ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերջերս սոցիալական կայքերից մեկում իմ նկարներով եւ անձնական տվյալներով էջ էին բացել: Խնդրում եմ ասել` մարդու անձնական տվյալներն ու նկարներն առանց թույլտվության օգտագործելը որքանո՞վ է պատժելի արարք:
Գայանե Սահակյան, 20 տարեկան, ուսանողուհի

ՊԱՏԱՍԽԱՆ. Մարդու անձնական տվյալները եւ նկարներն առանց թույլտվության օգտագործելը ոչ միայն թույլատրելի չէ, այլեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով պատժելի արարք է: Ապօրինի ճանապարհով ձեռք բերված տվյալներ օգտագործելը ենթարկվում է պատասխանատվության (անկախ նրանից, թե որտեղ կօգտագործվի` սոցիալական կայքերում, մամուլում, թե որեւէ այլ տեղ): Համացանցի հետ կապված միակ առանձնահատկությունն այն է, որ համացանցում մարդն ինքնակամ տեղադրում է իր տվյալներն ու նկարները, բայց ինտերնետ ծառայություններ մատուցողը հնարավոր է, որ չկարողանա վերահսկել նրա տվյալները, իսկ համացանցում տվյալների վերահսկման օրինական կանոնակարգում չկա:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կանոնակարգում չկա, այդ իսկ պատճառով էլ վիրտուալ աշխարհում ում մտքով ինչ անցնի` անում է: Համակարգչի հնարավորությունները մեր ժամանակներում թույլ են տալիս ոչ միայն մարդու անձնական լուսանկարները, այլեւ ցանկացած այլ տվյալ ուզած կերպով ձեւափոխել: Ու վիրտուալ աշխարհի անծայրածիր լինելը մեծամասամբ խանգարում է նմանատիպ գործողությունների մասին գոնե տեղյակ լինելուն: Ընդ որում, նման հարձակումներից պաշտպանվելն էլ մեծ հաշվով անօգուտ է: Մի կողմից համակարգչային հարձակման ենթարկվող անձն իր նյարդերի հաշվին կարող է կեղծված տվյալների դեմ պայքարել, մյուս կողմից  մեկ այլ սոցիալական ցանցում նույնատիպ էջեր կարող են բացվել:




Լրահոս