Կայանալու է Հայաստանը Ձեր գործընկեր էքսպո 2013 ցուցահանդեսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ Կառավարության եւ ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի բարձր հովանու ներքո հոկտեմբերի 11-ին ժամը 13–ին ,Երեւան էքսպոե ցուցահանդեսային համալիրում կկայանա ,Հայաստանը Ձեր գործընկեր էքսպո 2013ե 4-րդ  տարածաշրջանային, բազմաբնույթ առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսի բացումը։
ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի լրատվական ծառայությունից հայտնում են, որ “Հայաստանը` Ձեր գործընկեր” 2013 ցուցահանդեսին մասնակցում են ինչպես հայրենական, այնպես էլ արտերկրյա ավելի քան 120 կազմակերպություններ` ներկայացնելով Ռուսաստանը, Վրաստանը, Պարսկաստանը, Սիրիան եւ այլ երկրներ:
Ցուցահանդեսի շրջանակներում առաջին անգամ մեր երկրի ցուցահանդեսային պատմության մեջ կիրականացվի համտես-մրցույթ:Սննդարդյունաբերության ոլորտի մասնակից ընկերությունները ներկայացնելու են իրենց արտադրանքը՝ առանց նշելու արտադրողի եւ ապրանքանիշի անունը: Այցելուները հնարավորություն կունենան համտեսելու եւ անաչառ գնահատելու իրենց դուր եկած մթերքը: Այնուհետեւ հատուկ համարներով համապատասխան թերթիկների վրա այցելուները կքվեարկեն: Ցուցահանդեսի ավարտին կամփոփվեն արդյուքները եւ առավելագույն քվե ստացած մասնակիցը կարժանանա ,Ժողովրդի ընտրությունե մրցանակին: Ցուցահանդեսի կազմակերպիչն է ,Պրոմ էքսպոե ընկերությունը:
Թեմատիկ բաժիններն են`
. Առողջապահություն
. Ապահովագրություն
. Արդյունաբերություն
. Առեւտրային կազմակերպություններ
. Բանկեր եւ վարկային կազմակերպություններ
. Բեռնափոխադրում
. Զբոսաշրջություն
. Հանգստի եւ ժամանցի կենտրոններ
. Ինովացիոն եւ տեղեկատվական տեխնոլոգիա
. Իրավախորհրդատվական ծառայություն
. Կանաչապատում եւ ձեւավորում
. Կահույք եւ կենցաղային տեխնիկա
. Շինարարություն եւ շին-տեխնոլոգիաներ
. Սննդարդյունաբերություն




Լրահոս