ՆԵՂԱՑԵԼ Է ԻՐ ԱՆՑՅԱԼԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը «Ժողովուրդ» օրաթերթից խիստ նեղացել է ու որոշել այլեւս մեր հարցերին չպատասխանել: Նրան վիրավորել է «Էլիտար թշվառները» խորագրի ներքո հրապարակված նյութն իր անձնական կյանքի մասին: Այսինքն` Նիկոյանը սրտնեղել է, որ թերթում հրապարակել ենք իր անցյալը: Ցավոք, պարոն Նիկոյանին չենք կարող օգնել` սրբագրել իր ապրած օրերը: Եղածը եղած է, եւ պետք է հաշտվել իրականության հետ: Նեղանալով հարց չի լուծվի:




Լրահոս