ԽԻ՛ՂՃ ՈՒՆԵՑԵՔ, ԽԻ՛ՂՃ Մար 01,2011 00:00 Փողոցի առեւտրով ապրողներից եւս մեկը մնացել է շվարած. 73-ամյա Մանուշակ Պապյանը «Տաշիր» առեւտրի կենտրոնից մի փոքր հեռու զբաղվում էր փողոցային առեւտրով եւ դրանով մի կերպ օրվա հացի փող աշխատում: Սակայն այսօր, զրկվելով նաեւ ապրուստի այդ վերջին միջոցից, պատրաստ է պայքարել մինչեւ վերջ:«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Մանուշակ տատիկը բողոքեց իշխանություններից. «Բոլոր տեղերն էլ գնում ենք, է՛լ քաղաքապետարանի …
ՕՍԿԱՐ – 2011 Մար 01,2011 00:00 Հունվարի 25-ին կայացավ «Օսկար-2011» ամենամյա` 83-րդ մրցանակաբաշխությունը: Ամբողջ Հոլիվուդն էր սպասում այդ իրադարձությանը: Պճնամոլ դերասանուհիներն ամիսներ առաջ էին իրենց հագուստները պատվիրել հանրահայտ դիզայներների մոտ: Այդ երեկո շատերը փայլեցին կարմիր գորգի վրա: Բայց հաջողակներն, իհարկե, նրանք էին, որոնք տուն գնացին «Օսկար»-ի արձանիկը իրենց ձեռքերում: Մեր ընթերցողին ենք ներկայացնում անվանակարգերն ու հաղթողներին.«Լավագույն ֆիլմ» – «Թագավորը խոսում է» …
ԹՈՂ ԱՄԵՆ ՄԱՐԴ ԻՐ ԳՈՐԾՈՎ ԶԲԱՂՎԻ Մար 01,2011 00:00 Այսօր շատ են այն երգիչ-երգչուհիները, որոք փորձում են իրենց տարբեր հեռուստատեսային պրոյեկտներում, մասնակցում շոուների, նկարահանվում սերիալներում, ֆիլմերում: Նրանց թվում են պարուհի Սոֆի Դեւոյանը, ռեփեր Միշոն, երգիչ Արամոն, երգչուհի Լանա Խաչատրյանը: Հետաքրքիր է` ինչն է դրդում նրանց մտնել իրենց մասնագիտության հետ այնքան էլ կապ չունեցող ոլորտներ: Ավելի ճիշտ չի՞ լինի, եթե ամեն մեկն իր գործով զբաղվի:Վերջերս …
ՍԱՌԵՑՐԵԼ ԵՆ Մար 01,2011 00:00 Եգիպտոսի նոր իշխանությունները արգելել են նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին ու նրա ընտանիքի անդամներին լքել երկիրը: Արգելք է դրված նաեւ Մուբարաքի եւ նրա բոլոր հարազատների բանկային հաշիվների վրա: Հայտնի է, որ միայն շվեյցարական բանկերում Մուբարաքը ունի տասնյակ միլիոնավոր դոլարների հաշիվներ, որոնք, փաստորեն, այսօր իշխանության գլխին կանգնած բանակի հրամանատարական կազմը նրան արգելում է օգտագործել: Զինվորականները խոստացել են …
ԲԱՆ ՉՄՆԱՑ Մար 01,2011 00:00 Լիբիայում ընդդիմությունը կարողացավ վերահսկողություն հաստատել մայրաքաղաք Տրիպոլիի արվարձանների վրա: «Reuters»-ը հաղորդում է, որ ցուցարարների կողմն է անցել Միսուտարա քաղաքը, որը երրորդն է Լիբիայում: Տրիպոլիում Կադաֆիի կողմնակիցները անցկացնում են ցույցեր: Մինչդեռ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընդունած բանաձեւի արդյունքում միջազգային քրեական դատարանը սկսել է նախնական քննությունը` պարզելու Լիբիայում սպանված մարդկանց մահվան մանրամասները:Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ընդունել է …
ԱՆՀԱՏԱՊԵՍ ԴԻՄԱԳՐԱՎԵԼ «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ» Մար 01,2011 00:00 ԱՄՆ կառավարության աջակցությամբ իրականացվող «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը Հայաստանում կավարտվի 2011 թվականին, սակայն հայ գյուղացու համար չհաղթահարված կմնան ոչ միայն հազարամյակի, այլեւ ամենօրյա մարտահրավերները` կապված ոռոգման ջրի եւ քարուքանդ ճանապարհների հետ:Երբ հայ բարձրաստիճան պաշտոնյաները 5 տարի առաջ տեղեկացան ֆինանսական այնպիսի ոսկե երակի մասին, ինչպիսին է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը, անմիջապես հիշեցին հայ գյուղացուն լավություն անելու անմար ցանկության …
Ո՞Վ Է ՀԱՋՈՐԴԸ Մար 01,2011 00:00 Այս օրերին աշխարհին հետաքրքրող թիվ 1 հարցն այն է, թե ինչ մասշտաբների կհասնեն արաբական ժողովրդական հուզումները: Պակաս հետաքրքրություն չեն ներկայացնում նաեւ այնպիսի հարցեր, ինչպիսիք են` կազմակերպվա՞ծ էր արդյոք արաբական ժողովուրդների զարթոնքը, շահագրգռվա՞ծ էր արդյոք Արեւմուտքը հեղափոխություններով, կհասնի՞ այն արաբական աշխարհի գլխավոր երկիրը համարվող Սաուդյան Արաբիա, եւ ամենագլխավոր հարցը` կարո՞ղ է արդյոք բռնատիրությունների ապամոնտաժման գործընթացը դուրս …
ԲՈԼՈՐՍ ԷԼ ՍԽԱԼ ԵՆՔ ԱՅՍ ՀԱՐՑՈՒՄ Մար 01,2011 00:00 ՀԱՐՑ-Ի՞նչ վերաբերմունք ունեք Հայերի համաշխարհային միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայր, Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Աբրահամյանի արարքի վերաբերյալ, որը մի արաբ շեյխի հետ հանքային ջրերի գործարան կառուցելու համար քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի եւ մոտ 100 գյուղացիների սեփական հողատարածքները խլեց: Ու դա արվեց կառավարության որոշմամբ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամբ:-Ուրեմն էսպես կասեմ, …
ԵՐԿՈՒ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՉԿԱՆ Մար 01,2011 00:00 Փետրվարի 28-ին` ժամը 15?00-ի սահմաններում, Վանաձորում տեղի ունեցավ սարսափելի ողբերգություն. Չերկասի թիվ երկու բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը խլեց երկու անչափահաս երեխաների կյանք? Ծնողների անփութության հետեւանքով տանը միայնակ մնացած 2 տարեկան Անահիտն ու 4 տարեկան Ալեքսը հանկարծակի բռնկված հրդեհի ճիրաններից չկարողացան փրկվել: Դուռը փակ էր, ուժեղ ծխից երեխաները խեղդվել էին? Արդեն շքամուտք թափանցած ծուխը …
ՊԵՏԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍԱՆՔՆԵՐ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՆԿԱՊԻՂԾԻՆ Մար 01,2011 00:00 Կարճ ժամանակի ընթացքում հանրության շրջանակներում լայն ճանաչում ձեռք բերած ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանը, որն այսօր մանկապղծության մեղադրանքով կալանքի տակ է, մինչ այդ էլ ճանաչված եւ գնահատված է եղել ՀՀ գործող իշխանության կողմից:Նրա աշխատանքն ու գործունեությունը գնահատող պետական գրություններից միայն մի քանիսն ենք տպագրում: Բայց վստահ ենք, որ Հայաստանում եղած ոչ այդքան երկար ժամանակահատվածում Տեր-Պողոսյանն ավելի …
22 Նոյեմբեր 17:35 Դժբախտ պատահարի հետևանքով կյանքից հեռացել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին