ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԱՆՀԱՂՈՐԴ Է ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ Հոկ 04,2011 00:00 Երեկ մեկնարկած ԱԺ նիստում որեւէ մեկն այդպես էլ չանդրադարձավ Ազատության հրապարակում ընթացող շուրջօրյա հանրահավաքներին՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե նման իրադարձություն ամենեւին էլ չի կատարվում մեր երկրում: Անգամ իրենց ընդդիմադիր համարող ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը որեւէ ծպտուն չհանեցին այդ մասին: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ ընդամենը ներկայացրեց քառօրյայի օրակարգն ու իր ելույթում բառ անգամ չասաց հանրահավաքի մասին: …
Քաղաքական կոալիցիայի աշխատանքային խմբի հայտարարությունը Հոկ 03,2011 21:18 “Այսօր տեղի ունեցավ մեր աշխատանքային խմբի քննարկումը, որին, հանրապետությունից բացակայության պատճառով, ներկա չէին Դավիթ Հարությունյանն ու Նաիրա Զոհրաբյանը: Հանգամանալից անդրադարձ կատարվեց իշխանությունների հետևողական հորդորներից հետո սկսած երկխոսության գործընթացի` ՀԱԿ-ի կողմից անտրամաբանական կասեցման հարցին: Մենք անընդունելի ենք համարում իշխանությունների օրինական գործողությունները խեղաթյուրելը, անհարկի քաղաքականացնելը և դրանք մատի փաթաթան դարձնելու միջոցով երկխոսության վիժեցումը: …
իշխանությունն առայժմ մերժեց երկխոսության առաջարկը Հոկ 03,2011 21:05 Այսօր երկուսուկես ժամ իշխող կոալիցիայի անդամները քննարկեցին երկխոսությունը վերսկսելու ՀԱԿ-ի առաջարկը եւ որոշեցին առայժմ մերժել այն: Պատճառն, ըստ իշխող կոալիցիայի անդամների, այն է, որ ընդդիմությունը չարտոնված հանրահավաքներ է անցկացնում Ազատության հրապարակում:”Մենք կսպասենք այն անօրինական գործընթացի ավարտին, որից հետո կքննարկենք ՀԱԿ ներկայացուցիչների հետ մեր հանդիպման մանրամասները”,- հայտարարել են իշխանության պատվիրակության անդամները:
Երկխոսե՞լ թե՞չերկխոսել․ Կորոշվի ժամը 8-ին Հոկ 03,2011 19:14 Քիչ առաջ իշխանության կոալիցիոն անդամները՝ ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը, ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը, ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը եւ Խաչիկ Հարությունյանը, սկսել են քննարկել երկխոսությունը շարունակելու հարցը: Քննարկումն անցնում է փակ դռների ետևում: Նախնական վարկածով՝ այն կշարունակվի մինչեւ ժամը 20-00:
Լեդի Գագան սարսափեցրել է Օբամային Հոկ 03,2011 19:08 ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրապարակավ արտահայտվել է հանրահայտ երգչուհի Լեդի Գագայի արտաքինի մասին, բնութագրելով այն “սարսափեցնող”: “Երբ ես տեսա նրան Կալիֆորնիայում, նա, ճիշտն ասած, սարսափազդու տեսք ուներ: Կանգնած էր 20 սմ բարձրակրունկների վրա, իսկ նրա տեսքը սարսափեցրեց ինձ”, -ասել է Օբաման, ում խոսքերը շատ արագ տարածվել են համացանցոմ:Տեղեկատվության համաձայն, երգչուհին դեռեւս չի արձագանքել նախագահի դիտարկմանը:
Շեվարնաձե. Պուտինը վրացիներին չի ատում Հոկ 03,2011 18:31 Ցանկության դեպքում Վրաստանը կարող է “ընդհանուր լեզու” գտնել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ, կարծում է Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն: “Պուտինին ես ճանաչում եմ գրեթե նրա մանկությունից: Նա չի ատում վրացիներին”, -ասել է Շեւարդնաձեն:”Վրաստանը պետք է իմանա իր տեղն ու գինը: Մյուսներին եւս պետք է գնահատել”,- ասել է նախկին նախագահը:Այդ կապակցությամբ Շեւարդնաձեն նշել է, որ …
Բահրեյնի արքայադուստրը մեղադրվում է կտտանքների մեջ Հոկ 03,2011 18:16 Բահրեյնի արքայադուստր Նուր բինթ Իբրահիմ Ալ-Խալիֆան, հնարավոր է, մասնակցել է հակակառավարական ցույցերի ժամանակ ձերբակալված բժիշկների կտտանքներին,- գրում է The Times-ը: Բժիշկների խոսքերով` հարցաքննության ընթացքում իրենց ծեծել է ռետինե մահակներով եւ այլ կտտանքների ենթարկել` փորձելով ստիպել իրենց խոստովանել: Ձերբակալվածների մեծ մասը Մանամայի կենտրոնի հիվանդանոցներից մեկի բժիշկներն են, որոնց մեղադրել են հակակառավարական ցույցերին մասնակցելու եւ վիրավորներին օգնություն ցուցաբերելու մեջ: Բահրեյնի …
ՀՀ վերաբերյալ քննարկումների օրը ԵԽ-ում 07.10.11-ից տեղափոխվել է 05.10.11 Հոկ 03,2011 18:09 Ինչպես ավելի վաղ armlur.am -yը հայտնել էր, ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում քննարկվելու է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին բանաձեւի նախագիծը: Նախատեսված հոկտեմբերի 7-ի փոխարեն բանաձեւը կներկայացվի հոկտեմբերի 5-ին: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում ասել է ԵԽԽՎ նախագահ Մևլյութ Չավուշօղլուն:”Առավոտ” օրաթերթի թղթակցի այն հարցին, թե արդյոք ճիշտ չի լինի մարտմեկյան իրադարձությունների էջը փակված համարել միայն գործի …
Պաշտոնական այցով Երեվան ժամանեց Լիբանանի խորհրդարանի նախագահը Հոկ 03,2011 18:08 ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով հոկտեմբերի 3-ին եռօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրիի գլխավորած պատվիրակությունը: Ազգային ժողովի այգում Լիբանանի խորհրդարանական պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Լիբանանի ԱԺ նախագահ Նաբիհ Բըրրիի առանձնազրույցը: Ողջունելով …
Անհետ կորածներից 5-ին գտել են եվ տեղափոխել հիվանդանոց Հոկ 03,2011 17:35 Armlur.am -ի թղթակիցը, Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի դեպքի վայրից հայնտում է, որ ներկա պահին ՀՀ փրկարար ծառայության աշխատակիցները անհետ կորածներից 5 -ին գտել են եւ տեղափոխել հիվանդանոց: Դեպքի վայրում շարունակվում են ակտիվ որոնողական աշխատաքները մնացածներին հայտնաբերելու ուղղությամբ: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
22 Հունվար 21:57 Վթարված ՊՆ «Կամազ»-ում եղել է 25 զինվոր. վիրավորները «Toyota»-ի ուղևորներն են․ Բացառիկ լուսանկարներ
16:14 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ինչու է որդին կյանքից զրկել հորը ու դանակը թողել նրա մարմնի մեջ. ննջասենյակ մուտք գործելու հետևանքըԱրմավիրում
12:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ձեր դեմքի արտահայտությունը փոխեք ու էդպիսի դեմքով չնայեք․ վեճ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստի ժամանակ
16 Հունվար 15:14 Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք»-ը հրաժարվել է միանալ գերիների վերադարձի պահանջով հայտարարությանը
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից