ՌԴ-ում հայաստանցու վրա եռման ջուր են լցրել. վիճակը ծանր է Օգո 06,2013 16:39 Օգոստոսի 5-ի վաղ առավոտյան, Սանկտ Պետրեբուրգի Լարինա փողոցտ շենքերից մեկի շքամուտքում անհայտ անձը հայաստանցու վրա եռման ջուր է լցրել։ 36-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, նրա մարմնի 33 տոկոսն այրվել է։ Բժիշկները տուժածի վիճակը գնահատում են ծանր։ Փաստի առնչությամբ ստուգումներ են իրականացվում։
Հրդեհ Րաֆֆու փողոցում Օգո 06,2013 16:32 Օգոստոսի 6-ին, ժամը 12.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 6 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.14-ին, մարվել՝ 13.17-ին: Այրվել է “Օպել Վեկտրա” մակնիշի 18 UL 163 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը:
Բարեվ Երեվանը Վարչական դատարանում կվիճարկի քաղաքապետի ոչ իրավաչափ ակտերը Օգո 06,2013 16:22 Ս.թ. օգոստոսի 7-ին ժամը 11:00-ին Երևանի ավագանու “Բարև Երևան” խմբակցությունը Հայաստանի Հանրապետության վարչական դատարան մուտք կանի իր հայցադիմումը “Երևանի քաղաքապետի 19.07.2013թ. թիվ 3660-Ա որոշումն առոչինչ ճանաչելու, իսկ 19.07.2013թ. թիվ 3661-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին”: “Բարև Երևան”խմբակցության անդամները տեղում կպատասխանեն նաև լրագրողների հարցերին: Հասցեն՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, քաղաք Երևան, Գարեգին Նժդեհի 23: Երևանի ավագանու …
Երեվանում վերանորոգվել է բազմաբնակարան շենքի 952 մուտք Օգո 06,2013 16:18 Երևանում 2013-ի առաջին կիսամյակում տարեկան ծրագրով նախատեսված 1194 մուտքերից շուրջ 952-ում վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Կատարած աշխատանքների որակը վերահսկելու նպատակով վարչական շրջաններում պարբերաբար կատարվում են ստուգայցեր և հայտնաբերված թերությունները տեղում վերացվում են: Ծավալային առումով աշխատանքները զգալի են նաև բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգման մասով: Նախատեսված 68387 …
Բնակիչը թունավորվել է Օգո 06,2013 16:15 Թունավորումով “Արմենիա” ՀԲԿ է տեղափոխվել Երեւանի Ազատամարտիկների փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բնակիչ` 1990 թ. ծնված Ա. Հ.-ն: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ահազանգը ստացվել է օգոստոսի 6-ին, ժամը 11.53-ին: Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Հայ շախմատիստները` աշխարհի պատանեկան առաջնություններում Օգո 06,2013 16:12 Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը կմասնակցեն սեպտեմբերի 12-27-ը Թուրքիայի Հաթայ քաղաքում անցկացվելիք աշխարհի Մ20 պատանիների եւ աղջիկների առաջնություններին. տեղեկացնում է armchess .am-ը:
ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ Օգո 06,2013 14:45 ՀՀ գլխավոր դատախազության կազմավորման 95-ամյակի առթիվ օրերս անցկացված միջոցառումները բավական ծանր են նստել ՀՀ պետական բյուջեի վրա: “Ժողովուրդ” օրաթերթի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ այդ նպատակով դատախազությունը պետբյուջեից ծախսել է 30 մլն 296 հազար 160 դրամ կամ որ նույնն է` 73 հազար 893 դոլար: Խոստովանենք՝ ինչ-որ տոնակատարության համար այդքան գումար ծախսելը, այն էլ պետբյուջեի միջոցներից, …
Մահացել է երգիչ Արամեի հայրը Օգո 06,2013 14:39 Երեկ՝ օգոստոսի 5-ի առավոտյան Դոնի Ռոստովի թիվ 2 Շտապօգնության հիվանդանոցում 59 տարեկանում մահացել է երգիչ Արամեի հայրը` Մարատ Եղիազարյանը: Արամեն այժմ գտնվում է Ռոստովում: Նշենք, որ օգոստոսի 30-ին պետք է տեղի ունենար Արամեի և Աննա Թովմասյանի հարսանիքը:
Գազի արտահոսք եվ հրդեհ՝ բնակարանում Օգո 06,2013 14:31 Շիրակի մարզի Աշոցք գյուղի 6-րդ փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկի խոհանոցում, օգոստոսի 5-ին հրդեհ է բռնկվել: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Ռ.Ռ.-ին պատկանող բնակարանի խոհանոցում 3 կգ բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք` հրդեհի բռնկումով:
Սիրիահայ երեխաների ամառային հանգիստը Արի տուն ճամբարում Օգո 06,2013 14:27 Օգոստոսի 6-ին ՀՀ սփյուռքի նախարարության, “Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն” ՀԿ-ի, UNICEF, Save the Children կազմակերպությունների նախաձեռնությամբ ու աջակցությամբ Աղավնաձորի ,Արի տունե ճամբարում հուլիսի 27-ից օգոստոսի 6-ը իրենց ամառային հանգիստն անցկացնող 160 սիրիահայ երեխաները հրաժեշտ տվեցին Աղավնաձորին ու ճամբարին: Նախօրեին կազմակերպված հրաժեշտի խարույկին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը, “Սիրիահայերի հիմնախնդիրները …
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
21 Փետրվար 09:15 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ վիճակ՝ Մարաշում. ձնագնդիկով հարվածելու համար անչափահաս երեխա են դանակահարել
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան