամակները. Սուրենյանց
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում