Ազատության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը Փետ 22,2013 19:04 Երեւանի Ազատության հրապարակում մեկնարկել է Հայաստանի նախագահի թեկնածու, “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների հանրահավաքը: Հանրահավաքն ուղեկցվում է երգերով, որոնք հնչել են Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական քարոզչության ընթացքում: Ազատության հրապարակում ՐԱֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքին ներկա են ՀՅԴ ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանը, Վահան Հովհաննիսյանը եւ Սպարտակ Սեյրանյանը: Ազատության հրապարակում ելույթ ունեցավ նաև ՀՀ Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը. “Այսօր …
Ոստիկանությունը հերքում է ընտրացուցակներում անճշտությունների մասին լուրերը Փետ 22,2013 18:52 Ոստիկանությունն ուսումնասիրել եւ հերքել է համացանցային կայքերում ընտրացուցակների անճշտությունների վերաբերյալ հրապարկված հաղորդումները: Ըստ ոստիկանության հաղորդագրության` փետրվարի 19-ից մինչեւ փետրվարի 22-ն ընկած ժամանակահատվածում համացանցային կայքերում ընտրացուցակների անճշտությունների վերաբերյալ հրապարկվել է 4 հաղորդում, որոնք բոլորն էլ ՀՀ ոստիկանության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում հերքվել են: Այսպես. Հաղորդում 1 3/35 ընտրական տեղամասի ցուցակում եղել է Երեւան Կիեւյան 5, բն. …
ԵՐԵԽԱՆ ՄԱՀԱՑԵԼ Է՝ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼՈՎ ԴԱՅԱԿԻ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻՑ Փետ 22,2013 18:48 “Մոսկվայում 10 ամսական երեխան մահացել է՝ պատահաբար կուլ տալով բամբակի կտորը, որը ներծծված է եղել թմրանյութով”,-հայտնում է Lifenews-ը: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ աղջկա 31-ամյա դայակը սինթետիկ թմրանյութեր էր օգտագործում եւ բամբակը պատահաբար գցել է գետնին: Դայակը խոստովանել է, որ սրվակը եւ ներարկիչը նետել է աղբը, սակայն բամբակը կորցրել է: Հավանաբար երեխան գտել է այն …
ՍԴ-ն չվերականգնեց անապահով ուսանողների էլիտար ֆակուլտետներում սովորելու իրավունքը Փետ 22,2013 18:34 Այսօր` փետրվարի 22-ին, Հայաստանի Սահմանադրական դատարանը, հիմք ընդունելով Մարդու իրավունքների պաշտպանի դիմումն ու հիմնավորումները, որոշում է կայացրել, որով վերահաստատել է քաղաքացիների մրցութային հիմունքներով անվճար կրթության ստանալու իրավունքի կարեւորությունը, սակայն չի վերացրել տարիներ շարունակ խնդիր դարձած կրթական հաստատություններում անվճար տեղերի բացակայությունը։ Այս առնչությամբ հաղորդագրություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, որում ասվում է. “Խնդիրն այն է, …
Գյումրիում փլուզվել է տան նկուղի ստորին հատվածը Փետ 22,2013 18:32 Փետրվարի 22-ին, ժամը 14.05-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցի թիվ 260 տան նկուղ են լցվում դիտահորի ջրերը. առկա է փլուզման վտանգ: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Փրկարարները եւ ջրմուղ-կոյուղու աշխատակիցները իրականացրել են դիտահորի մաքրման աշխատանքներ: Նկուղ լցվող ջրերի հետեւանքով փլուզվել է Մարգարյանին …
Հայկական կողմը երբեք էլ չի թաքցրել, որ իր համար հրադադարի ռեժիմի խախտումներն անընդունելի են. Փետ 22,2013 18:30 Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկություններն այն մասին, թե Բրյուսելում, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ընթացող Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին մասնակցող երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը հայկական կողմի մեծ կորուստների պատճառով դիմել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին՝ խնդրելով վերջ դնել հրադադարի ռեժիմի խախտումներին: “Ադրբեջանն ինչպես միշտ իր համար ցանկալին փորձում …
Մարտի 5-ին տեղի կունենա ԱԳՆ շենքի աճուրդը Փետ 22,2013 17:42 Մարտի 5-ին տեղի կունենա ԱԳՆ շենքի աճուրդը: Այս մասին հայտնում են Պետական գույքի կառավարման վարչությունից։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 51270840 ԱՄՆ-ի դոլարին համարժեք ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով ՀՀ դրամ։ Հիշեցնենք, որ 2012-ին ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել ԱԳՆ շենքը 51.2 մլն դոլարով վաճառել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող “Տանգո” ընկերությանը, …
Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը հրաժարական տվեց Փետ 22,2013 17:36 Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին դիմում է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու վերաբերյալ: Այդ մասին հայտնում են Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից: Նշենք, որ Գիզիրյանի հրաժարականի մասին լուրերը շրջանառվում էին այսօր առավոտից, եւ նշվում էր, թե պատճառը Շիրակի մարզում իշխանության թեկնածուի ստացած ձայներն են: Սերժ Սարգսյանը Շիրակի մարզում պարտվել է “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին: …
ԱԻՆ-ը` օրինակելի նախարարություն Փետ 22,2013 17:30 Այսօր` փետրվարի 22-ին, Հայաստանի ԱԻՆ է այցելել հատուկ կարիքավոր մարդկանց աջակցության “Ունիսոն” հկ-ի նախաձեռնած “Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով” ծրագրի մասնակիցների 19-հոգանոց խումբը: Վերոնշյալ ծրագրով ,Զբաղվածության պետական ծառայությունե գործակալության եւ Human Dignity and Peace հիմնադրամի աշխատակիցների համար անցկացվում է “Աշխատատեղի հարմարեցում” թեմայով դասընթաց: Այն վարում է Նիդեռլանդներից ժամանած փորձագետ Յան Հոսթինգը։ Դասընթացի …
Արագաչափերի տեղադրման աշխատանքները շարունակվում են Փետ 22,2013 17:24 Երևան քաղաքում 2013 թ. փետրվարի 28-ից գործարկվելու են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման նոր տեղադրված տեսախցիկները, այս մասին տեղեկացնում է Ոստիկանության կայքը։ Տեսախցիկները տեղակայված են հետևյալ հասցեներում՝ Գայի պողոտա-Մոլդովական փողոց Պուշկինի փողոց-Նալբանդյան փողոց (Սախարովի հրապարակ) Էրեբունու փողոց-Ազատամարտիկների փողոց Վարդանանց փողոց-Ալեք Մանուկյան փողոց Իսակովի պողոտա-Աթենքի փողոց Երվանդ Քոչարի փողոց-Խորենացու փողոց-Տիգրան Մեծի պողոտա (,Տաշիրե առևտրի …
11 Մարտ 21:18 Լուսաբացին 34-ամյա կին է ձերբակալվել Երևանի Բաղրամյան պողոտայում․ խուզարկությամբ մեծ քանակի թմրանյութ ու հոգեմետ հաբեր են հայտնաբերվել
12 Մարտ 14:24 8 հազար ԱՄՆ դոլար՝ Հովիկ Աղազարյանի ընկերուհուն հեռախոս և մատանի գնելու համար․ ցուցմունք
11 Մարտ 07:21 «Գող» Նոդարի Արմոն, «Չերեմուշկայի Պրոն» և մյուսները ավտոմեքենա են խլել . հավաքի հետքերով․ «Ժողովուրդ»
11 Մարտ 07:21 «Գող» Նոդարի Արմոն, «Չերեմուշկայի Պրոն» և մյուսները ավտոմեքենա են խլել . հավաքի հետքերով․ «Ժողովուրդ»
06 Մարտ 20:37 2025-ը լինելու է «պատերազմի տարի». ուշադրություն կենտրոնում են լինելու Գազայի հատվածը և Իրանը. Իսրայելի պաշտպանության բանակի նոր ԳՇ պետ
11 Մարտ 21:18 Լուսաբացին 34-ամյա կին է ձերբակալվել Երևանի Բաղրամյան պողոտայում․ խուզարկությամբ մեծ քանակի թմրանյութ ու հոգեմետ հաբեր են հայտնաբերվել
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում