ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԼՈՒՍԱՆՑՔԻՑ ԴՈՒՐՍ ՄՂՎԵՑ Օգո 06,2013 18:03 Վերջերս ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտարարեց, որ Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներ ունենք, եւ այդ պահանջներն իրավաբանորեն հստակ պետք է մեկնաբանվեն: “1915թ.-ի Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է ստանան դրամական փոխհատուցում, իսկ Հայ առաքելական եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայում հրաշքով փրկված հայկական եկեղեցիները եւ եկեղեցապատկան տարածքները”,-ասել էր Հովսեփյանը: Թե ինչու է ՀՀ գլխավոր դատախազն ինքնակամ …
Զգուշացեք սնկային թունավորումներից. ԱՆ Օգո 06,2013 17:55 Հանրապետությունում 2013թ. արձանագրվել է սնկերի օգտագործման հետևանքով թունավորման 6 դեպք` 8 տուժածով: Թունավորումներն արձանագրվել են` Կոտայքի, Լոռու, Արարատի մարզերում` թունավորվածների կողմից հավաքված սնկերի սննդում օգտագործման պատճառով: Թունավորման նախնական ախտանիշներն են` սրտխառնոցը, փսխումը, գլխապտույտը, աղեստամոքսային տրակտի խանգարումները: Դրանց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի: Թունավորումից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում. Չհավաքել կամ չգնել …
ՀՀ ՊՆ-ն արձագանքել է ադրբեջանական սադրանքներին Օգո 06,2013 17:51 ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է օգոտոստի 2-ին ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությանը` ուղղված միջազգային հանրությանը և իր իսկ քաղաքացիներին: Ադրբեջանը մատնանշել է իր խաղաղ բնակչի վիրավորվելու փաստը և այն վերագրել հայկական զինված ուժերին: “Վերջին օրերին ադրբեջանական կողմը սահմանագծի ամբողջ երկայնքով օգտագործում է դիպուկահարների կրակ: Հայկական զինված ուժերը կպատասխանեն համարժեք գործողություններով այնքան ժամանակ, …
Ժառանգությունը զորակցում է ազատամարտիկներին Օգո 06,2013 17:42 Երեւանի Ազատության հրապարակում արդեն մի քանի շաբաթ նստացույց հայտարարած Արցախյան ազատամարտի մասնակիցները օգոստոսի 2-ին հռչակեցին իրենց պայքարի նպատակները: Նրանք հերքեցին ընկալումները, թե պայքարում են սոսկ սոցիալական խնդիրների լուծման համար: Ազատամարտիկները հայտարարեցին, որ իրենց նպատակը համազգային և պետական խնդիրների լուծումն է, եւ կոչ արեցին համազգային համախմբման: “Ժառանգություն” կուսակցությունը, լինելով միասնականության եւ պայքարի հետեւողական ջատագով, ողջունում եւ …
Օդի ջերմաստիճանը կնվազի Օգո 06,2013 17:15 Օգոստոսի 7-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 8-10-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին հյուսիս-արևելյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 7-9-ը կնվազի 4-5 աստիճանով: Երևանում` օգոստոսի 7-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր …
Երեխաները հրանոթային արկ են գտել Օգո 06,2013 17:12 Օգոստոսի 4-ին, ժամը 17.35-ին, ոստիկանության Բազումի բաժնում մի տղամարդուց ահազանգ է ստացվել, որ իրենց շենքի բակում երեխաները խաղալիս տանկի արկի նմանվող իր են գտել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել են 109 սմ երկարության, 100 մմ տրամաչափի հրանոթային արկի նմանվող առարկա: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է քննություն:
Կրակել է գազային ատրճանակով Օգո 06,2013 17:10 Օգոստոսի 5-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Մասիսի բաժնում մի կնոջից ահազանգ է ստացվել, որ իրենց տան դիմաց տեղի է ունենում վիճաբանություն և կրակել են: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, 1973 թ. ծնված Արթուր Հ.-ն “Ֆոլքսվագեն” մակնիշի ավտոմեքենայով կանգ է առել 1972 թ. ծնված Գնել Ա.-ի տան դիմաց և անհիմն վիճաբանել …
Ոստիկանների կողմից ոսկերչական խանութ կողոպտելու գործը կքննի ՀՔԾ-ն Օգո 06,2013 17:03 Գյումրիում ոստիկանության աշխատակիցների` ոսկերչական խանութից գողության փորձ կատարելու դեպքի առիթով հարուցված քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ: ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ 2013 թվականի օգոստոսի 5-ին` ժամը 04.20-ի սահմաններում, ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ, ոստիկանության կապիտան Հրայր Քալաշյանը հափշտակություն կատարելու շուրջ, նախնական համաձայնության է …
Սպանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Օգո 06,2013 16:58 Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ԼՂՀ ոստիկանության ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 5-ին, ժամը 21.30-ին, Գորիս քաղաքից հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1985 թ. ծնված Մարատ Ս.-ն, որը ս/թ հուլիսի 3-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 2-րդ մասի /սպանություն/ մեղադրանքով:
Վրաերթ Բաղրամյան պողոտայում Օգո 06,2013 16:48 Օգոստոսի 5-ին, ժամը 16.10-ին, “ՎԱԶ-21101” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 56 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 42-ամյա կնոջ և վերջինիս, մարմնական վնասվածքներով, իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն:
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
21 Փետրվար 09:15 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ վիճակ՝ Մարաշում. ձնագնդիկով հարվածելու համար անչափահաս երեխա են դանակահարել
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան