Հրդեհ Քաղցրաշենում Սեպ 18,2013 13:04 Սեպտեմբերի 17-ին, ժամը 16.00-ի, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում գտնվող դպրոցին հարակից տարածքում շինություն է այրվում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, 1967 թ. ծնված Գուրգեն Օ.-ն այրել է իր տան բակում գտնվող խոտածածկ տարածքը, որից բռնկվել է նաև նշված վայրում հավաքված ցախի կույտը, …
Խուզարկությամբ հայտնաբերվել է կանեփի չորացված զանգված Սեպ 18,2013 12:51 Սեպտեմբերի 17-ին, ժամը 06.40-ին, ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները Չարենցավան քաղաքի երկաթուղային կայարանի մերձակայքից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Պավել Ծ.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է 80,6 գ կանեփի յուրահատուկ հոտով չորացված զանգված: Ըստ Պավել Ծ.-ի հայտարարության` հայտնաբերվածը պատկանում է իրեն և հավաքել է իր օգտագործման համար: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
ՊԵՏՔ ՉԷ ԿՈՏՐԵԼ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ Սեպ 18,2013 12:47 Դերասանուհի ԱՆԻ ՔՈՉԱՐՅԱՆԸ 1997թ. մինչ օրս աշխատում է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: Հեռուստադիտողին նա հայտնի է “Բարաբա”, “Ընտրություններ”, “Պահանջվում է միլիոնատեր” գեղարվեստական ֆիլմերից, ինչպես նաեւ “Երջանկության մեխանիկա” նախագծից, “Հարեւաններ”, “Կյանքի կարուսել”, “Երեք կյանք” սերիալներից: Դերասանուհին հանդես է եկել նաեւ որպես հաղորդավարուհի՝ վարելով առավոտյան ծրագիր TV5 հ/ը եթերում, ինչպես նաեւ իրականացրել բազմաթիվ սերիալների ու …
ԼՈՒՐ ԿԱԴՐ Սեպ 18,2013 12:45 Վարչական շրջանի Ռուբինյանց 14 հասցեի, ինչպես նաեւ հարակից բակերի շքամուտքերում վիճակը մշտապես այսպիսին է, իսկ քաղաքացիների ահազանգերը համատիրություն ստանում են կոպիտ պատասխան: Ավելին, համատիրությունը մեղքը բարդում է քաղաքապետարանի վրա, իսկ քաղաքապետարանը` համատիրության: Արդյունքում` ոչ մի փոփոխություն: Լուսանկարն արվել է Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: “Ժողովուրդ” օրաթերթի 616 համար
Հայտարարություն ուղեվարձի թանկացման վերաբերյալ Սեպ 18,2013 12:11 Վերջին օրերին կրկին ակտիվ շրջանառվում է հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ հանրային լսումներ կազմակերպելու հարցը: Երևանի քաղաքապետարանն արդեն չի էլ թաքցնում, որ հարցի քննարկման նպատակով ձևավորվում է հանձնաժողով: Չքննարկելով՝ ինչ չափորոշիչներով է ընտրվել (կամ ընտրվելու) հանձնաժողովի կազմը, ովքեր են շահագրգիռ կողմերը և ի վերջո “առանձին ընթացակարգով” (ինչպես քաղաքապետարանն էր ներկայացրել) քննարկման արդյունքում “Իրազեկ և պաշտպանված …
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԽԱՅՏԱՌԱԿԵՑ ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱՆ Սեպ 18,2013 12:05 ՀՀ իշխանությունները կորցրել են իրականության զգացողությունը: Այս ամենը հերթական անգամ երեւաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի` լրագրողների հետ ճեպազրույցում արած հայտարարություններից: Պարզվում է` իշխանությունները ոչ մի կերպ չեն համակերպվում այն մտքի հետ, որ ԵՄ-ն երես է թեքել իրենցից եւ պատրաստվում է իր օրակարգից հանել ՀՀ-ի հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը. այդ մասին հայտարարել է նաեւ ԵՄ ընդլայնման …
Նոր Նորքի ոստիկանապետն ազատվել է աշխատանքից Սեպ 18,2013 11:59 Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ՀՀ Ոստիկանության պետ, Գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով Սամվել Խմելյանը ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր-Նորք վարչական շրջանի ոստիկանապետի պաշտոնից, ուղարկվելով ոստիկանության կադրերի ռեզերվ: Վ.Գասպարյանի մեկ այլ հրամանով Լաերտ Գրիգորյանը ազատվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Երևան …
Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով Նոր Հաճընի կամրջից Սեպ 18,2013 11:57 Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր հաճնի կամրջի տակ գտնվող վերամբարձ կռունկի վրա է բարձրացել մի տղա և սպառնում է ինքնասպան լինել՝ իրեն ցած նետելով: Ինչպես հայտնում է shamshyan .com-ը նշված երիտասարդը Նոր Հաճնի բնակիչ է, ում գրեթե երկու ժամ փրկարարներն ու ոստիկանները համոզում էին որպեսզի չդիմի այդ ծայրահեղ քայլին: …
Սկսվել են Նոր Հալեպ թաղամասի տեղանքի ուսումնասիրման աշխատանքները Սեպ 18,2013 11:49 Աշտարակում, սեպտեմբերի 17-ին սկսվել են սիրիահայերի համար կառուցվող “Նոր Հալեպ” թաղամասի տեղանքի ուսումնասիրման աշխատանքները, որոնք իրականացնում է “Երկրաբան-Ուտիք” ընկերությունը՝ Վլադիմիր Գինովյանի գլխավորությամբ: Առաջին փուլում կատարվելու են “Նոր Հալեպ” թաղամասի եւ նրան հարակից տարածքների ինժեներաերկրաբանական տեղազննում, ինչպես նաեւ տարածքի տեղագրագեոդեզիական հանույթային աշխատանքներ եւ հետազոտություններ: 2-րդ փուլում նախատեսված է իրականացնել հորատում եւ գրունտների նմուշարկում: Թաղամասի կառուցման նախապատրաստական …
Պայքարը դարձրել են վճարիր կգոռամ գործելաոճ Սեպ 18,2013 11:47 Վերջապես մեր երկրում իշխանական ճամբարից դուրս գտնվեց մեկը, որ համարձակվեց ասել ճշմարտությունը: Ողջունում եմ նախկին դատավոր Պարգեւ Օհանյանին. մարդ, որն իսկապես մշտապես խոսել է արդարությունից ու գործել այդպես: Իսկապես՝ քաղաքացիական հասարակություն կոչված եզրույթի տակ հավաքվածներից շատերը հեղինակազրկում են շատ արժեքներ ու պայքարը դարձրել են “վճարիր կգոռամ” սկզբունքին հավատարիմ գործելաոճ: Եւ այսպես ինչ է գրել նախկին …
28 Փետրվար 13:09 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարդանյանն ում լավություն է արել, եթե այստեղ լինեին, տեղ ու դադար չէր լինի. Գլումով
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
25 Փետրվար 11:08 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ինչ վարկածներ են շրջանառվում Վարդան Ղուկասյանի «անհետացման» հետ կապված. մանրամասներ
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան