ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԻ ՊՐԵՄԻԵՐԱ Հոկ 20,2011 00:00 «Ժողովուրդ» օրաթերթի ընթերցողն առաջիններից է իմացել, որ Հայկոն ու Մկոն նոր ինտերակտիվ ֆիլմ են նկարահանել` «Ալա բալա նիցա»: Տեղեկացրել ենք նաեւ, որ ֆիլմում կտեսնեք շատ հայտնի դեմքերի: Երեկ էլ տեղեկացանք, որ ֆիլմի սաունդթրեքը կատարում է Արտո Թունջբոյաջյանը: Հոլովակն արդեն տեղադրվել է Youtube-ում: Բոլորս հավաքում ենք այս հասցեն` youtube.com/watch?v=MbOOQE8Pl2I&feature=player_embedded#! եւ դիտում այն:
ՕԲԱՄԱՅԻ ԲԵՌՆԱՏԱՐԸ Հոկ 20,2011 00:00 ԱՄՆ Վիրջինիա նահանգի Հենրիկո քաղաքի Mariott հյուրանոցի մոտից առեւանգել են ԱՄՆ կառավարական բեռնատարը: Մոտ 200 հազար դոլար արժողությամբ սարքավորումներով մեքենան մի քանի ժամ անց գտել են Ռիչմոնդի օդանավակայանի մոտ գտնվող Holiday Inn Express հյուրանոցի ավտոկանգառում: Ինչպես տեղեկացնում են Սպիտակ տան անվտանգության ծառայությունից` մեքենայի մեջ գտնվող սարքավորումները գաղտնի տեղեկություններ չեն պարունակել:
ԱՇԽԱՐՀԸ ԿԶՐԿՎԻ Հոկ 20,2011 00:00 Իտալիայում գինու արտադրությունն իջել է վերջին 60 տարիների ընթացքում ռեկորդային ցածր մակարդակի: Անցյալ տարվա հետ համեմատած` գինու ընդհանուր արտադրությունն ընկել է 14%-ով: Այս մասին հաղորդում է ՀՌՈ վՏՉՏրՑՌ-ն: Արտադրության ծավալների նվազման պատճառը չոր եւ շոգ եղանակն է եւ այն, որ ՄԱԿ-ի ծրագրով հատկապես մեծ տարածքով այգիներ են ոչնչացվել Սիցիլիայում, Պերուջայում, Էմիլիա Ռոմանիայում: ՄԱԿ-ի ծրագիրը հողերն …
ՊԼԱՆՇԵՏՆԵՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ Հոկ 20,2011 00:00 «Չիլիի կոնգրեսի 120 պատգամավորներից յուրաքանչյուրը կստանա մեկական iPad պլանշետ»,-տեղեկացնում է Agence France-Presse-ը: Պլանշետի գույնը` սեւ, թե սպիտակ, ընտրում են պատգամավորները: Նրանցից մի քանիսը դժգոհել են, որ խորհրդարանը գումար է վատնել պլանշետներ գնելու համար, եւ նշել, որ ովքեր ցանկանում են iPad օգտագործել, պետք է իրենց գումարով գնեն դրանք: Սակայն խորհրդարանից համոզում են, որ դա կօգնի պատգամավորներին, …
ՔՈՉՎՈՐՆԵՐԻ ՏԵՂԱՀԱՆՈՒՄ Հոկ 20,2011 00:00 Reuters-ը հաղորդում է, որ Մեծ Բրիտանիայի Էսսեքս դքսությունում ոստիկանությունն այսօր սկսել է տեղահանել Դեյլ Ֆարմ թաղամասում անօրինական կերպով բնակվող իռլանդացի քոչվորներին: Ոստիկանության աշխատակիցները սկսել են քանդել ցածրահարկ աղյուսե տների պատերը: Շենքերի որոշ բնակիչներ խոստացել են մինչեւ վերջ դիմադրել: Էսսեքսի ոստիկանությունը տեղեկացրել է, որ դիմադրողներից երկուսի դեմ ստիպված են եղել էլեկտրաշոկ գործադրել: Մեկ մարդ ձերբակալվել է: …
ԲՐԻՆՁԸ ԿԹԱՆԿԱՆԱ Հոկ 20,2011 00:00 «Հարավարեւելյան Ասիայում տեղի ունեցած ջրհեղեղների պատճառով կրճատվել է բրնձի մատակարարման ծավալը, արդյունքում բրնձի գինը կարող է բարձրանալ 19%-ով»,-հայտնում է Bloomberg-ը: Թաիլանդի բրնձի գինը 630 դոլարից կարող է հասնել 750-ի ` մեկ տոննայի դիմաց: Հնդկական բրնձի գինը ներկայիս 480-ի փոխարեն կկազմի 500: Փորձագետների կարծիքով` 300 մարդու կյանք խլած ջրհեղեղի պատճառով խիստ տուժել են Թաիլանդի ենթակառուցվածքները: Բրնձի …
ՇԱՏ ԳՈՐԾ, ՇԱՏ ԽՆԴԻՐՆԵՐ Հոկ 20,2011 00:00 Նիկ (Նիկոլայ) Էգիբյանին մենք ճանաչում ենք «Համազգային աստղ» նախագծից, նա մասնակցել է նաեւ 2010 թվականի «Եվրատեսիլ»-ի հայաստանյան նախընտրական փուլին: Նիկն ունի երաժշտական կրթություն, սովորել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, ապա ավարտել է Երեւանի պետական կոնսերվատորիան: Ներկայումս էլ սովորում է ասպիրանտուրայում` որպես դասական վոկալիստ: Երգելուց բացի, զբաղվում է գործիքավորմամբ ու երգեր գրելով:Ի դեպ, դեկտեմբեր ամսին Նիկը …
ԻՐԱՐԻՑ ԱՆՏԵՂՅԱԿ ԵՆ Հոկ 20,2011 00:00 Հոկտեմբերի 18-ին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հոկտեմբերի 2-ին Վանաձոր-Ալավերդի մինչեւ Վրաստանի սահման ձգվող Մ-6 միջպետական մայրուղու 82-րդ կիլոմետրում տեղի ունեցած փլուզման պատճառները եւ ճանապարհի վերականգնման տարբերակները: Քննարկմանը ներկա են եղել ՀՀ քաղաքաշինության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության …
ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿՈՒՄ ԴԵՌ «ԴՈՄԻԿՈՒՄ» ԵՆ ԱՊՐՈՒՄ Հոկ 20,2011 00:00 ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքն ընդգրկված չէ բնակարանային ապահովման ծրագրերի համապատասխան ցուցակում: Օրերս Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ավագանու անդամ Մուշեղ Սուքիասյանը մեր թղթակցի հետ զրույցում նշեց, որ ինքը 1988թ. երկրաշարժից հետո զրկվել է բնակարանից եւ ինչպես շատերը, այսօր դեռ շարունակում է ապրել «դոմիկում»: «Ժողովուրդ»-ի խմբագրությանը բաց նամակ ուղարկելով` նա խնդրել էր, որ մենք մեր կողմից …
ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ՝ ՏՈԿՈՍՈՎ ՏՎԱԾ ՓՈՂԵՐԸ Հոկ 20,2011 00:00 Ֆինանսական ճգնաժամի արդյունքում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում Երեւանի էլիտար շինարարության ոլորտում: Մինչեւ ճգնաժամը բնակելի տների շինարարությունը բնականաբար ոչ առանց շահի ֆինանսավորած օլիգարխները կանգնել են տխուր փաստի առաջ: Անշարժ գույքի շուկայում ներկայիս կոնյուկտուրայի պայմաններում բավականին լուրջ դժվարություններ են առաջացել տրամադրված գումարները հետ ստանալու հարցում: Դրա վառ օրինակներից է «Նորաշեն» կոոպերատիվի հետ կապված սկանդալային պատմությունը, երբ …
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
16 Մայիս 19:02 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էդ Դոն բառը փոխվել ա, արդեն ուրիշ բառով են իրան դիմում. ՀՀ ոստիկանապետի պատասխանը՝ քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին՝ «Դոն Պիպոյին»
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
11 Մայիս 07:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ»
10 Մայիս 11:43 Ով է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներին
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին