Գյումրիում ընտրախախտումները բազմաթիվ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գյումրու ժուռնալիստների “Ասպարեզ” ակումբը մի շարք խախտումներ է արձանագրել Գյումրիում: Այսպես՝ 34.51 ընտրատեղամասում (թիվ 17 մանկապարտեզ) աշխատող՝ “Քաղաքը մերն է” նախաձեռնության վստահված անձանցից մեկը տեղեկացրեց, որ ավագանու թեկնածու Արտյոմ Բեռնեցյանը ընտրակաշառք է բաժանել ու ասել, թե հիմա ընտրողները կգան քվեարկության:
‎34/74 տեղամասի շրջակայքում հավաքվածները խոչընդոտել են “ՑԱՅԳ” ՀԸ աշխատանքները, փորձելով խլել տեսախցիկը, հարվածել են օպերատորին: 
34/74 ընտրատեղամսում (թիվ 12 մանկապարտեզ), արդեն քառորդ ժամից ավելի է հանձնաժողովի աշխատանքային մատյանը քննիչի մոտ է, որը բողոք է քննում: Ըստ “Քաղաքը մերն է” քաղաքացիական նախաձեռնության տեղեկությունների՝ ոստիկանությունը բողոք է ստացել այն մասին, որ ինչ-որ մեկը քվեարկել է այլ մարդու փոխարեն: Հանձնաժողովի նախագահը նույնպես քվեասենյակում չէ, քննիչի մոտ է: 
Հիշեցնենք, որ այս տեղամասում առավոտից մարդկային կուտակումներ էին, և վստահված անձինք բազմաթիվ բողոքներ են ներկայացրել այս տեղամասի հանձնաժողովի նախագահին:
34/21 տեղամասում ընտրողներից մեկը քվեարկելուց հետո չի թողել իր անձնագրում դրոշմակնիք դնել և հեռացել է: “Քաղաքը մերն է” նախաձեռնության վստահված անձը պահանջել է արձանագրություն կազմել այդ մասին, մեկը սրահում ասել է, թե “ոչինչ մերոնցական է”, սակայն հետո քաղաքացին վերադարձել է և թույլ է տվել, որ անձնագրում դրոշմակնիք դնեն:
34/24 Գյումրու տիկնիկային թատրոնի տեղամասում մեկը քվեարկել էր այլ անձի անձնագրով:
“Մուշ-2” թաղամասի մանկապարտեզի մոտ 2 գազելով (26 երթուղային) ընտրողներին են տեղափոխում տեղամաս: Պետհամարանիշերը՝ 45ou068, 0822L:
Գյումրու 2 դպրոցում 2 լամպ կա միայն, և ուղղակի անհնար է նորմալ քվեարկություն կատարել, ընտրողները քվեաթերթիկները հանում են խցից դուրս և սրահում են քվեարկում, որ վստահ լինեն՝ ճիշտ են քվեարկել:
Գյումրու Գծի Ետև թաղամասի երկու տեղամասերում՝ թիվ 9 գրադարանում և թիվ 27 դպրոցում, մարդկային կուտակումներ են: Միկրոավտոբուսների կանգառում կայանած մեքենաների միջից կաշառք են բաժանում: Ոստիկանությունը, ամենայն հավանականությամբ, տեղյակ չէ այդ թաղամասի տեղից և համացանցից չի օգտվում:




Լրահոս