Գիշերային գողը հայտնաբերվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունվարի 14-ին, ժամը  16.20-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Ռուդիկ Բ.-ին: Պարզվել է, որ նա 2012 թ. նոյեմբերի 30-ին, ժամը 02.00-ից 03.00-ն ընկած ժամանակահատվածում, տներից մեկի մոտ կայանված “Մերսեդես E 260”  մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է ձայնագրիչ, իսկ շարժիչի ծածկոցը բացելով`  էլեկտրական մարտկոց: Պարզվել է նաև, որ Ռուդիկ Բ.-ն  կատարել է ևս մեկ համանման գողություն. 2012 թ. նոյեմբերի 30-ին, ժամը 01.00-ից  02.00-ն ընկած ժամանակահատվածում,  “ԳԱԶ 3110”  մակնիշի ավտոմեքենայից  գողացել է էլեկտրական մարտկոց` պատճառելով  35.000 դրամի նյութական վնաս: Կատարվում է քննություն:




Լրահոս