ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կժամանեն հոկտեմբերին Հոկ 03,2011 16:53 Ադրբեջանական ԶԼՄ ների փոխանցմամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) իրենց այս ամիս կայցելեն տարածաշրջան: Հետաքրքրականն այն է, որ ավելի վաղ նշվում էր, թե համանախագահները տարածաշրջան են այցելելու մինչև սեպտեմբերի կեսը, սակայն այն նորից հետաձգվում է:
Հայրապետյանը դուրս է եկել 1/8 եզրափակիչ Հոկ 03,2011 16:36 Բաքվում սկանդալներով շարունակվում է բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությունը։ Ռուսաստանը ներկայացնող հայ բռնցքամարտիկ Դավիթ Հայրապետյանը 23։10 հաշվով հաղթել է ամերիկացի Էռոս Կորեային և դուրս եկել 1/8 եզրափակիչ։ Հայորդու հաջորդ մրցակիցը կլինի Լուկաշ Մաժչուկը:
Գ. Ծառուկյան. Քոչարյանը վերադարձի իրավունք ունի Հոկ 03,2011 16:32 Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդի պատասխանը Լեւոն Տեր-Պետրոսյանին:- Պարոն Ծառուկյան, Единая Россия -ի համագումարին Ձեր մասնակցությունը և Մոսկվայում ունեցած հանդիպումները տարբեր մեկնաբանությունների և կանխատեսումների տեղիք են տվել: Ինչպես կբնութագրեք Ձեր հարաբերությունները ռուսական քաղաքական վերնախավի հետ: – Ես, որպես ԲՀԿ նախագահ, մասնակցում էի Единая Россия-ի համագումարին՝ ռուսական կողմի հրավերով, և այստեղ ոչ մի զարմանալի բան չկար, որովհետև դուք …
Նոր պահպանակները կուժեղացնեն էրեկցիան Հոկ 03,2011 16:23 Բրիտանական ընկերությունը հայտ է ներկա յացրել`վաճառելու հատուկ մշակված CSD500 պահպանակներ, որոնք ուժեղացնում են էրեկցիան: Թույլտվության դեպքում պահպանակը կվաճառվի Եվրոպայի 29 երկրներում: Futura Medical ընկերության արտադրանք հանդիսացող պահպանակները պատված են քսուքով, որը լայնացնում է արյունատար անոթները, ինչի արդյունքում արնանդամում ուժեղանում է արյան հոսքը` հանգեցնելով ավելի երկարատեւ էրեկցիայի: Ինչպես փոխանցում է henaran ը` փորձարկումների ժամանակ CSD500 պահպանակներն օգտագործած …
Քաղաքապետը կծել է անվտանգության աշխատակցի ձեռքը (տեսսնյութ) Հոկ 03,2011 16:22 Ուկրաինայի Լուգանսկ քաղաքում ծեծկռտուք է տեղի ունեցել քաղաքային խորհրդի նիստի ժամանակ։Նիստին փորձել է ելույթ ունենալ ակտիվիստ, քաղաքապետի նախկին թեկնածու Միխայիլ Պաշուկը։ Սակայն վերջինիս արգելել են խոսել, իսկ ակտիվիստը մերժել է լքել ամբիոնը։ Այդ պահին նրան է մոտեցել անվտանգության աշխատակիցը եւ սկսել է ծեծկռտուք, որի ժամանակ Պաշուկը գլխով հարվածել է անվտանգության աշխատակցին եւ կծել նրա դաստակն …
Ջրազրկվելու է Մալաթիա-Սեբաստիա համայնքը Հոկ 03,2011 16:03 “Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. հոկտեմբերի 6-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 7-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Բ1 – Բ4, Ա1 – Ա3 և Արարատյան 1-2 զանգվածների, Սեբաստիա, Մալաթիա, Բատիկյան, Միրաքյան, Մելիքյան, Օտյան, Քուչակ, Մ.Գոշ, Գագարին, Ջամբուլի, Մանուկյան, Միքաելյան, Վագների, Մեծարենց, Դ.Վարուժան, Շրջանային, Կուրղինյան, …
Առկախված երկխոսության ճակատագիրը կորոշվի ժամը 18:00-ին Հոկ 03,2011 16:02 Կոնգրես-կոալիցիա երկխոսության համար ձեւավորված կոալիցիոն աշխատանքային խումբն այսօր, ժամը 18:00-ին կքննարկի ՀԱԿ-ի՝ երկխոսությունը վերսկսելու առաջարկությունը: Աշխատանքային խմբի անդամները, ըստ ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանի, իրավասու են պատասխանել ՀԱԿ-ին` անկախ այն հանգամանքից, որ խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը եւ անդամ Նաիրա Զոհրաբյանը Հայաստանում չեն՝ գործուղված են ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու:Գագիկ Մինասյանը չցանկացավ կանխորոշել քննարկման արդյունքը` նշելով, որ հարցը կքննարկվի …
Սերժ սարգսյանն այցելել է ՉԺՀ դեսպանատուն Հոկ 03,2011 15:57 Նախագահ Սերժ Սարգսյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 62-րդ տարեդարձի կապակցությամբ, այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ դեսպանատուն: Հանրապետության ղեկավարը տոնի կապակցությամբ հայ ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Թիան Չանչունին և դեսպանատան անձնակազմին, բարեմաղթանքներ հղել նրանց և ի դեմս նրանց` Չինաստանի ամբողջ ժողովրդին: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՉԺՀ-ի …
Կալիֆոռնիայում կրակ են բացել մարդկանց ուղղությամբ Հոկ 03,2011 15:54 ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Լեանդրո քաղաքում անհայտ անձինք կրակ են բացել քաղաքի ակումբներից մեկում կազմակերպված երեկույթից դուրս եկող մարդկանց ուղղությամբ, ինչի հոտեւանքով 3 մարդ զոհվել, եւս երեք վիրավորվել են,-գրում է L.A. Times-ը։Միջոցառմանը մոտ 100 մարդ է մասնակցել։ Փաստի առնչությամբ այլ մանրամասներ չեն հաղորդվում, կատարվում է քննություն։
Հոկտեմբերի 4-ը Կենդանիների պաշտպանության միջազգային օրն է Հոկ 03,2011 15:50 Հոկտեմբերի 4-ը Կենդանիների պաշտպանության միջազգային օրն է: Այս խորհրդանշական օրը` ժամը 12:00-ին, Երևանի կենդանաբանական այգումտեղի կունենա տեղեկատվական ասուլիս: Հոկտեմբերի 14-18-ը կայանալիք “Արևորդի” 3-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում կանցկացվեն մի շարք միջոցառումներ, որոնք նվիրված են Երևանի կենդանաբանական այգու հիմնադրման 70-ամյակին: Ասուլիսի ընթացքում կներկայացվեն այդ միջոցառումները ու դրանց իրականացման ժամանակացույցը: Տնօրենը կներկայացնի նաև խոշոր կատվազգիների համար նախատեսված …
24 Հունիս 19:16 «Ստորագրահավաք և ակցիաներ ենք անելու»․ չարենցավանցիները պահանջում են հետ «վերադարձնել» իրենց անձնագրային բաժանմունքը
20 Հունիս 22:04 Ուսումնական թռիչքի ժամանակ օդաչուն գերազանցել է ձայնի արագությունը, ինչի հետևանքով տների տանիքներ են վնասվել
12 Հունիս 13:46 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստի ամբողջ ընթացքում ձայնային հաղորդագրություն է ուղարկում կոնկրետ անձանց
14 Հունիս 18:03 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազը», կյանքից զրկվելուց առաջ առավոտյան գնացել է Ավանի դատարան․ դատավոր Շահվերդյանը որոշում էր կայացրել
20 Հունիս 22:04 Ուսումնական թռիչքի ժամանակ օդաչուն գերազանցել է ձայնի արագությունը, ինչի հետևանքով տների տանիքներ են վնասվել