Լեհաստանի դեսպանը Ազատ դեմոկրատների հետ քննարկել է Հայաստանի ներքաղաքական հարցերը Հուն 03,2013 17:50 “Ազատ դեմոկրատներ” կուսակցության գրասենյակում, այսօր՝ հունիսի 3-ին, Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին հանդիպել է “Ազատ դեմոկրատներ” կուսակցության ղեկավար կազմի հետ` նախագահ Խաչատուր Քոքոբելյանի ղեկավարությամբ։ Կուսակցության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման մասնակիցները քննարկել են Հայաստանի ներքաղաքական, եվրոինտեգրացիայի եւ Ասոցացման համաձայնագրի հեռանկարներին առնչվող հարցեր։ Մասնավորապես խոսվել է Հայաստանի եւ ԵՄ–ի միջեւ տարաբնույթ հարթակներում համագործակցության հնարավորությունների մասին։ …
Մի շարք մարզերում կարկուտ է տեղացել Հուն 03,2013 17:43 Հունիսի 3-ին, ժամը 13.30-ից մինչև 15.30-ը Շիրակի մարզի Աղին, Հայկաձոր, Սառնաղբյուր, Լեռակերտ, Բագրավան, Լանջիկ, Ձիթհանկով, Ջրափի, Արագածոտնի մարզի Հակկո, Գետափ, Մաստարա, Լոռու մարզի Ահնիձոր գյուղերում կարկուտ է տեղացել: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նշված տարածքները չեն վերահսկվում ՀՀ ԱԻՆ “ՄԵՎԱՆԾ” ՊՈԱԿ-ի կողմից:
Մայրաքաղաքում կտեղադրվեն առաջարկությունների արկղեր Հուն 03,2013 17:38 Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ հայտարարելուն հաջորդած քննարկումներին, նշել է, որ մրցույթի նպատակը այս հարցում մասնագիտական առաջարկություններ ստանալն ու քաղաքացիների առաջարկությունները լսելն է: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից։ “Երևանը զարգացող քաղաք է …
Սյունիքի մարզպետը հրաժարական է տալիս Հուն 03,2013 17:21 Սյունիքի մարզպետարանի մամուլի ծառայությունը տարածել է մարզպետ Սուրեն Խաչատրյանի հայտարարությունը, որում նա հայտնում է իր հրաժարականի մասին: “Ցավում եմ, որ չէի կարող ու չկարողացա կանխել իմ առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպը, հիմա արդեն բոլոր հարցերի պատասխանը պիտի տա օբյեկտիվ քննությունը: Յուրաքանչյուրը պետք է ըստ իր կատարածի պատասխան տա: Այդ թվում և Սուրեն Խաչատրյան ՀՀ …
Հնդկաստանում 3 այծ է ձերբակալվել Հուն 03,2013 17:16 Հնդկաստանում ոստիկանությունը ձերբակալել է 3 այծի՝ ոստիկանական պարեկային մեքենան փչացնելու մեղադրանքով,- գրում է The Times of India-ն: Ականատեսները հաստատել են, որ 12 այծեր հարձակվել են ավտոմեքենաների վրա, բարձրացել դրանց վրա, խազել ու կոտրել ապակիները, որից հետո փախել են դեպքի վայրից: Ոստիկաններին հաջողվել է ձերբակալել հոտի 3 անդամներին, իսկ մյուսները դեպքի վայրից դիմել են փախուստի: Կենդանիներին …
Արտակ Բուդաղյանին երկրորդ անգամ են վիրահատել Հուն 03,2013 16:58 ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. “Նոր մանրամասներ Արտակ Բուդաղյանի առողջական վիճակից: Բժիշկները կրկնի վիրահատական միջամտություն են կատարել՝ մարմնից հանելով ևս մեկ գնդակ: Ներկայումս վիճակը շարունակում է ծանր մնալ: Չի բացառվում նոր վիրահատական միջամտությունը”:
Տյումենում հետախուզվողին բռնել են օդանավակայանում Հուն 03,2013 16:53 Հունիսի 2-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ “Զվարթնոց” օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից բերման են ենթարկել 23-ամյա Արման Ա.-ին: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա մարտի 7-ից ՌԴ Տյումենի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Հունվար-ապրիլին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.5 մլրդ դրամ հավելուրդով Հուն 03,2013 16:45 2013 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 324.7 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 297.2 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 64.9%-ով և 59.2%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագրի կատարումը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից՝ այս տարվա առաջին չորս ամսում, 2012 թվականի հունվար-ապրիլ ամիսներին համեմատ, պետական բյուջեի եկամուտներն աճել են 23.5%-ով կամ …
Ընթացքի ժամանակ Մերսեդես Ե-190-ը այրվել է Հուն 03,2013 16:40 Հունիսի 2-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնքի թաղապետարանի դիմաց մեքենա է այրվում: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.00-ին, Երևանի Վեգների փողոցի թիվ 12/Ա հասցեի դիմաց, ընթացքի ժամանակ, այրվել է “Մերսեդես Ե-190” մակնիշի ավտոմեքենա: Նյութական վնասի չափը և հրդեհի պատճառը պարզվում է:
Ժիրայր Սէֆիլյանին սպառանցել են սպանել Հուն 03,2013 16:34 “Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում” հասարակական կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. “Ազգուրաց և հայրենադավ ուժերը սպանության սպառնալիք են ուղղել Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, մեր մարտական ընկեր, “Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում” հասարակական կազմակերպության նախագահ Ժիրայր Սէֆիլյանին, ինչպես նաև հետապնդում և հալածում են նրա քաղաքական համախոհներին: Մեր հայրենիքում սովորական երևույթ է դառնում …
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
14 Մայիս 07:47 Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»
14:25 ՖՈՏՈ, ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Ասեցին գնում ենք զբոսնելու, հետո տեսանք՝ ուր ենք եկել․ դիմում ԱԱԾ․ բողոքի ակցիաներին մասնակցելու համար գումար են տվել
14 Մայիս 22:21 ԱՄՆ-ում հայտարարել են, որ Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը կարող է վերանայվել
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
10 Մայիս 11:43 Ով է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներին
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով