ԿԵՂԾ ԴԵՂԵՐԸ ԱԶԱՏ ՎԱՃԱՌՎՈՒՄ ԵՆ Մար 25,2011 00:00 Մարտի 22-ին «դեմիդրոլ» օգտագործելու հետեւանքով դեղորայքային թունավորումից մահացել էր 19-ամյա աղջիկը: Երբ տարիներ առաջ «Շտապ օգնության» մեքենաները բենզին չլինելու պատճառով չէին աշխատում, հիշում եմ, մի քաղաքացի ասաց. «Ես վախենում եմ ապրել պետությունում, որտեղ «Շտապ օգնությունը» չի աշխատում»: Այսօր այդ միտքը կարելի վերաձեւակերպել` «Ես վախենում եմ ապրել պետությունում, որտեղ դեղորայքը չի վերահսկվում»: Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների …
ՄԿՆԱՊԱՏՈՒՄ Մար 25,2011 00:00 ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի` տարածքային նախարար աշխատած տարիներին (ինչպես եւ հիմա) կառավարության շենքում վխտում էին մկները: Քանի որ կառավարության աշխատակազմի կողմից դրվող առատ մկնդեղերը չէին օգնում, դրվում էին նաեւ թակարդներ: Պատմում են, որ մի անգամ էլ կառավարության հավաքարարներից մեկը տարել ու թակարդը ուղիղ դրել էր Հովիկ Աբրահամյանի դռան առաջ:
ԳՈՒԴ ԲԱՅ, ՄԱՅ ԼԱՎ, ԳՈՒԴ ԲԱՅ Մար 25,2011 00:00 Անգլերեն պարապող Հովիկ Աբրահամյանը, երեկ քվեարկության դնելով «Հավաքների ազատության մասին» օրենքի նախագիծը, որն անցավ 77 կողմ, 1 դեմ եւ 7 ձեռնպահ ձայներով, անսպասելի ընդհատելով քվեարկությունը, հանկարծ լայն ժպիտով ասաց` «բայ»: Պարզվեց, որ այս կերպ Հովիկ Աբրահամյանը ողջունում էր դահլիճից հեռացող միջազգային պատվիրակության անդամներին:
ՉԸՄՓ Մար 25,2011 00:00 Երեկ ՕԵԿ համամասնական ցուցակի նախկին պատգամավոր Արծրունի Աղաջանյանին փոխարինելու եկած Մարզպետունի Մանուկյանը, դահլիճ մտնելով, չմփոցով համբուրեց հանրապետական Ռաֆիկ Գրիգորյանին: Քանի որ այն լսելի էր դահլիճի ծայրում անգամ, ամբողջ դահլիճը փռթկաց նոր պատգամավորի արձակած ձայներից:
ՄԱԳԱՏԵ-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ Մար 25,2011 00:00 Թուրքական «Զաման» եւ «Ռադիկալ» թերթերը Հայաստանի ատոմակայանի հետ կապված նշել էին, որ այն սեյսմակայունության առումով վտանգ է ներկայացնում: «Նրանք ուղղակի ծանոթ չեն հայկական ատոմակայանի կառուցվածքին, ՀԷԿ-ը կառուցված է ոչ թե 7, այլ 8.9 մագնիտուդային բալի հաշվարկով եւ, բնականաբար, համապատասխան ինժեներական կառուցվածքներով: Եվ այն, ինչ նրանք են ներկայացնում, չի համապատասխանում իրականությանը»,-«Ժողովուրդ»-ին ասաց էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: …
ԼԵԳԱԼ Մար 25,2011 00:00 Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, որին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը «անմահացրել էր» «կասկածելի» առեւտուր անելիս, «Ժողովուրդ»-ի խնդրանքին ի պատասխան նշեց, որ ինքը արել է ոչ թե բացօթյա առեւտուր, այլ` լեգալ կրպակից: Իսկ շարունակո՞ւմ է օգտվել դրանից, թե՞ անցել է սուպերմարկետներին: Վաչե Գաբրիելյանն ասաց. «Ես ապրում եմ շուկային կպած եւ այդ տեսակետից շարունակում եմ օգտվել թե՛ սուպերմարկետից, թե՛ …
ՍՊԱՐՏԱԿ ՄԵԼԻՔՅԱՆԸ ՓԱԽԵ՞Լ Է ԵՐԿՐԻՑ Մար 25,2011 00:00 Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղում մարտի 27-ին կայանալիք գյուղապետի ընտրությունների շուրջ դարձյալ իրարանցում է սկսվել: «Ժողովուրդ»-ը ահազանգ ստացավ այն մասին, որ եթե նախկինում թեկնածուները 50 հոգու տարբեր շրջաններից գրանցել էին գյուղում, ապա այսօր արդեն ընտրակաշառք են բաժանում: Մենք տեղեկացրել էինք, որ մարտի 6-ին Դարանակում կայացած գյուղապետի ընտրությունները չեղյալ էին հայտարարվել` «կրկի՛ն փորձիր» բանաձեւով: Այսօր էլ գյուղապետի …
ԹՇՆԱՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՇԽԱՏԵՆՔ ՀԱՐԹԵԼ Մար 25,2011 00:00 ՀՀԿ Գեղարքունիքի մարզային կառույցի ղեկավար Ռաֆիկ Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում հայտարարեց, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սպարտակ Մելիքյանին պաշտոնապես ասվել է, որ չպետք է մասնակցի Դարանակ գյուղի ընտրություններին:-Պարո՛ն Գրիգորյան, Դուք ՀՀԿ մարզային խորհրդի ղեկավարն եք եւ տեղի ՀՀԿ-ականների վարքի ու գործունեության հետ կապված որոշակի պարտավորություններ ունեք: Բոլորս գիտենք, որ Դարանակում ՀՀԿ-ական 2 թեկնածուներն էլ ապօրինի …
Մար 25,2011 00:00 «Ժառանգության» բոյկոտը չի վերաբերում ԵԽԽՎ հատվածին. այս կառույցում ՀՀ խորհրդարանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանն արդեն հաստատել է իր մասնակցությունը ապրիլի 11-ին մեկնարկող լիագումար նստաշրջանին: Պատվիրակության հետ կապված մյուս կուրյոզն այն է, որ անհայտ է մնում, թե պատգամավորությունից հրաժարված Արծրունի Աղաջանյանի փոխարեն ով է այս կառույցում ներկայացնելու ՕԵԿ-ը: «Ժողովուրդ»- ի տեղեկություններով` կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը համառորեն …
Մար 25,2011 00:00 Այն պահից, երբ Սերժ Սարգսյանը ասաց «անբարոյական», Հովհաննես Թամամյանի ճակատագիրը որոշված էր. ուժային կառույցներում մեր աղբյուրները Հովհաննես Թամամյանի առաջիկա նախաքննության եւ դատավարության հետ կապված որոշակի սցենարներն են մատնանշում: Ըստ այդմ` հնարավոր է` նախաքննության սկզբում հետաքրքիր ցուցմունքներ տված Թամամյանը նախաքննության ընթացքում դրանք առժամանակ դադարեցնի, սակայն եթե տեսնի, որ վերածվում է «քավության նոխազի», արդեն դատաքննության փուլում սկանդալային …
11 Հունվար 14:18 Արտաքին հետախուզության ծառայության աշխատողները պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն կստանան
10 Հունվար 16:59 Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը. ԱՆ
09 Հունվար 22:46 ՔՊ այսօրվա նիստը ավարտվել է քաշքշուքով. ՔՊ-ական Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետը Փաշինյանի ներկայությամբ վիճել են
07 Հունվար 14:42 Ադրբեջանական կողմը «Զանգեզուրի միջանցքի» թեմայով փոքր, բայց հաջող տեղեկատվական գրոհ իրականացրեց. թյուրքագետ
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից