Ժողովուրդ. Հայ ազգային կոնգրեսը փլուզվում է Մայիս 12,2012 09:03 Թերթն անդրադառնում է “Հանրապետություն” կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի` մանդատից հրաժարվելու երեկվա հայտարարությանը` մասնավորապես գրելով. “Ու թեև նրա այս որոշման մասին որոշակի շրջանակների հայտնի էր դեռևս մինչև ընտրությունները, այդուամենայնիվ, այն մթնոլորտը, որում “Հանրապետության” ղեկավարը հայտարարեց իր այդ քայլի մասին, և այն ձևը, որով նա դա արեց, ցույց տվեց, որ Կոնգրեսում տևական ժամանակից ի վեր առաջացած ճեղքվածքները …
Հայկական ժամանակ. ՀԱԿ-ից դուրս գալուց հետո Արամ Սարգսյանը կհայտնվի Ժառանգությունո՞ւմ Մայիս 12,2012 09:00 ,,Հանրապետությունե կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը երեկ կուսակցության գրասենյակում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է, որ վայր է դնում Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակով ստանալիք մանդատը, և չի բացառել, որ առաջիկայում իր ղեկավարած կուսակցությունը կլքի նաև Կոնգրեսը: Ներքաղաքական կյանքին ուշադիր հետևողների համար Սարգսյանի ասածների մեջ ոչ մի նորություն չկար, որովհետև ,Հանրապետությանե առաջնորդը Լևոն Տեր-Պետրոսյանի վարած գծի հետ …
Ժողովուրդ. Գագիկ Ծառուկյանը հավաք է արել. Ոմանք հրաժարակնի դիմումներ են գրել Մայիս 12,2012 08:56 Ժողովուրդ-ը տեղեկացել է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ իր կուսակցության ակտիվի հավաք է հրավիրել և հայտարարել, որ բոլոր այն ընտրատեղամասերի պատասխանատուները, որոնք 10 հազար ձայնից քիչ են հավաքել կուսակցության համար, Աժ պատգամավորի մանդատ չեն ստանա: Եվ այս տրամաբանությամբ Գագիկ Ծառուկյանը ստիպել է մի շարք ԲՀԿ-ականների, որպեսզի հրաժարականի դիմումներ գրեն: Դիմում գրողներից առաջինը …
Երկիր. Ալիկ Սարգսյանը կփոխարինի Արարատի գործող մարզպետին Մայիս 12,2012 08:54 ՀՀԿ-ում մի շարք մարզպետների պաշտոնանկության մասին լուրերը չեն դադարում: Իշխող կուսակցությունն արդեն այսօրվանից պատրաստվում է նախագահական ընտրություններին և այս համատեքստում, ունենալով խորհրդարանական ընտրությունների փորձը, հստակեցնում է հետագա անելիքները: Այստեղ շարունակում են քննարկել Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության հարցը: Թեև Սյունիքում գրանցվել է ընտողների մասնակցության ամենաբարձր ցուցանիշը, …
Չորրորդ ինքնիշխանություն.Նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը վարչապետի հնարավոր թեկնածուների ցանկում Մայիս 12,2012 08:50 Ըստ շրջանառվող լուրերի, կառավարության մոտալուտ հրաժարականից հետո Հայաստանի վարչապետի հնարավոր թեկնածուների ցանկում է հայտնվել Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի անունը: Թե որքանո՞վ են հավաստի մայրաքաղաքի բնակչության մեծ մասի դժգոհությունը հարուցած ,դրայվոտե ղեկավարի` վարչապետի պաշտոնում հայտնվելու լուրերը, ցույց կտա ապագան: Ինչ վերաբերում է գործող վարչապետ Տիգրան Սարգսյանին, ապա, “ՉԻ”տեղեկություններով` ՀՀԿ-ի կարևոր պաշտոններ զբաղեցնող որոշ ղեկավար անձինք …
Հրապարակ. Կոալիցիայի դեպքում Օսկանյանը դո՞ւրս կգա ԲՀԿ-ից Մայիս 12,2012 08:46 ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր զբաղեցրել է ամենաարմատական ընդդիմության նիշան: Անգամ ՀԱԿ-ում այդքան քննադատաբար չեն տրամադրված գործող իշխանության հանդեպ, ինչքան նա: Երեկ երեք կուսակցությունների միասնական շտաբի հավաքի ժամանակ նա հայտարարել է. “Ես ինքս` Վարդան Օսկանյանս, երբեք ինձ ոչ իրական կոալիցիայի պայմանավորվածությունների պատասխանատվության տակ չեմ դնի”, ինչը կարելի է որպես ակնարկ դիտել, եթե ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիա …
Ժողովուրդ. Դերասան Հրանտ Թոխատյանը պատրաստվում է բնակության տեղափոխվել Արցախ Մայիս 12,2012 08:43 Ժողովրուրդ-ի հավաստի տեղեկություններով, դերասան, հեռուստահաղորդավար Հրանտ Թոխատյանը հունիսի 1-ից պատրաստվում է տեղախոխվել Արցախ և բնակություն հաստատել այնտեղ: Լուրը թերթի հետ զրույցում հաստատել է նաև ինքը` Թոխատյանը` հավելելով ,Ղարաբաղում լավ աշխատանքի առաջարկ ունեմ, գնում եմ այնտեղ աշխատելու: Իհարկե, գնալ-գալով է լինելու, բայց ժամանակի մեծ մասը անցկացնելու եմ այնտեղ: Ժողովուրդ-ի հարցին, թե իր ընտանիքը ևս տեղափոխվելու է …
Երկիր. Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվելո՞ւ է մանդատից Մայիս 12,2012 08:39 Թերթի տեղեկություններով ,Ժառանգությունե կուսակցության համամասնական ցուցակը մի շարք փոփոխությունների է ենթարկվելու: Կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվելու է մանդատից: Նրա փոխարեն խորհրդարան կգնա կուսակցության համամասնական ցուցակի 14-րդ հորիզոնականը զբաղեցնող Անահիտ Բախշյանը: Արդեն Երեկ լուրեր էին շրջանառվում, թե ցուցակի երրորդ համարը` Զարուհի Փոստանջյանը, ևս վայր է դնելու մանդատը: Լուրն, ի դեպ, Երկիր-ի հետ զրույցում Փոստանջյանը ոԲչ հերքել, …
Օձի խայթոց Վայոց ձորում Մայիս 12,2012 00:07 Մայիսի 12-ին ահազանգ է ստացվել,որ Վայոց Ձորի մարզի Ռինդ գյուղիմոտակայքում օձի խայթոցից Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Երեվանի բնակչուհի 2008 թ-ի ծնված Անահիտ Ազիզյանը:Ըստ բժիշկների տուժածի առողջական վիճակը բավարար է :
Մայիս 12,2012 00:00 Լուսանկարն արվել է Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնի շրջակայքումԹեեւ աթոռների վրա մաքրության մասին հորդորներ են փակցված, բայց մոռացել են, որ պետք է պայքարել նաեւ մայրաքաղաքի ժանգոտության դեմ:
12 Նոյեմբեր 22:46 Բաքվում ԱՄՆ-ի դեսպանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն անդրսահմանային գետերի ռեսուրսների կառավարման սխեմա են մշակում
13 Նոյեմբեր 18:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փողոցներում անիվներով դագաղներ են շրջում, էդ մեքենաները հանելը լեգիտիմ կլինի. Փաշինյան
13 Նոյեմբեր 15:33 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոկսակի վիրուսի բռնկման վտանգ կա․ դպրոցներում և մանկապարտեզներում ծնողներին հորդորել են զգուշանալ
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
08 Նոյեմբեր 08:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները հորդորել են մոռանալ իրենց մասին. միայն Դավիթ Բաբայանի եւ Ռուբեն Վարդանյանի ընտանիքներն են փաստաբանի դիմել. «Ժողովուրդ»
06 Նոյեմբեր 14:26 Մտել են Բաղրամյան փողոցի շենքերից մեկը, էլեկտրահարել` կնոջ, կապել ոտքերն ու ձեռքերը, գումար փնտրել
12 Նոյեմբեր 22:46 Բաքվում ԱՄՆ-ի դեսպանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն անդրսահմանային գետերի ռեսուրսների կառավարման սխեմա են մշակում
14 Հոկտեմբեր 13:37 Ձերբակալված ֆիզիկայի ուսուցիչը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին կից խորհրդի կազմում է. նախարարի անտեղյակությունը
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան