Մեքենան դուրս է եկել երթեվեկելի մասից եւ շրջվել. կա 3 վիրավոր Փետ 20,2013 19:14 Փետրվարի 19-ին, ժամը 23.10-ին, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 4,5-րդ կմ-ին “ՎԱԶ-21124” մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Հանդիպում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության հետ Փետ 20,2013 18:55 Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատվիրակությանը՝ խորհրդարանի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են օրենսդրական դաշտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների միջեւ կապերի հետեւողական խորացման եւ ընդլայնման մասին: Նախագահ Սահակյանի խոսքով՝ այն կարեւոր է թե ներքին, թե արտաքին քաղաքական …
Րաֆֆին ապացուցեց, որ իր 37 % ձայները պատահականություն են Փետ 20,2013 18:52 ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. “Պատկերացնու՞մ եք, եթե հանկարծ ՀՀ Նախագահ իրոք ընտրվեր Րաֆֆի Հովհաննիսյանը: Այսօրվա իր “գարնանային սրացումների” հետևանք հանդիսացող կրակոտ հակասահմանադրական հռետորականությամբ Րաֆֆին ապացուցեց, որ իր 37 % ձայները պատահականություն են: Նման աստիճանի անլուրջ քաղաքական հրապարակախոսություն Հայաստանում քչերն են հնչեցրել: Բարևարշավի և ընդդիմադիր էլելտորատի կոնսոլիդացված քվերակության դափնիները Րաֆֆիին նեղ …
Ամերիկուհին միանգամից 2 զույգ երկվորյակ է լույս աշխարհ բերել Փետ 20,2013 18:50 Ամերիկյան Տեխաս նահանգի բնակչուհին լույս աշխարհ է բերել միանգամից երկու զույգ երվորյակ տղաների: Ըստ բժիշկների նման շանս է լինում մեկը 70 միլիոնի: Երջանիկ ծնողները երեխաներին անվանել են անգլերեն լեզվի այբուբենի առաջին 4 տառերով՝ Էյս, Բլեյն, Քեշ եւ Դիլան: Երեխաները 31-ամսական են ծնվել՝ կեսարյան հատման օգնությամբ: Մայրը լրագրողներին պատմել է, որ չեն հանձնվելու եւ պատրաստվում են …
ԿԸՀ նախնական արդյունքները չեն վկայում ժողովուրդի ընտրությունը… Փետ 20,2013 18:45 Քիչ առաջ Ազատության հրապարակ եկավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով իր ելույթում մասնավորապես նշեց. “ՀՀ հպարտ քաղաքացիներ, նորից փետրվար է, նորից այստեղ ենք՝ Ազատության հրապարակում, սա նշանակում է, ի հեճուկս բազմաթիվ ջանքերի, բռնությունը մեզ չի կարողացել կոտրել: Հայ ժողովուդը դեռ չի կարողացել հաղթանակ տանել վերջնական բռնության և ապօրինության նկատմամբ, սա նշանակում է ընդմանը …
Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր չէ լքել Ազատության հրապարակը Փետ 20,2013 18:38 Երեւանի Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում Հայաստանի նախագահի թեկնածու, “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, թե չի հեռանալու ակցիայի վայրից եւ կսպասի վաղվանից: Նրա խոսքով, Սերժ Սարգսյանն ու կառավարող կուսակցությունը “բրոնյա” են արել “այս սուրբ տեղը` Ազատության հրապարակը փետրվարի 21-ին”: Այն պատճառով, որ Սերժ Սարգսյանը մինչեւ այսօր` ժամը 17-ը չի ընդունել Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկը իշխանությունը …
Հայաստանում գրիպի համաճարակ չկա Փետ 20,2013 17:48 Վերջին շաբաթվա ընթացքում, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, եվրոպական տարածաշրջանի երկրների մեծ մասում դիտվել են գրիպանման հիվանդություններով և սուր շնչառական վարակներով դիմելիության բարձր ցուցանիշներ՝ գրիպի վիրուսների բարձր հայտնաբերմամբ: Հիվանդացության ակտիվությունը տարածվում է եվրոպական տարածաշրջանի արևմուտքից արևելք: Հիմնականում շրջանառում է հիմնականում գրիպի Ա (H1N1)պնդ ենթատեսակը: Նշված ենթատեսակի բարձր ախտորոշում արձանագրվում է ստացիոնարներ ընդունված ծանր սուր շնչառական …
Դատապարտյալների հիվանդանոցում լուրջ խնդիրներ կան. ՄԻՊ Փետ 20,2013 17:29 “Դատապարտյալների հիվանդանոց” քրեակատարողական հիմնարկում Պաշտպանի աշխատակազմի փորձագիտական աշխատանքային խմբի այցելության պահին 46 ծանր եւ առանձնապես ծանր հիվանդ էր հաշվառված: ՄԻՊ գրասենյակի աշխատանքային խմբի անդամները արձանագրել են, որ ՔԿՀ-ում գիշերային հերթափոխը կազմակերպվում է մեկ բժշկի եւ մեկ բուժակի կողմից, ինչը անհնարին է դարձնում տարբեր մասնաշենքերում գտնվող բաժանմունքներում պատշաճ բուժօգնություն տրամադրել հիվանդներին: Մեծ խնդիր է նաեւ քրեակատարողական …
Ինքնասպանության փորձ Օրբելի փողոցում Փետ 20,2013 17:26 Փետրվարի 20-ին, ժամը 16.13-ին չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը ցանկանում է ինքնասպանություն գործել: Ահազանգողը բնակվում է Երեւանի Օրբելի փողոցի 65 շենքի թիվ 27-րդ բնակարանում: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ավտոսանդուղք եւ ՀՆՓ ԱԻ կենտրոնի 1-ին հերթապահ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Ազատության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը Փետ 20,2013 17:11 Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է Ժառանգություն կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հանրահավաքը: Տասնյակ քաղաքացիներ այս պահին հավաքվել են Ազատության հրապարակում, նրանք ծածանում են տասնյակ դրոշներ, հնչում են Արտո Թունջբոյաջյանի եւ Ռուբեն Հախվերդյանի հայրենասիրական երգերը: Հանրահավաքին ներկա են հրապարակախոսներ ու մտավորականներ:
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից