ՌԵԳԻՍՏՐԻՑ ՀԱՆԵԼ Ապր 14,2012 00:00 Հայ ազգային կոնգրեսը դիմել է ՀՀ ոստիկանությանը` առաջարկելով որպես ընտրողների ցուցակների կազմման, ուստի նաեւ դրանց ճշգրտության պատասխանատու` օգտվելով օրենքով ոստիկանությանը վերապահված բոլոր հնարավորություններից ու միջոցներից` բնակչության պետական ռեգիստրից եւ ընտրացուցակներից հանել ՀՀ-ից մշտապես բացակայող շուրջ 700 հազար քաղաքացիներին:
ԾԱԿԵԼ Է ՍԻՐՏԸ Ապր 14,2012 00:00 Երեկ՝ առավոտյան, ձերբակալել են Գյումրու Ճերմակ հիվանդանոցի վիրաբույժ Հրանտ Հենրիկի Ներսիսյանին: Վերջինս մեղադրվում է 41-ամյա Հմայակ Մկրտչյանին սխալ վիրահատելու ու արդյունքում հիվանդի մահվան պատճառ դառնալու մեջ: Վիրաբույժը տուժողի ստոծանին վիրահատելու ժամանակ ծակել է նրա սիրտը, վերջինս արյունահոսել ու անմիջապես մահացել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որը հաստատել է բժշկի մեղավորությունը: Նրա դեմ Շիրակի մարզի քննչական …
ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱՆԱՆ Ապր 14,2012 00:00 Ապրիլի 13-ին Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, թիվ 23 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Վարդան Ջհանգիրյանը Վարդենիսում հանդիպել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուի հետ: Հանդիպման ընթացքում գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկվել են ընտրական գործընթացներին վերաբերող հարցեր` մասնավորապես նախընտրական շտաբի կողմից հայտնաբերված ընտրացուցակներում մեծածավալ թերությունների եւ քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած որոշ խախտումների մասին: Ինչպես նաեւ …
ՕԵԿ-Ի ԵՐԻՏԱՍԱՐԴԸ Ապր 14,2012 00:00 «Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարած վարդենիսցիներից մեկը խնդրեց մեր օրաթերթի միջոցով տեղեկացնել, որ «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրացուցակի 17-րդ հորիզոնականը զբաղեցնում է երիտասարդ Գարսեւան (Գարսիկ) Սաղաթելյանը, ով Վարդենիսի ՕԵԿ կառույցի ղեկավարն է: Նա ինչքան շատ ձայն հավաքի քաղաքում, այնքան մեծ հնարավորություններ կունենա պատգամավոր դառնալու:
ՄԱՅՐԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է Ապր 14,2012 00:00 Գյումրիում նախընտրական շրջանում արդեն երկրորդ կրակոցը հնչեց` այս անգամ արյունալի ելքով: Սպանվողը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ապագա փեսան էր` Կարեն Եսայանը: Ապրիլի 12-ի կեսօրին կայանալու էր Կարենի եւ Վարդան Ղուկասյանի միջնեկ դստեր` Աննայի նշանադրության արարողությունը: Գյումրու «Օազիս» ռեստորանում սեղանները ձեւավորել ու սպասել են փեսացուի ընտանիքին: Սակայն Կարենն ուշացել է: Նրա հոր` Ռազմիկ Եսայանի ընկերներից մեկը, …
ԹՌԱՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱ՞Ն Ապր 14,2012 00:00 Սերժ Սարգսյանն Արարատի մարզ կատարած այցի ժամանակ կոչ է արել ընտրել ՀՅԴ թեկնածու Արայիկ Գրիգորյանին` Ավշարի Արայիկին: Այս փաստը հետաքրքիր է նրանով, որ ՀՀԿ նախագահն Արարատի մարզում ընդդիմադիր ՀՅԴ-ի քարոզարշավն է անում` դրանով հաստատելով շրջանառվող լուրերը, որ իրականում Արայիկ Գրիգորյանը ոչ թե ՀՅԴ-ի, այլ ՀՀԿ-ի թեկնածուն է: Պարզապես Հրանտ Մարգարյան-Սերժ Սարգսյան հանդիպման ժամանակ ՀՅԴ-ն խնդրել …
ԸՆԴԴԵՄ ՇԻՆԱՆՅՈՒԹԻ Ապր 14,2012 00:00 Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ հինգշաբթի օրը ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանն ու ՏԿՆ Արմեն Գեւորգյանը այցելել են Սեւան` հանդիպելու ՀՀԿ շտաբի անդամների հետ: Այստեղ Աբրահամյանը ՀՀԿ շտաբի պատասխանատու Ալիկ Պողոսյանին` Լոբի Ալիկին, հանձնարարել է. «Ես չգիտեմ` ով ինչ, բայց քաղաքական պայմանավորվածություն կա, որ պաշտպանում ենք ԲՀԿ-ի թեկնածուին` Էդուարդ Սահակյանին»: ՀՀԿ-ականների մի մասն անակնկալի …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Ապր 14,2012 00:00 ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ Ապրիլի 13-ին Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գ. Սարգսյանը Գյումրիում հանդիպել է ընտրողների հետ: Շախմատի տանը կայացած հանդիպման ընթացքում ներկայացվել են ՀԴԿ-ի նախընտրական ծրագրերը: Արամ Սարգսյանն ընդգծել է, որ գործող համակարգում ոչ մի բարեփոխում չի կարող հանգեցնել իրավիճակի էական փոփոխության: «Ուստի պետք են ոչ թե բարեփոխումներ, այլ համակարգային վերափոխումներ»,-նշել է ՀԴԿ առաջնորդը: ՀԱՎԱՏ Է …
ՀՀԿ-Ն ՎԱԽԵՆՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ Ապր 14,2012 00:00 ՀՀԿ-ն` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ոչ միայն չկարողացավ տեր կանգնել իր նախընտրական խոստումներին, այլեւ այս հինգ տարիների ընթացքում սրընթաց ձախողումներ է գրանցել բոլոր ոլորտներում: Ու այսքանից հետո հանդես է գալիս «Հավատանք, որ փոխենք» կարգախոսով: Ընդ որում, երբ համադրում ենք ՀՀԿ ներկայացրած նախընտրական ծրագիրն իրենց կարգախոսի հետ, մեղմ ասած, զավեշտալի պատկեր է ստեղծվում: 2012թ. ԱԺ ընտրություններին ՀՀԿ-ի …
10 ՀԱԶԱՐՆԵՐՈՎ Ապր 14,2012 00:00 Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ` ՀՀԿ-ն Շիրակի ու Կոտայքի մարզերում արդեն իսկ սկսել է ընտրակաշառք բաժանելը: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` բաժանվում է 10-հազարական դրամ, ընդ որում, փողը տալիս ՀՀԿ-ականներն ասում են, թե սա ընդամենը սկզբի համար է, եւ ընտրություններից երկու-երեք օր առաջ իրենք կրկին գումար կտան: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը, սակայն, ասաց, որ այդ խոսակցություններն ընդամենը սեւ …
26 Նոյեմբեր 20:46 Էրեբունիում մոխրակույտի են վերածվել փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի վարորդի անունով մեքենաները. կասկածելի հրդեհ
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին