Վախճանվել է Եթովպիայի վարչապետը Օգո 21,2012 11:17 Օգոստոսի լույս 21-ի գիշերը մահացել է Եթովպիայի վարչապետ Մելես Զենաուին: Տեղի պետական հեռուստատեսության տվյալներով` մահը վրա է հասել ինֆեկցիոն հիվանդության բարդացման հետևանքով: Վերջին 2 ամիսներին 57-ամյա Զենաուին բուժման կուրս է անցել արտերկրում: Նախարարների կաբինետի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կստանձնի Զենաուիի տեղակալը`երկրի ԱԳ նախարար Հայլե Մարիամ Դեսալեգնը: Նա Եթովպիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 1991 թվականից:
Վեց օր Սեվանի շուրջ Օգո 21,2012 11:12 Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 1-ը “Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա” ՀԿ-ն ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ Գեղարքունիքի մարզում կիրականացնի “6 օր Սևանի շուրջ” ծրագիրը։ Ծրագիրը կանցկացվի վրանային ճամբարի ձևաչափով Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ, Սևան քաղաքներին հարակից ափամերձ տարածքներում: Միջոցառմանն ընդհանուր առմամբ կմասնակցի շուրջ 500 ուսանող-երիտասարդ՝ Գեղարքունիքի մարզի տարբեր տարածաշրջաններից: Ինչպես նշում է “Գեղամա երիտասարդական տարածքային …
Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Օգո 21,2012 11:06 Հանրապետության տարածքում` օգոստոսի 21-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, Լոռիում, Տավուշում և Սյունիքում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 22-25-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին արևելյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 21-ին կնվազի 3-4, արևելյան շրջաններում՝ 6-8 աստիճանով: Երևանում` oգոստոսի 21-ին …
Նոր Նորքի 4-րգ զանգվածում տղամարդն ինքնահրկիզվել է Օգո 21,2012 11:02 Ոստիկանությունից օգոստոսի 20-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 09.00-ի սահմաններում Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի 2-րդ հատվածի 28 շենքի 21-րդ բնակարանի բնակիչ` 1947 թ. ծնված Վոլոդյա Սահակյանն ինքնահրկիզվել է: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Խոշոր հրդեհ առեվտրի կենտրոնում Օգո 21,2012 10:34 Օգոստոսի 21-ին, ժամը 07.32-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Այնթափ գյուղում գտնվող “Ինեսա” առեւտրի կենտրոնում: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.50-ին, մարվել` 07.57-ին: Ս. Հովհաննիսյանին պատկանող առեւտրի կենտրոնում այրվել է 23 սառնարան եւ 6 օդորակիչ:
104-ամյա տատիկը ցատկել է օդապարիկով Օգո 21,2012 10:29 Կիպրոսի 104-ամյա բնակչուհի Պեգգի Մակելպայնը վերջերս ռեկորդ է սահմանել` դառնալով աշխարհի ամենատարեց կինը, ով ցատկել է օդապարիկով: Սուր զգացումներ սիրող տատիկն առաջին ռեկորդն իրականացրել է 100 տարեկան հասակում, նրան, սակայն, հետո շրջանցել է 101-ամյա ամերիկուհի Մերի Ալլենը: Այնուհետեւ հաղթահարելով վախը` նա ցատկել է 732 մետր բարձրությունից եւ կրկին ռեկորդակիր դարձել: Պեգգիի 75-ամյա աղջկա խոսքով, եթե …
Անտառային հրդեհներ՝ Հունաստանում Օգո 21,2012 10:19 Հունաստանում անտառային հրդեհների մի քանի օջախներ են գրանցվել: Հրդեհները տարածվում են Պելեպոնես թերակղզու Մեսենիա, Կորնիֆիա, Լակոնիա և Արգոլիդա շրջաններում, Զակինֆ և Անդրոս կղզիներում: Հրդեհի ամենակատաղի օջախի դեմ, որը բռնկվել է օգոստոսի 18-ին, պայքարում է 230 հրշեջ: Հրդեհն արդեն մի քանի հեկտար անտառ և ձիթապտղի այգիներ է ոչնչացրել: Ուժեղ քամին նպաստում է կրակի արագ տարածմանը:
ՇՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Օգո 21,2012 10:09 Եթե Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց՝ մանկական զբոսայգուն հարող տարածքում, գիշերային ժամերին “տիրություն” են անում տրանսվիստիտները, ապա քաղաքապետարանի շենքի տերուտիրականը թափառող շներն են: Ընդ որում, այդ կենդանիներն իրենց գիշերային իշխանությունը հաստատել են հենց մայրաքաղաքի կենտրոնում՝ Օպերայից, Հյուսիսային պողոտայից սկսած, վերջացրած քաղաքապետարանին ու կրկեսին հարող տարածքով: Այսքանից հետո, թերեւս, կարելի է պատկերացնել, թե ինչ վիճակում են Երեւանի …
Նոր Խարբերդում օձ է հայտնաբերվել Օգո 21,2012 10:06 Oգոստոսի 20-ին ժամը 21.01-ին ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդի Ամառանոցների 8-րդ փողոցի թիվ 3 տան պատշգամբում օձ է նկատվել: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, հատուկ մասնագետը: Օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:
Երեվանում տղամարդը ընկել է 3-րդ հարկից եվ մահացել Օգո 21,2012 10:02 Օգոստոսի 20-ին, ժամը 09.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ,պոլիտրավմաե ախտորոշմամբ շտապօգնության բրիգադը Աթոյան անցուղու թիվ 5 շենքի մոտից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 71-ամյա Սերգեյ Շախմուրադյանին, որը, ըստ բժշկի հայտարարության, վայր է ընկել շենքի 3-րդ հարկից: Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության տարածած հաղորդագրությունից, ըստ բժշկի տեղեկանքի` …
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին