ՀՀԿ-Ն՝ ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հոկ 07,2011 00:00 Հայ ազգային կոնգրեսի շուրջօրյա հանրահավաքները խոչընդոտելու նպատակով իշխանությունների ջանքերը սկսել են դառնալ անարդյունավետ: Չնայած ոստիկանությունը շրջափակել է Երեւանը, ՀԱԿ ակտիվիստները մարզերից հիմա էլ ոտքով են հասնում Ազատության հրապարակ: Այդպես էր նաեւ երեկ՝ շուրջօրյա հանրահավաքի 7-րդ օրը. Աբովյանի ՃՈ պոստից սկսած Աբովյանից, Սեւանից, Հրազդանից, Վանատուրից, Չարենցավանից մարդիկ ոտքով եկել էին Ազատության հրապարակ:Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջին ասուլիսից մնացած …
ԳՏԱՆ Հոկ 07,2011 00:00 Հոկտեմբերի 3-ի գիշերն Աբովյան քաղաքում տեղի ունեցած դաժան սպանության կասկածանքով որոնման մեջ գտնվող Երեւանի բնակիչ 24-ամյա Հրանտ Ալոյանը երեկ ոստիկանության կողմից Գորիս քաղաքում հայտնաբերվել եւ ձերբակալվել է: Հիշեցնենք, որ սպանությունը տեղի էր ունեցել մերկապարուհու պատճառով:
ԿՀԻՇԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ Հոկ 07,2011 00:00 Սեդրակ եւ Բելլա Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա» ընկերության գործով դատական ակտը կհրապարակվի հոկտեմբերի 11-ին` ժամը 12:00-ին: Մինչ այդ, Վերաքննիչ քաղաքացիական դատարանն ավարտել է պատասխանող կողմի վերաքննիչ բողոքի քննությունը` մերժելով ՍՊԸ-ի ներկայացուցչի կողմից արված երկու միջնորդությունները: Նրանցից մեկը վերաբերում էր դատական ակտն արտացոլող տեղեկանքը գործին կցելուն, իսկ երկրորդը` գործի վարույթը կասեցնելուն եւ քաղաքացիական …
4 ԿԳ ՀՀԿ Հոկ 07,2011 00:00 Հայ ազգային կոնգրեսի այսօրվա հանրահավաքը տեւելու է շատ կարճ՝ 18:30-ից 20:00-ն: Այնուհետեւ Ազատության հրապարակում մեծ էկրանին ցուցադրվելու է Հայաստան-Մակեդոնիա ֆուտբոլային հանդիպումը: Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն ասաց, թե ամեն ինչ անելու են Հայաստանի հավաքականի հաղթանակի համար, եւ իրենց քայլը ժեստ էր՝ հանուն համազգային միասնության: ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը հանրահավաքի մասնակիցներին ներկայացրեց ՀՀԿ անդամատոմսերով լի հերթական տոպրակը` …
ԽԱՉԻԿՅԱՆԸ ՉԿԱ Հոկ 07,2011 00:00 ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի պաշտոնավարման տարիներին սոցիալական ապահովության պետական հիմնադրամում հայտնաբերված յուրացումների կապակցությամբ հարուցված քրեական գործում ավելանում է մեղադրյալների թիվը: Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` այժմ մեղադրանք է առաջադրվել 15 հոգու նկատմամբ: Սակայն այս մարդկանց թվում չկա ինքը` Վազգեն Խաչիկյանը: Ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկացանք, որ այդ 15 հոգուն առաջադրված մեղադրանքը հիմնականում «Յուրացում» հոդվածի շրջանակներում է:
ՄԱՔՈՒՐ ՎԱԶՔ Հոկ 07,2011 00:00 Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի գիշերակացին հարակից հրապարակը նախօրեին խնամքով մաքրվել է: Պարզվում է, որ Սարկոզին երեկոները վազելու սովորություն ունի, դրա համար էլ այգին «ավլել են»:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Հոկ 07,2011 00:00 ՈՒՂԻՂ ՆԱՅԵԼ Թուրքիան մեծ երկիր է եւ պիտի կարողանա ուղիղ նայել իր սեփական պատմության ինչպես լուսավոր, այնպես էլ ստվերոտ էջերին: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հայտարարել է պետական այցով ՀՀ-ում գտնվող Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին` բերելով Գերմանիայի օրինակը. «Պետություններն ուժեղանում են, երբ ճանաչում եւ ընդունում են իրենց պատմությունը»: Տեղեկացնենք, որ Ֆրանսիայի նախագահի հետ ՀՀ են այցելել …
ԱՌԱՋ` ԴԵՊԻ ՀԵՏ Հոկ 07,2011 00:00 Հավանաբար շատերն են հիշում, թե ժամանակին հանրապետականներն ինչպիսի ոգեւորությամբ էին մեջբերում Սերժ Սարգսյանի «Առա՛ջ Հայաստան» կարգախոսով նախընտրական ծրագրի տարբեր դրույթները: Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստերի ընթացքում պահանջում էր, որ բոլոր նախարարներն իրենց սեղաններին դրված ունենան այդ ծրագիրն ու ամեն օր կարդան: Իսկ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն անգամ իր աշխատակիցներին ստիպում էր անգիր անել այդ …
ՆԵՂԱՑԵԼ Է ԻՐ ԱՆՑՅԱԼԻՑ Հոկ 07,2011 00:00 ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը «Ժողովուրդ» օրաթերթից խիստ նեղացել է ու որոշել այլեւս մեր հարցերին չպատասխանել: Նրան վիրավորել է «Էլիտար թշվառները» խորագրի ներքո հրապարակված նյութն իր անձնական կյանքի մասին: Այսինքն` Նիկոյանը սրտնեղել է, որ թերթում հրապարակել ենք իր անցյալը: Ցավոք, պարոն Նիկոյանին չենք կարող օգնել` սրբագրել իր ապրած օրերը: Եղածը եղած է, եւ պետք է …
ՉՈՒԶՈՂՈՒԹՅՈՒՆ Հոկ 07,2011 00:00 ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը ՀՀԿ խմբակցության պատգամավորների մոտ երեկ իր դժգոհությունն է հայտնել: Նա ասել է, որ երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ էր անում, ոստիկանները մի քանի օր թույլ չէին տալիս նրան վրան խփել, անգամ անձրեւանոց տեղադրել ու կոտրել էին այն: Փոխարենը, նա ասել է, իշխանությունները հանդուրժող են Կոնգրեսի հանրահավաքների եւ այնտեղ տեղադրվող, օր …