Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթգծի շահագործումն արդեն որերորդ անգամ հետաձգվում է: Ադրբեջանի տրանսպորտի փոխնախարար Մուսա Փանաhովը դեկտեմբերի 4-ին հայտարարել է, թե երկաթգծի վրա առաջին գնացքը կշարժվի 2013թ. վերջին: Իսկ vesti.az-ը, փորձելով արդարացնել երկաթգծի շահագործման ձգձգումը, գրել է, որ 2011-ի հոկտեմբերի 11-ին, 2012-ի մարտի 13-ին, 28-ին, հուլիսի 26-ին, հոկտեմբերի 6-ին, 21-ին եւ նոյեմբերի 7-ին երկաթգծի Ախալքալաքի տարբեր հատվածներում պղնձի …