Boeing-ը վթարային վայրէջք է կատարել Մայիս 14,2012 13:05 Նովոսիբիրսկի օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել ուղեւորատար Boeing-737-800-ը, որը կատարում էր Մոսկվա-Յակուտսկ չվերթը:Ինքնաթիռում եղել է 155 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ: Տուժածների մասին ոչինչ չի հաղորդվում: Նշվում է, որ վայրէջքի պատճառ է հանդիսացել ինքնաթիռի կառավարման երկրորդ համակարգի խափանումը:
Ծիծեռնակաբերդում համերգով հանդես կգա շվեդական լարային անսամբլը Մայիս 14,2012 13:03 Շվեդիայի Հալմստադ քաղաքի երաժշտական լարային անսամբլն այսօր ելույթ կունենա Ծիծեռնակաբերդում, այս մասին այսօր՝ ասուլիսի ժամանակ լրագրողներին տեղեկացրեց նվագախմբի գլխավոր ադմինիստրատոր Նարինե Գաբրիելյանը: Վերջինս նշեց, որ շվեդ երաժիշտները շատ են կարևորում իրենց այցը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր։ “Այսօր՝ կեսօրին նպատակ կա այցելել Ծիծեռնակաբերդ, որոշել ենք տալ մի կարճ համերգ` դրանով խոնարհվելով զոհերի հիշատակի առջև”,- …
Սյունիքի մարզպետը կանգնեց հերթական փաստի առաջ Մայիս 14,2012 12:55 Ակտիվիստ, բնապահպան Մարիամ Սուխուդյանն իր ֆեյսբուքի պատին հետևյալ գրառումն է կատարել. “Սյունիքի մարզպետը նորից կանգնեց փաստի,կամ ճիշտ կլինի ասել ՀԱՍՏԻ առաջ: Երեկ քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը Սիսիան էր տարել իր հեղինակած Վուրգ Ոսկանյանի քանդակը Սիսիանում տեղադրելու նպատակով:Սիսիան հասնելուց անմիջապես հետո Սյունիքի մարզպետը զանգահարեց Գետիկ Բաղդասարյանին և հրահանգեց,որ նա արձանը չտեղադրի,քանի որ ըստ նրա այդ փաստը իր …
Newsweek թերթը Օբամային արվամոլ է անվանել Մայիս 14,2012 12:51 Ամերիկյան Newsweek ամսագիրը երկրի նախագահ Բարաք Օբամային անվանել է առաջին արվամոլ նախագահ: Օբամայի լուսանկարը ծիածանագույն լուսապսակով հայտնվել են ամսագրի` մայիսի 21-ին լույս տեսնելիք ամսագրի շապիկին, հայտնում է ABC News-ը:Նշենք ծիածանն արվամոլների խորհրդանիշն է: Հոդվածը սոցցանցերում դեռ չի հրապարակվել, սակայն, հավանաբար, այն նվիրված է Օբամայի` օրերս արած հայտարարությանը, որում նա իր աջակցությունն էր հայտնել միասեռ ամուսնությունների …
Հանդիպում նախագահականում Մայիս 14,2012 12:50 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քուվեյթի Պետության շեյխուհի Ֆարիհա ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահին, ով աշխարհում հայտնի է իր բարեգործական գործունեությամբ և Քուվեյթի “Օրինակելի մայր” բարձրագույն կոմիտեի նախագահն է: Սերժ Սարգսյանը ողջունել է շեյխուհուն և նշել, որ ուրախ է մեր երկրում հյուրընկալելու անբասիր հեղինակություն վայելող այնպիսի հասարակական գործչի, ինչպիսին շեյխուհի Ֆարիհա ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահն է, ով …
Երեվան կժամանի Կորեայի խորհրդարանական պատվիրակությունը Մայիս 14,2012 12:46 Մայիսի 14-16-ը Երևանում է գտնվելու Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Հոն Ջաե Հյոնի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ մայիսի 14-ին պատվիրակությունը կհանդիպի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի և Հայաստան-Կորեա բարեկամության խմբի անդամների հետ:Մայիսի 15-ին խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի 1915 թ. Հայոց ցեղասպանության …
ՀՀԿ-ի` մարզերում եվ Երեվանում ստացած ձայներն` ըստ տոկոսների Մայիս 14,2012 12:33 Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի հանրապետական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում, տոկոսային հարաբերակցությամբ, ամենից շատ ձայներ ստացել է Սյունիքի մարզում, իսկ ամենից քիչ` Կոտայքի մարզում: ՀՀԿ-ի համար “անհաջող” մարզերից շրջաններից են նաեւ Շիրակի մարզն ու Երեւան քաղաքը: Ներկայացնում ենք ՀՀԿ-ի արդյունքները տոկոսային հարաբերակցությամբ` ըստ մարզերի, նվազման կարգով (տոկոսային ցուցանիշը հաշվվում է մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցած …
Օրեկան 2 հավկիթը թույլ է տալիս օրվա ընթացքում ավելի քիչ ուտել Մայիս 14,2012 12:31 ԱՄՆ Լուիզիանայի համալսարանի գիտնականները հավկիթը անվանել են նախաճաշի համար լավագույն ընտրություն, քանիի որ հավկիթը թույլ չի տալիս ճաշին սովի սուր զգացողություն ունենալ: Հետազոտությանը մասնակցել է 20 կամավոր: Նրանց շաբաթվա ընթացքում նախաճաշին տրվել է երկու հավկիթ կամ մեկ ափսե ապուր: Երկու դեպքում էլ կալորիաները, ածխաջրերի, սպիտակուցների ու ճարպերի քանակությունը նույնն է եղել: Մասնակիցները ճաշի ժամին հայտնել …
Բարգավաճ Հայաստան կուսակցության ՄԱՐԶԵՐՈՒՄ ՍՏԱՑԱԾ ՁԱՅՆԵՐՆ` ԸՍՏ ՏՈԿՈՍՆԵՐԻ Մայիս 14,2012 12:30 “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը տոկոսային հարաբերակցությամբ խորհրդարանական ընտրություններում ամենաշատ աջակցություն ստացել է Կոտայքի մարզում: Դա միակ մարզն է, որտեղ ԲՀԿ-ն կարողացել է առաջին տեղ զբաղեցնել` առաջ անցնելով երկրի նախագահ Սերժ Սարգսյանի Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: “Բարգավաճ Հայաստանն” ամենաքիչ աջակցությունն ստացել է Սյունիքի մարզում: Ներկայացնում ենք “Բարգավաճ Հայաստանի” մարզային արդյունքները` տոկոսային հարաբերությամբ, նվազման կարգով: Կոտայքի մարզ – 47,49%: …
կործանված SSJ 100 ինքնաթիռի վերջին կադրերը (տեսանկութ) Մայիս 14,2012 12:24 Համացանցում հայտնվել կործանցած Sukhoi Superjet-100-ի անձնակազմ հետ առնչվող վերջին կադրերը, որոնցից 21 րոօե անց ինքնաթիռը անհետացել է տեսադաշտից եւ կործանվել : Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Ջակարտայում ցուցադրական թռիչք իրականացնող Sukhoi Superjet-100-ը կորել էր ռադարների էկրանից: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ այն բախվել է Ճավա կղզու Սալաք լեռանը: Օդանավում եղել է 48 մարդ, մեծ մասը` …
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
10 Մայիս 19:41 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լափամանից կտրված աբիժնիկը իրենք էին, որ մի փոր հացի համար եկան Արցախը տվեցին.դերասան Գեւորգ Գեւորգյան
10 Մայիս 11:43 Ով է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներին
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
10 Մայիս 11:43 Ով է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներին
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին