“Վերջին շրջանում, չնայած ռուսաստանյան հաթաթաներին, հայաստանյան օրակարգը եվրոպական է ստացվում։ Տարածաշրջանային այցով այժմ Հայաստանում է ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ նախատեսված են ասոցացման համաձայնագրի վերջին դետալների ճշգրտում, հանդիպումներ բոլոր մակարդակներում։ Եվ, այնուհանդերձ, մեր տեղեկություններով, Ֆյուլեի այցը մեկ այլ “հմայք” էլ ունի։ Բանն այն է, որ 2014-ին Եվրախորհրդարանում ընտրություններ են, Ֆյուլեն սոցիալիստների բլոկից է, որը պայքարի …