Հրդեհ Քաղցրաշենում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 17-ին, ժամը 16.00-ի, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում գտնվող դպրոցին հարակից տարածքում շինություն է այրվում:  Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, 1967 թ. ծնված Գուրգեն Օ.-ն այրել է իր տան բակում գտնվող խոտածածկ տարածքը, որից բռնկվել է նաև նշված վայրում հավաքված ցախի կույտը, ինչի հետևանքով ամբողջությամբ այրվել է նաև նույն տեղում կապված վերջինիս կովը: Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 16.37-ին` մարտական 1 հաշվարկի ուժերով: Հրդեհային տեսչության կողմից կատարվում է հետաքննություն:




Լրահոս