ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Դեկ 22,2011 00:00 ՆՐԱՆՔ ԵՆՌուսաստանում գործող «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանը, «Ժողովուրդ» օրաթերթին ներկայացնելով իր վերլուծությունները հայաստանյան ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ, նշել էր, թե ՀԱԿ-ի հետ հանդիպումներում, բանակցություններում մշտապես ընդգծվում է, որ մի բան Է ակնկալվում` տարվի հայամետ քաղաքականություն: Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկվա ասուլիսին նշել է, որ ոչ ոք չի կարող Կոնգրեսի առջեւ դնել հայամետ ուժ լինելու խնդիր, …
ԱՐԳԵՆՏԻՆԱՆ ՀԻՄԱ ԿՐԱՍՆՈՅԱ՞ՐՍԿ Է Դեկ 22,2011 00:00 Երեկ Մոսկվայի «Մոնարխ» հյուրանոցում երեկոյան 19:30-ին սկսվեց եւ 22:30-ին ավարտվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Ջո՛ւր պարգեւիր Արցախին» հեռուստամարաթոն 2011-ի եզրափակիչ մասը` ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ ընթրիքով, որի ընթացքում տրվեց շուրջ 18 միլիոն ԱՄՆ դոլար նվիրելու խոստում: Հիմնադրամի կայքի «Ոսկե մատյան» բաժնում գրանցված ռուսաստանցի ամենախոշոր գործարարը` Սամվել Կարապետյանը, Արցախի ջրամատակարարման համար նվիրաբերել է մեկ միլիոն դոլար, չնայած …
ԱՄԱՆՈՐՅԱ ՍԱՌԵՑՈՒՄ Դեկ 22,2011 00:00 «Ժողովուրդ»-ի ԲՀԿ-ական աղբյուրների տեղեկացմամբ` մինչեւ հունվարի 20-ը ԲՀԿ-ն չի անելու ո՛չ կուսակցության քաղխորհրդի, ո՛չ պատգամավորական կամ նախարարական կազմով հավաքներ: Միակ բացառությունը կուսակցության ամենամյա ամանորյա հավաքն է, որը, ըստ ամենայնի, այս տարի եւս տարեվերջին կանցկացվի «Օջախ»-ում` շուրջ 1000 կուսակցականի մասնակցությամբ: ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը եւս հաստատել է ամանորյա հավաքի լուրը:
ՄԱՐԴ ՈՒ ԿԻ՞Ն Դեկ 22,2011 00:00 Երեկ խմբագրություն զանգահարած քաղաքացի Արա Սիմոնյանը «Ժողովուրդ»-ից հարցրեց, թե երբ են ամուսնանալու Սիլվա Համբարձումյանն ու Սուրեն Խաչատրյանը: Մեր այն հարցին, թե ինչու պետք է նրանք ամուսնանան կամ ինչու է մեզ նման հարց տալիս, քաղաքացին ասաց, որ բոլոր կայքերում, թերթերում նրանց նկարները միշտ կողք կողքի են. «Ես էլ մտածեցի` մարդ ու կին են, իրար ծեծել են»:
ՈՉՆՉԻ ՄԱՍԻՆ Դեկ 22,2011 00:00 ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից խոստացված զեկույցը, որը պետք է հրապարակվեր մինչեւ տարեվերջ, ՀՔԾ` «Ժողովուրդ»-ի աղբյուրների տեղեկացմամբ արմատական որեւիցե բան չի պարունակելու: Հնարավոր է` ինչ-որ շեշտադրումներ փոխվեն, հարցադրումներ բարձրացվեն, բայց դա չի վերաբերելու զոհերի մահվան հանգամանքների փաստական տվյալներին: Իսկ զեկույցի հրապարակումը ձգձգվում է տեխնիկական պատճառներով: Նրանք մտմտում են` ինչպես հանրության համար ընկալելի մատուցել այն, ինչ …
ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՃՈ Դեկ 22,2011 00:00 Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` ՀՀ ճանապարհային ոստիկանությունը ձեռք է բերել «Toyota Prius» հիբրիդային շարժիչով մեքենաներ, որպեսզի չաղտոտի մթնոլորտը: Այս լուրը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մասամբ հաստատեց: Այսինքն` ձեռք է բերվել հիբրիդային շարժիչով 1 մեքենա: «Նպատակը` փորձարկել, տեսնել` վառելիքի ծախսն իրեն արդարացնո՞ւմ է, թե՞ ոչ»,-ասաց Աշոտ Ահարոնյանը: Փաստորեն, մեքենան ձեռք է բերվել, …
ՀԻՄԱ ԷԼ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՀՈՎԱՆԱՎՈՐԻ Դեկ 22,2011 00:00 Երեկ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը հաղորդագրություն է տարածել` նշելով, որ ԲՀԿ-ն լուծարում է իր իսկ կողմից ստեղծված մշակույթի աջակցման խորհուրդը, որի խնդիրը մշակույթի ոլորտում ֆինանսական օժանդակություն տրամադրելու նպատակով ծրագրային ընտրություն կատարելու համար անաչառ մրցույթների անցկացումն էր: Այս քայլը խորհրդի ղեկավար Ռոբերտ Ամիրխանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ծիծաղելի որակեց: Նշենք, որ ԲՀԿ-ի տարածած հաղորդագրությունում մասնավորապես …
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՆՎՍՏԱՀԵԼԻ ԵՐԿԻՐ Է Դեկ 22,2011 00:00 Սփյուռքահայ հայտնի գործարար ու բարերար Վահագն Հովնանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոսեց սփյուռքահայերի` Հայաստանում կատարած ներդրումների մասին: «Երբ սփյուռքահայը գալիս է սրտով աշխատելու, դա նման է անտառի մեջ հանկարծ գեղեցիկ եղնիկ հանդիպելուն, երբ մտածում են` իսկ ինչո՞ւ նրան չորսաս: Հիմա այդ վիճակն է,-ասաց Հովնանյանը` հավելելով,-սփյուռքից եկած ներդրողները սրտով մտածեցին, ոչ թե խելքով: Նրանք եկան, վստահեցին, …
Դեկ 22,2011 00:00 «Ժողովուրդ» օրաթերթի 8-րդ էջի հարց ու պատասխանից բավականին հետաքրքիր իրավիճակ է բացահայտվել: Քաղաքացու` անտառներին վերաբերող հարցին ի պատասխան` ՀՀ բնապահպանության նախարարությունն այնպիսի տվյալներ էր ուղարկել, որ արված մի քանի ճշտումներից հետո պարզեցինք` այս տարվա հուլիսից սկսած` հեղափոխություն է տեղի ունեցել այդ նախարարությունում: Ըստ պաշտոնական տեղեկության` 2011թ. առաջին վեց ամիսներին ՀՀ պետբյուջե է մուտքագրվել 40 միլիոն …
Դեկ 22,2011 00:00 Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանը յուրօրինակ սովորություն ունի. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` տիկին դատավորն իր վարույթում գտնվող դատական նիստերը նշանակում է միայն հինգշաբթի եւ ուրբաթ օրերին: Պարզվում է` դատավորի գործելաոճը հետաքրքիր խորհուրդ ունի. նա միայն այդ օրերին է այցելում Լոռու մարզի իր նստավայր, իսկ մյուս օրերին բնակվում Երեւանում: Ու որպեսզի իրեն չծանրաբեռնի, դատաքննությունները մեկտեղում …
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
23 Դեկտեմբեր 17:22 Իմ կենսագրությունը եթե նայեք, կհասկանաք՝ ես պարապ չեմ մնալու․ պաշտոնանկ արված փոխնախարար Հովհաննես Հարությունյան
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 14:47 13 տարեկան երեխան ցուցմունք է տվել, որ մամայի հետ հարաբերություն ունեցողի ընկերն իրեն ասել է հանվիր և պառկիր. փորձագետ
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում