ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈՒՂԻՂ ՆԱՅԵԼ Թուրքիան մեծ երկիր է եւ պիտի կարողանա ուղիղ նայել իր սեփական պատմության ինչպես լուսավոր, այնպես էլ ստվերոտ էջերին: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հայտարարել է պետական այցով ՀՀ-ում գտնվող Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին` բերելով Գերմանիայի օրինակը. «Պետություններն ուժեղանում են, երբ ճանաչում եւ ընդունում են իրենց պատմությունը»: Տեղեկացնենք, որ Ֆրանսիայի նախագահի հետ ՀՀ են այցելել նշանավոր ֆրանսահայերը` նախկին նախարար Պատրիկ Դեւեջյանը, հայտնի երգչուհի Էլեն Սեգարան, ֆուտբոլիստ Յուրի Ջորկայեֆը, իսկ աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը Երեւան կժամանի այսօր: Նշենք նաեւ, որ մինչ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին  Հայաստանում է,  նրա կինը պատրաստվում է ծննդաբերել հայրենիքում:ՀԱՑԱԴՈՒԼ Վրաց իշխանությունների կողմից 10 տարվա ազատազրկման դատապարտված ջավախահայ հասարակական-քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը հոկտեմբերի 5-ից անժամկետ հացադուլ է հայտարարել`  ի նշան բողոքի իր նկատմամբ սահմանված անմարդկային եւ արժանապատվությունը նվաստացնող բանտային պայմանների դեմ: Սակայն բանտի ադմինիստրացիան հրաժարվում է գրանցել հացադուլի փաստը:ԵԹԵ` ԱՊԱ«Եթե ՀԱԿ-ը հեղափոխության կոչ անի, ապա դա միանշանակ ողջունելի կլինի, եթե այդ հեղափոխությունն ուղղված լինի ժողովրդի խնդիրների լուծմանը»,-հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:ՉԿԱՆՔրիստոնեա-դեմոկրատական միությունն առանձին չի մասնակցի 2012թ. մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին տեղեկացրել է Հայաստանի հանրային խորհրդի անդամ, Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը` հավելելով, որ դեռ չեն քննարկել, թե ում հետ եւ ինչպես են մասնակցելու ընտրություններին:  ԿԶՐԿՎԵՆՔԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ անբարոյականություն եւ կեղծիք է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի կողմից ընդունված` մարտի 1-ի էջը փակող բանաձեւի հատկապես այն հատվածը, ուր խոսվում է «ընդդիմության եւ իշխող կոալիցիայի միջեւ արդյունավետ երկխոսության»` որպես նման որոշում կայացնելու հիմքի մասին: Նա հիշեցրել է, որ վերոնշյալ բանաձեւի ընդունումից հետո եւս Հայաստանը, ժողովրդավարության հետ խնդիրներ ունենալու ֆոնին, շարունակելու է մնալ ԵԽԽՎ մշտական մոնիթորինգի ներքո: «Եթե Հայաստանում արտակարգ որեւէ բան չպատահի, ու եթե կատարենք մեր ստանձնած պարտավորությունները, Հայաստանի մասին զեկույց ԵԽԽՎ-ն կներկայացնի 2 տարի անց: Սակայն եթե պարտավորություններն անկատար մնան, չի բացառվում, որ անգամ զրկվենք ԵԽԽՎ-ում ներկայացված լինելու մեր իրավունքից»,- «1-ին լրատվական»-ին ասել է  Զարուհի Փոստանջյանը:ՀՈՂԱՀԵՌԱՑՈՒՄՏավուշի մարզում  տեղի ունեցած սողանքի հետեւանքների վերացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Ներգրավված է 133 փրկարար: Երեկ դեպքի վայրին է մոտեցել երկաթգծի «էքսկավատորը»` հողահեռացման աշխատանքներ իրականացնելու համար:




Լրահոս