Թմրամիջոց՝ գրպանից Մար 15,2012 13:03 Մարտի 14-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Բազումի բաժանմունքի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 33-ամյա մի տղամարդու, որի բաճկոնի գրպանում հայտնաբերվել է 10 մլ տարողությամբ ներարկիչ՝ դեղնավուն հեղուկով: Նա հայտարարել է, որ թմրամիջոցը պատրաստել է իր օգտագործման համար: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Բոլորն էլ գիտեն, թե իրենից ինչ է ներկայացնում ՀԱԿ-ը` սաղ ագենտներ են. Ռուբեն Հայրապետյան Մար 15,2012 12:59 “Բոլորն էլ գիտեն, թե իրենից ինչ է ներկայացնում ՀԱԿ-ը. սաղ ագենտներ են, բացառությամբ մեկ երկու հոգու, հանած Արամ Սարգսյանը… Եվ կատարում են այլ երկրների պատվերները”, – այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ի պատասխան լրագրողներից մեկի այն հարցի, թե արդյոք ՀԱԿ–ին կհաջողվի ի կատար ածել խորհրդարանական ընտրությունները նախագահականի վերածելու իրենց նպատակը ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ …
Կողոպտչին ճանաչեցին հեռուստահաղորդումից Մար 15,2012 12:53 Մարտի 8-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու համար, ձերբակալել էին Արմավիրի մարզի Խաթունարխ գյուղի բնակիչ, 1986 թ. ծնված Գևորգ Մանուկյանին, որը հափշտակել էր մի քաղաքացուհու պարանոցի ոսկյա շղթան: Մարտի 13-ին ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել մեկ այլ քաղաքացուհի և հայտնել, որ դիտելով “Արմենիա” հեռուստաընկերությամբ հեռարձակված “Հերթապահ մաս” հաղորդաշարի հերթական թողարկումը՝ ճանաչել է Գևորգ Մանուկյանին, …
Կինը մահացել է պլաստիկ վիրահատության ժամանակ Մար 15,2012 12:48 Մոսկվայի շրջանի 35-ամյա բնակչուհի Օլգա Ե.-ն մահացել է ճարպագնդի հեռացման պլաստիկ վիրահատության ժամանակ: Քննիչները ճշտվում են “Մեդինա” բուժկենտրոնում տեղի ունեցած մահվան պատճառները: Այս մասին տեղեկացնում է Life News-ը: Հենց բժիշկը նրան անզգայացնող դեղամիջոց է ներարկել, կինը կորցրել է գիտակցությունը և շնչահեղձ է եղել: Բժիշկները նրան շտապ տեղափոխել են վերակենդանացման բաժին: Քիչ անց բժիշկները արձանագրեցին են, …
Չափահաս երեվանցիների 30 տոկոսը հիպերտոնիկ հիվանդ է. սրտաբան Մար 15,2012 12:32 Եղանակի կտրուկ փոփոխություն, գեոմագնիսական դաշտի կտրուկ փոփոխություններ, մթնոլորտային ճնշման կտրուկ տատանումներ` սրանք այն հիմնական կոմպոնենտներն են, որոնք ազդում են սիրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց վրա գարնան առաջին ամսվա ընթացքում: Այս մասին ասուլիսում ասաց Երևանի գլխավոր սրտաբան, Սրտաբանական ինստիտուտի փոխտնօրեն, Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի տնօրեն Պարունակ Զելվեյանը: Նա նաև ասաց, որ գարունը զարթոնք է, ձմռան թմբիրից հետո օրգանիզմն …
Կառավարությունը որոշեց, որ Մաշտոցի այգու կրպակները չեն ապամոնտաժվի, իսկ բնապահպանները բողոքում են Մար 15,2012 12:20 Կառավարությունն այսօրվա նիստին հավանության արժանացրեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ներկայացված “Պետական գույքն օտարելու մասին” նախագիծը, ըստ որի Մաշտոցի պուրակները կապամոնտաժվեն այն ժամանակ, երբ գործի կդրվի “Հին Էրիվան” նախագիծը: Վարչապետը իր խոսքում նշեց, որ երեկ իրենք ստացել են բնապահպանների կողմից նամակ և փորձում են հասկանալ նրանց: Նա նաև նշեց, որ իրենք միշտ համրերաշխ են եղել …
Այրվել է ավտոմեքենա Մար 15,2012 12:10 Մարտի 15-ին, ժամը 06.28-ին ոստիկանությունից հայտնել են, որ Երևանի Նար- Դոսի 60 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել ժամը 06.41-ին, մարվել` 06.57-ին: Ամբողջությամբ այրվել է Ա. Պողոսյանին պատկանող “Տոյոտա Կորոլա” մակնիշի 87 ԼՍ 777 պ/հ ավտոմեքենան:
Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի. ԱՄՆ Պետդեպ Մար 15,2012 12:06 ԱՄՆ-ի պետդեպարտամենտը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում չի տեսնում, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Գերատեսչությունում ասուլիսի ժամանակ լրագրողները խնդրել են Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդին մեկնաբանել ադրբեջանական պաշտոնյաների վերջերս արած` ղարաբաղյան խնդիրը լուծելու համար ռազմական միջոցների կիառման հնարավորության մասին հայտարարությունները: “Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Միացյալ Նահանգներն նախկինի պես վճռական է տրամադրված երկու կողմերին աջակցության և հարցի …
Գազի արտահոսք Մար 15,2012 12:02 Մարտի 15-ին, ժամը 01.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արաբկիրի 17-րդ փողոցի թիվ 12 տան մոտակայքում տեղի է ունեցել գազի արտահոսք` հրդեհի բռնկումով: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և տեղյակ է պահվել “1-04” ծառայությունը: “1-04” ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը:
ԱՊՊԱ կտրոն չունենալը այսուհետ պետք է բացահայտվի ոչ թե հաշվառման-գրանցման ընթացքում, այլ տեղեկատվական համակարգի միջոցով Մար 15,2012 11:51 ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց “Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին” օրենքում փոփոխություն կատարելու առաջարկը: Ըստ ներկայացված առաջարկի` ԱՊՊԱ կտրոն չունենալը այսուհետ պետք է բացահայտվի ոչ թե հաշվառման-գրանցման ընթացքում, այլ տեղեկատվական համակարգի միջոցով, իսկ ԱՊՊԱ կտրոն չներկայացնելու դեպքում պարզապես հաշվառում չի իրականացվի: Գործող օրենքով` յուրաքանչյուր անձ պետք է …
23 Դեկտեմբեր 17:22 Իմ կենսագրությունը եթե նայեք, կհասկանաք՝ ես պարապ չեմ մնալու․ պաշտոնանկ արված փոխնախարար Հովհաննես Հարությունյան
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
23 Դեկտեմբեր 16:26 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանրամասներ՝ 13-ամյա աղջկա կյանքից զրկման դեպքի մասին․ ինչ է պատմում հայրը
23 Դեկտեմբեր 11:19 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ապշած էի, երբ տեսա ԱՄՆ իմ թռիչքի տոմսերի գները, ամբողջությամբ կփոխհատուցեմ. Ավինյան
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 14:47 13 տարեկան երեխան ցուցմունք է տվել, որ մամայի հետ հարաբերություն ունեցողի ընկերն իրեն ասել է հանվիր և պառկիր. փորձագետ
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում