ՁՐԻ ՊԱՆԻՐԸ՝ ՄԻԱՅՆ ԹԱԿԱՐԴՈՒՄ Հուն 06,2012 00:00 ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ տարածաշրջանային այցը, մասնավորապես Հայաստանում նրա հայտարարություններն այսօր դարձել են քաղաքական դաշտի ամենաքննարկվող թեման: Բանն այն է, որ Քլինթոնը բավական ջերմ խոսքեր է շռայլել ՀՀ իշխանությունների, մասնավորապես Սերժ Սարգսյանի հասցեին: «Ես գիտեմ, թե Դուք անձամբ ինչպիսի ջանասիրությամբ եք աշխատել Հայաստանին առնչվող տարածաշրջանային խնդիրներին լուծում գտնելու համար: Այսպիսով՝ ակնկալում ենք շարունակել երկխոսությունը: Միացյալ …
ՄԱՍՆԱԿԻ Հուն 06,2012 00:00 Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, ցմահ ազատազրկման դատապարտված Արարատ Մուրադխանյանը հաղթել է Հայաստանի Հանրապետությանը: ԵԴ-ն գտել է, որ Մուրադխանյանի գործով խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը՝ ապօրինի կալանքի տակ պահելու մասին: Արարատ Մուրադխանյանին Հայաստանի կառավարությունը պետք է վճարի 6000 եվրո՝ որպես փոխհատուցում: Վերջինս, սակայն, պահանջել էր 300 հազար եվրո:
ԵՐԹ Հուն 06,2012 00:00 Հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, տեղի է ունենալու վերջին օրերին Չինարի գյուղում զոհված զինծառայողների հիշատակին նվիրված սգո երթ: Այն կմեկնարկի Ազատության հրապարակից՝ Արամ Խաչատրյանի արձանի մոտից: Մասնակիցները սեւ դրոշներով եւ պահանջներով նամակներ կհանձնեն ՀՀ նախագահին եւ արտաքին գործերի նախարարին:
ԻՄՓԻՉՄԵՆԹ Հուն 06,2012 00:00 Հայ ազգային կոնգրեսն առաջիկայում ԱԺ-ում կբարձրացնի Սերժ Սարգսյանի իմփիչմենթի հարցը: ՀԱԿ անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իմփիչմենթ իրենք կբարձրացնեն՝ ելնելով համապատասխան քաղաքական պայմանների առկայությունից: «Ինձ համար ամենալավ տարբերակն այն է, որ իմփիչմենթը խորհրդարանում ընդամենը արձանագրվի: Սակայն այն նախ պետք է փողոցում տեղի ունենա, որից հետո բերվի խորհրդարան»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
«ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ» Հուն 06,2012 00:00 Կառավարության ամբողջական կազմը դեռեւս շարունակում է մնալ անորոշ: Ավելին, ՀՀԿ-ն այս շաբաթ Գործադիր մարմնի նիստ չի անցկացնելու, իսկ պատճառը Սերժ Սարգսյանի՝ Ճապոնիա կատարած այցն է: «Երբ Ս. Սարգսյանը վերադառնա, այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի ԳՄ նիստ անցկացնել»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքերով՝ կառավարության կազմի վերաբերյալ հարցերը կքննարկվեն հունիսի 10-ից հետո: Նշենք, …
ՍՈՒՐԲ ԳՐՔՈՎ Հուն 06,2012 00:00 Հայ ազգային կոնգրեսը հրաժարվել է ԱԺ մշտական հանձնաժողովի փոխնախագահի իրեն հասանելիք տեղից: Նման որոշում է կայացվել ԱԺ ՀԱԿ խմբակցության նիստում: ԱԺ պատգամավոր, ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանի խոսքերով՝ ԱԺ մշտական հանձնաժողովի փոխնախագահը, միեւնույն է, չի կարող ազդել որոշումների վրա, այլ լավագույն դեպքում հանձնաժողովի նախագահի բացակայության ժամանակ նիստը ղեկավարելու հնարավորություն է ունենում: Ի դեպ, ՀԱԿ խմբակցության նիստում …
ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ՉԵԶՈՔԱՑՆՈՒՄ ԵՆ Հուն 06,2012 00:00 ՀՀԿ ներսում կրքերը շարունակվում են լարված մնալ: Բանն այն է, որ ՀՀԿ-ն չի հաշտվում Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, իր պարտության հետ: Ընդ որում, Գյումրիում ՀՀԿ-ն ԲՀԿ-ին էր պարտվել ե՛ւ մեծամասնական, ե՛ւ համամասնական ընտրակարգով: ՀՀԿ-ում պարտության հիմնական մեղավոր համարում են քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Ըստ շրջանառվող լուրերի՝ ավելի քան 12 հազար ձայնով ԲՀԿ-ին պարտվելու պատճառը եղել է …
ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՊԱՏԱՍԽԱՆ ԵՆՔ ՏՎԵԼ Հուն 06,2012 00:00 Երեկ՝ գիշերը, կրկին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, շարունակելով նախօրեին ձեռնարկած գործողությունը, փորձել են հատել ՀՀ պետական սահմանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մերձակայքում Ադրբեջանից փորձել է հայկական տարածք ներխուժել 15-20 հոգուց բաղկացած զինված դիվերսիոն խումբ: Սակայն ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում խումբը վնասազերծվել է: Ադրբեջանական կողմից կա հինգ զոհ, բազմաթիվ վիրավորներ: Նշենք, որ …
Հուն 06,2012 00:00 Երբ ՀՀ ԱԱԾ-ն կաշառք ստանալու պահին ձերբակալեց ՃՈ Երեւանի հաշվառման եւ քննական բաժնի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արսեն Կյուրեղյանին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրապարակավ խոստացավ պատժել համակարգի աշխատակիցներին: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ Գասպարյանի հրամանով ՀՀ ճանապարհային ոստիկանապետ Արմեն Գալստյանը եւ ՃՈ Երեւանի հաշվառման եւ քննական բաժնի պետ Արմեն Դավթյանը նկատողություն են ստացել: Իսկ ՃՈ Երեւանի …
Հուն 06,2012 00:00 Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԱԺ ընտրություններից հետո այլեւս չի գործում Հմայակ Հովհաննիսյանի Քաղաքագետների միությունը, մասնավորապես՝ աշխատակազմը: Պարոն Հովհաննիսյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, թե աշխատակիցները հիմա արձակուրդում են: «Մարդիկ լարված աշխատեցին եւ մինչեւ օգոստոսի տասը արձակուրդ են մեկնել»,-ասաց նա: Ըստ Հովհաննիսյանի՝ սեպտեմբերից իրենց մոտ կմեկնարկի նոր ծրագիր: «Նախագահի ընտրություններին ընդառաջ՝ քաղաքագիտական, գիտակիրառական լսումների շարք …
31 Մայիս 20:32 Փաշինյանի փաստաբանը չեմ, բայց կարծում եմ, որ նրա իշխանությանը հիմա ոչինչ չի սպառնում․ ռուս քաղաքագետը՝ վարչապետի հրաժարականի և Սրբազանի շարժման մասին
28 Մայիս 21:03 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ովքեր չենթարկվեցին տրված հրահանգին. ՔՊ-ական պատգամավորներից ոչ բոլորն են Փաշինյանի «լեգիտիմ» լուսանկարը տեղադրել
31 Մայիս 20:32 Փաշինյանի փաստաբանը չեմ, բայց կարծում եմ, որ նրա իշխանությանը հիմա ոչինչ չի սպառնում․ ռուս քաղաքագետը՝ վարչապետի հրաժարականի և Սրբազանի շարժման մասին
29 Մայիս 12:14 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի անդրադարձը՝ Աննա Հակոբյանի մասնակցությամբ «սև ու սպիտակ» փարթիի մասին
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին