ԱՌԱՋԱՐԿ Ապր 25,2012 00:00 «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ մի քանի օր առաջ կրթության եւ գիտության նախկին նախարար, ՀՅԴ անդամ Լեւոն Մկրտչյանն իր եղբորը պատկանող «Վալեմ» ռեստորանային համալիրում հանդիպել է արտոնագրից զրկված մի շարք բուհերի ռեկտորների հետ: Հանդիպմանը նախկին նախարարը գործարք է առաջարկել մասնակիցներին, համաձայն որի` ՀՅԴ-ին սատարելու դեպքում նրանց ղեկավարած կրթօջախները նախ` «նորից լիցենզիա կստանան», երկրորդ` կվերականգնեն իրենց երբեմնի …
ՐԱՖՖԻՆ ՈՒ ԿՈՄՈՒՆԻՍՏԸ Ապր 25,2012 00:00 «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Ռուբեն Թովմասյանը երեկ Ծիծեռնակաբերդի համալիրում հանդիպեցին ու միմյանց ձեռք սեղմեցին: Թովմասյանը ոգեւորված ողջունեց Հովհաննիսյանին եւ նրան հաջողություն մաղթեց: Մինչ ընկեր Թովմասյանը բարեմաղթանքներ էր ասում, Հովհաննիսյանը լուռ ժպտում էր նրան: Թովմասյանը, տեսնելով, որ Հովհաննիսյանը լռում է, ասաց. «Հովհաննիսյա՛ն ջան, մեզ ու Ձեզ հաջողություն, երկուսիս էլ պետք …
ՈՎ ՈՒՄ ՀԵՏ Ապր 25,2012 00:00 Երեկ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը Ծիծեռնակաբերդ եկավ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ, իսկ նրա կուսակցության անդամ Մհեր Շահգելդյանը որոշ ժամանակ անց եկավ մի քանի տղամարդկանց հետ: Ի դեպ, նշենք, որ Սերժ Սարգսյանի հետ Ծիծեռնակաբերդ չէր եկել ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը: Հավանաբար այն պատճառով, որ Ս. Սարգսյանի հետ էր վարչապետ Տիգրան Սարգսյանը, …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Ապր 25,2012 00:00 ԱՍՖԱԼՏ ՓՌԵՄ ՈՏՔԻԴ ՏԱԿԱյսօր ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը կայցելի Գեղարքունիքի մարզ: Henaran.am-ի տեղեկությունների համաձայն` Գեղարքունիքի ԲՀԿ-ական մարզպետ Նվեր Պողոսյանը կարգադրել է, որ ամեն ինչ հավուր պատշաճի լինի: Այդ պատճառով արդեն 3 օր ու գիշեր չեն քնում Գավառի ճանապարհաշինարարները: Նրանք ասֆալտապատում են միջհամայնքային եւ ներհամայնքային ճանապարհները: Արագածոտնի մարզ կատարած այցելությունների ժամանակ ՀՀԿ նախագահը մարզպետ Սարգիս Սահակյանին …
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԶԱՎԵՇՏՆԵՐԻ ՇԱՐՔԻՑ Ապր 25,2012 00:00 Նախընտրական քարոզարշավը լայն դաշտ է բացել պոպուլիզմի համար: ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցություններն իրենց նախընտրական ծրագրերում հաճախ այնպիսի խոստումներ են գրել, որ արդյունքում հայտնվել են հիմար դրության մեջ:Իշխանական կուսակցությունների նախընտրական ծրագրերին անդրադառնալու առիթ «Ժողովուրդ»-ն ունեցել է: Հատկանշական է, որ ե՛ւ ՀՀԿ, ե՛ւ ԲՀԿ, ե՛ւ ՕԵԿ նախընտրական ծրագրերն իրենց բովանդակությամբ հիշեցնում են քեֆի սեղանի շուրջ հնչեցված գեղեցիկ …
ՇՐՋՈՒՄ Է Ապր 25,2012 00:00 Մինչ քաղաքական ուժերն ակտիվ նախընտրական պայքար են տանում, ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը մեկնել է Բրյուսել՝ ԵԽԽՎ նիստին մասնակցելու: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն` Նաղդալյանը հայաստանյան պատվիրակությունից միակն է, որ մեկնել է: Այս այցն ուշագրավ է այն առումով, որ ԱԺ վերջին քառօրյան ձախողվեց քվորումի բացակայության պատճառով. եւ անգամ Նաղդալյանն այդ օրերին զլանում էր …
ԱՐՏՈՆԵՑԻՆ Ապր 25,2012 00:00 «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանը թիվ 23 որոշմամբ ի գիտություն է ընդունել Հայ ազգային կոնգրեսի` մայիսի 3-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանի ներկայացրած իրազեկումը: Քաղաքապետարանն արտոնել է նաեւ հանրահավաքից հետո Երեւանի կենտրոնական փողոցներով նախատեսված երթը: Ի դեպ, ՀՀՇ լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ ՀՀՇ գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը իրազեկումներ է …
«ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼ» ՏՈՒՆ Ապր 25,2012 00:00 Կոտայքի մարզի Զովունի գյուղի մի քանի բնակիչներ «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հայտնեցին, որ իրենց շենքում «ինտերնացիոնալ բնակարան» է ձեւավորվել` երկու եզդի, երեք քուրդ, չորս ասորի, երկու հրեա, մեկ ռուս եւ այլն` թվով 28 հոգի, գրանցվել են մի բնակարանի հասցեում. Զովունի 9-րդ փողոց, 125 շենք, բն. 54: Սակայն իրականում նման հասցե գոյություն չունի:
ԿԶԵԿՈՒՑԵՆ ՀՀԿ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ Ապր 25,2012 00:00 Այսօր ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը գնալու է քարոզարշավի` Գեղարքունիքի մարզ: Հատուկ այդ նպատակով երեկ ճանապարհաշինարարները բերանքսիվայր Սեւան-Երեւան ավտոճանապարհն էին «կարկատում», որպեսզի Սարգսյանը փոսերի մեջ չընկնի ու չբարկանա, ինչպես Վայոց ձորի մարզում: Ըստ ամենայնի՝ Սերժ Սարգսյանին Սեւանում հետաքրքիր բացահայտումներ են սպասվում: Բանն այն է, որ Հովիկ Աբրահամյանի հրահանգով մարզում մի շարք ՀՀԿ-ականներ ուղղակի աշխատում են ԲՀԿ-ի …
ԴԱՏԻ Է ՏԱԼՈՒ «ԺՈՂՈՎՈՒՐԴ»-ԻՆ Ապր 25,2012 00:00 Ապրիլի 20-ին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր, որ Երեւանի թիվ 190 դպրոցում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը ընտրակաշառք են բաժանել: Այս հրապարակումը հիմք ընդունելով՝ ԱԺ պատգամավորի թեկնածու, ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը դիմել է թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով` Ալեքսանյանի գրանցումը չեղյալ հայտարարելու համար: Եւ ահա երեկ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն էր …
22 Նոյեմբեր 17:35 Դժբախտ պատահարի հետևանքով կյանքից հեռացել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին