ՀԱԿ-Ը ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ Է Ապր 24,2012 14:45 Ինչպես տեղեկացնում է armlur.am-ի թղթակիցը Ծիծեռնակաբերդից, քիչ առաջ Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ, Ծիծեռնակաբերդ են այցելել, ՀԱԿ անդամները, հարգանքի տուրք մատուցելով Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
ԼՂՀ նախագահի ուղերձը` Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ապր 24,2012 14:33 “Սիրելի հայրենակիցներ, Ապրիլի 24-ը մեր ժողովրդի պատմության մեջ է մտել որպես ցավի ու կոտորածի, զրկանքի ու կորստի օր, որը միավորում է աշխարհի բոլոր հայերին` ոգեկոչելու 1915 թվականի ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Միավորում է` ընդդեմ չարի ու ոճրագործության, բռնության ու ահաբեկչության, որը պետք է անպայմանորեն ճանաչվի ու դատապարտվի աշխարհի առաջադեմ մարդկության կողմից: …
Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք Է մատուցել Ա. կարապետյանը Ապր 24,2012 14:12 Ինչպես տեղեկացնում է armlur.am-ի թղթակիցը Ծիծեռնակաբերդից, Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք Է մատուցել “Նոր ժամանակներ” կուսակցության նախագահ Արամ կարապետյանը:
Պետք է հիշենք ու պարտավոր ենք. Ս. Օհանյան Ապր 24,2012 13:53 Պարտավոր ենք մեր հայրենիքի անվտանգությունն ու պաշտպանությունը նորմալ մակարդակով կազմակերպել։ “Այս օրվա դասը մեկն է. պետք է հիշենք ու պարտավորվենք` ինչպես ենք նվիրված լինելու մեր հայրենիքին: Ինձ վերաբերող մասով` պարտավոր ենք մեր հայրենիքի անվտանգությունն ու պաշտպանությունը նորմալ մակարդակով կազմակերպել”,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ դնելուց հետո լրագրողներին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Չիտայում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար Ապր 24,2012 13:47 Ապրիլի 24-ին Ռուսաստանի Դաշնության : Այս խաչքարը այստեղ կառուցվելիք ժամատան միայն մի մասն է կազմում,-գրոմ է chita.rfn.ru կայքը: Նշվում է, որ խաչքարի տեղում հետագայում կառուցվելու է ժամատուն եւ հայկական մշակույթի տուն, որտեղ հնարավորություն կտրվի ծանոթանալ մեր մշակույթի հետ, սովորել մեր լեզուն:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատարագ են մատուցել` ի հիշատակ Ցեղասպանության զոհերի Ապր 24,2012 13:29 Այսօր` ապրիլի 24-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել։ Գարեգին Երկրորդն աղոթել է Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության ենթարկված 1.5 մլն անմեղ զոհերի հոգիների հանգստության համար։Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն էլ ծես է մատուցել Էջմիածնում` Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի մոտ:
4-ամյա տղան սպանել է հորը Ապր 24,2012 13:26 4-ամյա տղան սպանել է հարազատ հորը, քանի որ վերջինս հրաժարվել է գնել համակարգչային խաղի հավելվածը: Դեպքը տեղի է ունեցել Ջիզան նահանգում,-գրում է MIGnews.com: Որդին հորը խնդրել է գնել PlayStation թանկարժեք էլեկտրական խաղը, սակայն հայրը չի գնել: Հագուստը հանելիս հայրը հանել է նաեւ ատրճանակը, իսկ որդին արագ վերցրել է այն ու կրակել ուղիղ հոր վրա:
Հարգանքի տուրք են մատուցել ԵԿՄ նախագահը եվ Ս. Սարոյանը Ապր 24,2012 13:16 Ինչպես ծիծեռնակաբերդից հաղորդում է armlur.am-ի թղթակիցը, ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը եւ ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը:
Ցեղասպանության միջազգային ճանաչումը Ապր 24,2012 13:01 Միջազգային իրավունքի համաձայն, հայերի դեմ Օսմանյան Թուրքիայում 1915 թվականին իրագործված ոճիրը, որպես Ցեղասպանություն պաշտոնապես ընդունել եւ դատապարտել են.Ուրուգվայն առաջինն է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ընդունել եւ դատապարտել: 1965 թվականի ապրիլի 20-ին Ուրուգվայի Սենատի Գլխավոր ասամբլեան եւ ներկայացուցիչների պալատը ,Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրվան նվիրվածե օրինագիծ են ընդունել: Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչ Արամ Քալաջյանի նախաձեռնությամբ 1982 թվականին …
Շարմազանով. Թուրքիայում շարունակում է իշխել քեմալական արժեհամակարգը Ապր 24,2012 12:39 “Քանի դեռ Թուրքիայի իշխանությունները չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, վտանգ կա, որ Եվրամիության անդամ կդառնա մի երկիր, որն այն նույն արժեհամակարգն ունի, ինչ քեմալական Թուրքիան։ Թուրքիան պետք է ճանաչի Ցեղասպանությունը եւ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատի Հայաստանի հետ”,-Ծիծեռնակաբերդում հայտարարեց Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, Շարմազանովը նշեց, որ դրանք փաստացի սառեցված են, ու ինչպես նշել …
15 Փետրվար 23:10 Պետությանն է վերադարձվել 16 հազար ԱՄՆ դոլարանոց Range rover մեքենա․ ո՞ւմ է այն պատկանում
15 Փետրվար 22:27 44-օրյա պատերազմից 5 տարի անց ԴՆԹ նույնականացմամբ գտնվել են եղբայրներ՝ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները
15 Փետրվար 08:28 Երևանի տրանսպորտի բոյկոտի մասշտաբը կարող է մեծանալ․ իշխանությունները պատրաստվում են. «Ժողովուրդ»
12 Փետրվար 21:05 Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած
14 Փետրվար 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԶՊՄԿ-ից 500 մլն դոլար են հանել. մազերներս բիզ-բիզ են կանգնում, այնպիսի կոռուպցիոն սխեմաների մասին ենք լսում․ Նորայր Նորիկյան
15 Փետրվար 08:28 Երևանի տրանսպորտի բոյկոտի մասշտաբը կարող է մեծանալ․ իշխանությունները պատրաստվում են. «Ժողովուրդ»
15 Փետրվար 22:27 44-օրյա պատերազմից 5 տարի անց ԴՆԹ նույնականացմամբ գտնվել են եղբայրներ՝ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան
05 Փետրվար 18:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համաճարակի պատճառով դպրոցներն ու մանկապարտեզները փակման վտանգի տա՞կ են. մանրամասներ