Զենք-զինամթերք՝ Հրազդանի կիրճ տանող ճանապարհին Հոկ 09,2013 16:00 Հոկտեմբերի 8-ին, ժամը 12.20-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճ տանող ճանապարհին զենք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է մեկնարկային ատրճանակ, “Ֆ-1” տիպի նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 32 և 5.45 մմ տրամաչափի 111 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Հայտնի է քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը Հոկ 09,2013 15:58 2013թ. քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել է գիտնականներ Մարտին Կարպլյուսին, Մայքլ Լևիտին և Արի Ուորշելին` քիմիական բարդ համակարգի մոդելների զարգացման համար: Մրցանակը շնորհվել է “քիմիական համալիր համակարգերի բազմամասշտաբ մոդելների զարգացման համար”: Դափնեկիրները համակարգչային հզոր ծրագրերի հիմքեր են դրել, որոնք կիրառվում են քիմիական գործընթացների ընկալման եւ կանխատեսման համար: Նոբելյան դափնեկիրներին կպարգևատրեն Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին` Նոբելյան մրցանակի …
Կինը գողացել էր դեղատան աշխատակցի հեռախոսը Հոկ 09,2013 15:52 Հոկտեմբերի 8-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները Երևանի Բաբաջանյան փողոցի 21/5 հասցեի մերձակայքից բերման են ենթարկել 1957 թ. ծնված Ռուզան Ս.-ին: Պարզվել է, որ նա հոկտեմբերի 5-ին նույն փողոցում գտնվող դեղատնից գողացել է բջջային հեռախոս, ինչի վերաբերյալ նույն օրը երեկոյան ոստիկանությունում հաղորդում էր տվել տուժողը: Կատարվում է հետաքննություն:
Ոստիկանները կանխեցին փախուստը Հոկ 09,2013 15:48 Հոկտեմբերի 8-ին, ժամը 00.25-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Լիսինյան փողոցի թիվ 33 հասցեում գտնվող Երևանի գեղարվեստի ժամացույցների գործարանից, գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Ալիկ Մ.-ին: Պարզվել է, որ նա գործարանի ճաղավանդակները մագլցելով՝ բարձրացել է 4-րդ հարկ, ճաղավանդակների արանքից մտել ներս և ոչինչ չգողանալով` փորձել է փախուստի դիմել, սակայն ոստիկանների կողմից բռնվել …
Վրաերթ Աճառյան փողոցում Հոկ 09,2013 15:18 Հոկտեմբերի 8-ին, ժամը 10.30-ին, “Ֆորդ Տրանզիտ” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աճառյան փողոցի թիվ 1/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 37-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Կայանալու է Հայաստանը Ձեր գործընկեր էքսպո 2013 ցուցահանդեսը Հոկ 09,2013 14:21 ՀՀ Կառավարության եւ ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի բարձր հովանու ներքո հոկտեմբերի 11-ին ժամը 13–ին ,Երեւան էքսպոե ցուցահանդեսային համալիրում կկայանա ,Հայաստանը Ձեր գործընկեր էքսպո 2013ե 4-րդ տարածաշրջանային, բազմաբնույթ առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսի բացումը։ ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի լրատվական ծառայությունից հայտնում են, որ “Հայաստանը` Ձեր գործընկեր” 2013 ցուցահանդեսին մասնակցում են ինչպես հայրենական, այնպես էլ արտերկրյա ավելի քան 120 կազմակերպություններ` ներկայացնելով Ռուսաստանը, …
ՀԱՅՏՆԻՆԵՐԻ ՉԱՐԱՃՃԻ ՍԻՐԵԼԻՆԵՐԸ Հոկ 09,2013 13:59 1931թ. Ֆլորենցիայում կայացած միջազգային կոնգրեսում որոշվեց հոկտեմբերի 4-ը նշել որպես Կենդանիների համաշխարհային օր: Թեեւ մենք` հայերս, շատ կենդանասեր չենք, այդուհանդերձ, շատերս պահում ենք շուն կամ կատու: “Ժողովուրդ” օրաթերթը զրուցեց այն հայտնիների հետ, որոնք ունեցել են կամ ունեն ընտանի կենդանիներ: Մեր հյուրերն են երգչուհիներ ՕԼԳԱ ԱՅՎԱԶՅԱՆԸ, ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆՆ ՈՒ ԱՆԱՀԻՏ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ: ՕԼԳԱ ԱՅՎԱԶՅԱՆ -Անկեղծ ասած, ես …
Բնակարանում հայտնաբերվել է դի Հոկ 09,2013 13:41 Հոկտեմբերի 8-ին, ժամը 15.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Միկոյան փողոցի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, ներսում ծեր կին կա, ով չի արձագանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բնակարանի հյուրասենյակում հայտնաբերել են 1928 թ. ծնված Օ. Վ.-ի դին:
Հետախուզվողը` Միքայելյան հիվանդանոցում Հոկ 09,2013 13:31 Հոկտեմբերի 8-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության Վաղարշապատի և Մուշի բաժինների ծառայողները Երևանի “Միքայելյան” հիվանդանոցում հայտնաբերել են 1985 թ. ծնված Յանեկ Բ.-ին, որը հոկտեմբերի 4-ից հետախուզվում էր գողության փորձի և գողության մեղադրանքով նախատեսված պատժի կրումից խուսափելու համար:
Պատժի կրումից խուսափողին հայտնաբերեցին 4 օր անց Հոկ 09,2013 13:28 Հոկտեմբերի 8-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության ծառայողները Գյումրի քաղաքի Անի թաղամասում հայտնաբերել են 1986 թ. ծնված Երվանդ Բ.-ն, որը հոկտեմբերի 4-ից հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով նախատեսված պատժի կրումից խուսափելու համար:
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
16 Մայիս 19:02 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էդ Դոն բառը փոխվել ա, արդեն ուրիշ բառով են իրան դիմում. ՀՀ ոստիկանապետի պատասխանը՝ քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին՝ «Դոն Պիպոյին»
15 Մայիս 23:48 Լոռիում որոնում են ռեստորանի աշխատակցուհուն․ նախնական տեղեկություններով՝ նա անզգուշաբար Փամբակ գետն է ընկել
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
11 Մայիս 07:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ»
10 Մայիս 11:43 Ով է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներին
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին