Հոկ 12,2013 00:00 ՀԱՐՑ. Վերջին շրջանում տարածված է դարձել հանգուցյալի աճյունը եկեղեցում դնելը: Սա նորամուծությո՞ւն է: Եվ ո՞ր եկեղեցիներում կարելի է դնել հանգուցյալների աճյունները: Աննա Ադամյան (27 տարեկան, դիզայներ) ՊԱՏԱՍԽԱՆ. Ոչ մի նորամուծություն չկա: Դա հին քրիստոնեական ավանդույթ է ոչ միայն Հայաստանում, այլեւ ընդհանրապես քրիստոնյա աշխարհում: Հայոց մեջ եկեղեցու սպասավորի կողմից կատարվող թաղման կարգը բաժանվել է 3 մասի՝ …
Հոկ 12,2013 00:00 ՀԱՐՑ. Ինչո՞վ է բացատրվում բանկերում եւ փոխանակման կետերում փոխարժեքների էական տարբերությունը Կենտրոնական բանկի կողմից հրապարակված փոխարժեքներից: Հայկազ Հակոբյան (37 տարեկան, տնտեսագետ) ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ ԿԲ կողմից արժութային շուկայում ձեւավորված դրամի միջին փոխարժեքը հրապարակվում է ամեն օր` ժամը 15:45՝ հիմք ընդունելով տվյալ օրվա մինչեւ ժամ 15:30-ը ՀՀ ԿԲ հաշվետու սուբյեկտների կողմից իրականացված գործառնությունների միջին կշռված փոխարժեքը, …
ՄԱՐԶԱԿԱՆ Հոկ 12,2013 00:00 ԴԺՎԱՐԻՆ ՀԱՂԹԱՆԱԿՀոկտեմբերի 10-ին Բուլղարիայի ազգային հավաքականը ժամանեց Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ հայ երկրպագուները ոչ այնքան բարեկամաբար դիմավորեցին հյուրերին: Դա անցյալ տարի սեպտեմբերին Բուլղարիայում կայացած մրցավեճի ընթացքում տեղի ունեցածի արձագանքն էր։ Հիշեցնենք, որ տանտերերի կազմակերպած սադրիչ գործողությունների արդյունքում մեր հավաքականից հեռացվեց Մարկոս Պիզելին, քիչ անց նույն բախտին արժանացավ Գեւորգ Ղազարյանը, երբ չկարողացավ զսպել զայրույթը եւ գնդակը …
ԵՐԵՎԱՆՆ ԷԼ ՊԵՏՔ Է ՁԵԶ ՍԻՐԻ Հոկ 12,2013 00:00 Էրեբունի-Երեւանի առաջին պաշտոնական տոնակատարությունն անցկացվել է 1968թ., երբ նշվում էր մեր մայրաքաղաքի հիմնադրման 2750-րդ տարեդարձը: Հոբելյանական հանդիսությունները տեւեցին մոտ մեկ շաբաթ: Հենց այդ տոնակատարության ժամանակ 2750-հոգանոց երգչախումբն առաջին անգամ կատարեց «Էրեբունի-Երեւան» օրհներգը:Այդ օրերի նշանակալից իրադարձություններից էր Երեւանի հիմնադրման թանգարանի բացումն Արին-Բերդ բլրի ստորոտում: Թանգարանին հարող փողոցն անվանակոչվեց Էրեբունի, բացվեց 2750 շատրվաններով պուրակը, աղբյուր-հուշարձան տեղադրվեց Հանրապետության …
ՀԱՄԱՅՆՔԸ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է Հոկ 12,2013 00:00 ՀՀ Տավուշի մարզի Դեղձավան համայնքում երիտասարդները սոցիալական ծանր պայմանների եւ աշխատատեղերի բացակայության պատճառով չեն ամուսնանում: Ավելին, 272 բնակիչ ունեցող համայնքն օր օրի դատարկվում է: Համայնքապետ Յուրիկ Հովհաննիսյանի խոսքով` գյուղի դպրոցի աշակերտների թիվը 26 է նախկին 70-ի փոխարեն: «Վերջերս չորս եղբայր իրենց ընտանիքներով հեռացան գյուղից: Ծնելիությունն է նվազել, քանի որ երիտասարդները չեն ամուսնանում: Դե տուն, աշխատանք …
ԵՐԲ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է ԷԹԻԿԱՆ Հոկ 12,2013 00:00 Հայաստանի իշխանական բուրգի «վերնահարկում» նստածները հաճախ են խոսում քաղաքակիրթ փոխհարաբերությունների անհրաժեշտության, բարոյականության, օրինականության եւ այլ կարեւորագույն արժեքների մասին, սակայն դրանք այդպես էլ մնում են օդում թողած պղպջակի նման անհետեւանք, քանի որ վերամբարձ կարծիք հայտնողներն իրականում իրենք ի վիճակի չեն այդ կենսակերպով ապրել: Ո՞րն է նման ենթադրություն անելու առիթը. «Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 3-ին հրապարակել էր մի …
ՄԻ ԿՏՈՐ ՀԱՑ` ԵՐԿՆՔԻՑ ԿԱԽՎԱԾ Հոկ 12,2013 00:00 Լեռներով շրջապատված Կոթի համայնքը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանից ընդամենը 2,5 կմ հեռավորության վրա: Ժամանակ առ ժամանակ սահմանի հակառակ կողմից եկող կրակոցներով, կիսաքանդ ու ռմբակոծված տներով այս գյուղում ստեղծվել է ծայրահեղ վատ իրավիճակ:«Մեր եկամուտը էն վերեւիցն ա կախված: Գիտե՞ս, թե Սերժ Սարգսյանը մեզ մոտ երբ է գալիս, երբ ընտրություններ են լինում»,-վրդովված նկատեց գյուղի տարեցներից մեկը:Կոթիի բնակիչ …
ՀՈՒՅՍՆԵՐՆ ԱՆՏԱՌՆ Է Հոկ 12,2013 00:00 Մոտենում է ձմեռը, եւ կրկին ծագում է բնակարանների ջեռուցման խնդիրը: Նոյեմբերյանի անտառտնտեսության տնօրեն Վասիլ Չիլինգարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց անտառտնտեսությունն արդեն անվճար կերպով 4000 խորանարդ մետր անտառի թափուկ է տրամադրել կառավարության որոշմամբ հաստատված անտառամերձ համայնքների բնակիչներին: Անվճար թափուկն ամեն ընտանիքի տրվում է առավելագույնը 8 խմ-ի չափով, սակայն կան ընտանիքներ, որոնց պահանջը դրանից քիչ …
ԲՐՅՈՒՍՈՎՈՒՄ ԿՈՒՐՍԱՅԻՆՆԵՐԻ ԱՌՔՈՒՎԱՃԱ՞ՌՔ Է Հոկ 12,2013 00:00 Համաձայն «Ժողովուրդ»-ի խմբագրություն ներկայացված բողոքի` Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում (ԵՊԼՀ) ուսանողներին կուրսային աշխատանքներ են վաճառում:«2011-2012 ուստարում լրագրության բաժնի երրորդ կուրսի ուսանողուհի Է. Կ.-ի կողմից ներկայացվել է կուրսային աշխատանք՝ հայկական մամուլում վերնագրերի առանձնահատկությունների մասին: Աշխատանքն արժանացել է 90 միավորի: Բայց ուզում եմ ընդգծել՝ զարմանալի «զուգադիպությամբ» այդ կուրսային աշխատանքը տառացիորեն նման էր դեռ 2007-2008 …
«ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՎԱՃԱՌՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ Է» Հոկ 12,2013 00:00 «Վիկիլիքս»-ի գաղտնազերծած հերթական փաստաթուղթը պատմում է «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանի եւ ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցիչների հանդիպման մասին: Փաստաթուղթը հեղինակել է այն ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռոբերտ Ֆիլիսը: ԱՄՆ պետական դեպարտամենտին ուղղված հաղորդման մեջ ներկայացված են ՕԵԿ խմբակցության ղեկավարի տեսակետները 2008թ. ընտրությունների, մարտի 1-ի ողբերգության, իշխանական կոալիցիայի շուրջ: Հատուկ ուշադրություն են գրավում ՕԵԿ …
23 Նոյեմբեր 07:10 Ինչն է հաջորդելու` տրանսպորտի թանկացման դեմ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ստորագրահավաքին. «Ժողովուրդ»
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին