Սփայս-ը ներառվեց արգելված թմրամիջոցների և հոգեմետ դեղերի ցուցակում Սեպ 05,2013 16:36 Կառավարությունն արգելեց “Սփայս” տեսակի դիզայներական թմրամիջոցները Հայաստանում։ Խոսքը, մասնավորապես, համաշխարհային թմրաբիզնեսում “Սփայս” անվամբ հայտնի թմրամիջոցի մասին է: Կառավարության սեպտեմբերի 5-ի նիստում հավանություն է ստացել ՀՀ քրեական և ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է համաշխարհային թմրաբիզնեսի նոր սերնդի “Սփայս” անվամբ դիզայներական թմրամիջոցները և համանման նյութերը ներառել ՀՀ տարածքում արգելված …
Անդրիաս Ղուկասյանի հայտարարությունը Սեպ 05,2013 16:11 Սերժ Սարգսյանի որոշումը՝ Վլադիմիր Պուտինին հանձնել Արցախի, Վրաստանի եւ Իրանի հետ Հայաստանի սահմանների մաքսային վերահսկողությունը, մերկացրեց Եվրոպայի ժողովրդական կուսակցությունում ՀՀԿ-ի անդամության կեղծ լինելը։ Ավտորիտար, անփոփոխ իշխանություններով միջպետական միավորմանն անդամակցելը բխում է Հայաստանում գործող հակասահմանադրական ուժերի իղձերից։ Ակնհայտ է մոտ ապագայում այդ ուժերի միավորումը` Սերժ Սարգսյանի հավերժ իշխանությունը հաստատող սահմանադրական կարգ ձեւավորելու հարցում։ Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում …
Երթ` ապօրինությունը դադարեցնելու պահանջով Սեպ 05,2013 15:30 “Ազատագրենք հուշարձանն օլիգարխից” հասարակական շարժման նախաձեռնող խումբը ուրբաթ օրը, սեպտեմբերի 6-ին, ժամը 18.00-ին կազմակերպում է բողոքի երթ “Փակ շուկայում” իրականացվող ապօրինի շինարարական գործողությունները դադարեցնելու պահանջով։ Երթը մեկնարկելու է Մշակույթի նախարարության շենքի մոտից դեպի դատախազություն, քաղաքապետարան, մինչև “Փակ շուկա”։ Ո՛չ օլիգարխիային Վե՛րջ ապօրինությանը “Ազատագրենք հուշարձանն օլիգարխից” հասարակական շարժման նախաձեռնող խումբ
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Սեպ 05,2013 15:05 Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության և մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք, որոնք բացահայտվել են: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 8-ը, գողության 7 դեպքից` 3-ը, խարդախության 5 դեպքից` 4-ը, իսկ խուլիգանության 2 դեպքերն էլ բացահայտվել են: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է …
Հայ ու պարսիկ աղջիկները ծեծել ու հայհոյել են միմյանց Սեպ 05,2013 15:00 Երեկ գիշերը՝ Երեւանի Տերյան փողոցում գտնվող ,Նայսե ակումբի մետ երկու աղջիկներ ծեծել են միմյանց: Ըստ ականատեսի` նրանցից մեկը, որն ավելի տարիքով է եղել եւ ազգությամբ պարսիկ, իսկ մյուսը՝ հայ: Աղջիկների վիճաբանությունը ուղեկցվել է հայհոյանքներով ու փոխադարձ հարվածներով: Գործին միջամտել են ոստիկանները, նրանք ոստիկանության բաժին են բերման ենթարկել, ապա ստորագրությամբ բաց թողնվել: HayNews .am
Հրդեհ Ուրցաձոր գյուղում Սեպ 05,2013 14:55 Սեպտեմբերի 5-ին, ժամը 02.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Ուրցաձոր գյուղում այրվում է տուն և անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Զ. Անդրանիկի փողոցի թիվ 17 և 19 տների բակերում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.58-ին, մարվել՝ 07.09-ին: Այրվել են Ա. Ս.-ին պատկանող թիվ 17 տան բակում գտնվող …
Օձը տեղափոխվել է անվտանգ տարածք Սեպ 05,2013 14:53 Սեպտեմբերի 4-ին, ժամը 16.51-ին ահազանգ է ստացվել, որ Պտղնի գյուղի ամառանոցների 2-րդ թաղամասի թիվ 13-րդ տան նկուղում նկատել են օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Սեպտեմբերի 4-ին, ժամը 11.18-ին ահազանգ է ստացվել, որ Թևոսյան փողոցում՝ …
Որոշումը կայացվել է Ռուսաստանի ահռելի ճնշման ներքո. Դավիթ Շահնազարյան Սեպ 05,2013 14:45 Ինքնիշխանություն անվտանգության դիմաց. “Համաձայնություն” կենտրոնի ղեկավար, ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպես բնորոշեց ՀՀ նախագահի հայտարարությունը Մաքսային միությանն անդամագրվելու որոշման մասին: Ըստ Դավիթ Շահնազարյանի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշումը կայացվել է վերջերս, ինչն արվել է Ռուսաստանի ահռելի ճնշման ներքո: Նա վստահ է, որ Ռուսաստանը Ադրբեջանի կողմից նոր պատերազմի սանձազերծման սպառնալիք է …
ԱԻՆ-Ը ՍԵՓԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ Սեպ 05,2013 14:37 ՀՀ կառավարության նիստի ժամանակ, որոշում է կայացվել Ստեփանավանի օդանավակայանի բաժնետոմսերն ամբողջությամբ փոխանցել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Բաժնետոմսերը գտնվում էին ՀՀ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության հսկողության տակ: Իսկ Ստեփանավանի օդանավակայանը 2006թ.-ից գործունեություն չէր ծավալում ու ներառված էր պետգույքի մասնավորեցման ծրագրում: “Ժողովուրդ”-ն ԱԻ նախարար Արմեն Երիցյանից հետաքրքրվեց, թե ինչ նպատակի է ծառայելու օդանավակայանը: -Պարո՛ն Երիցյան, այսուհետ …
Առեվանգողները ներկայացել են ոստիկանություն Սեպ 05,2013 14:30 Սեպտեմբերի 2-ին, ժամը 09.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1958 թ. ծնված Դուխիկ Խ.-ն և հայտնել, որ “Մերսեդես” մակնիշի ավտոմեքենայով 15 րոպե առաջ իր տղային տնից տարել են: Նույն օրը, ժամը 11.00-ին, Դուխիկ Խ.-ն հաղորդում է տվել, որ ժամը 09.00-ին 3 անհայտ անձինք Ներքին Չարբախի 3-րդ փողոցի 3-րդ նրբանցքի թիվ …
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
21 Դեկտեմբեր 17:49 Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ ես վստահ եմ, որ պատգամավորի հեռախոսն են տվել նրան, ինքն անձամբ պեղել եւ ուսումնասիրել է նամակները. Սուրենյանց
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում