Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով Նոր Հաճընի կամրջից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր հաճնի կամրջի տակ գտնվող վերամբարձ կռունկի վրա է բարձրացել մի տղա և սպառնում է ինքնասպան լինել՝ իրեն ցած նետելով:
Ինչպես հայտնում է shamshyan .com-ը նշված երիտասարդը Նոր Հաճնի բնակիչ է, ում գրեթե երկու ժամ փրկարարներն ու ոստիկանները համոզում էին որպեսզի չդիմի այդ ծայրահեղ քայլին: Տղամարդը՝ ում անունը Վահագ էր. պահանջում էր, որպեսզի դեպքի վայր ժամանի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որից հետո հնարավոր է՝ ինքը այդ ծայրահեղ քայլին չդիմի: Հասնելով նշված վայր, ֆոտոլրագրողը զրուցել է երիտասարդի հետ, ով հայտնել է, թե ինչի համար է դիմում այդ ծայրահեղ քայլին, ինչից հետո Կոտայքի մարզի փրկարարական վարչության պետ Գեղամ Գրիգորյանի և Նաիրիի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի ուղեկցությամբ փրկարարների ծառայական ավտոմեքենայով երիտասարդը տեղափոխվեց Աբովյանի բժշկական կենտրոն: Որտեղ բժիշկները առաջին օգնությունը ցուցաբերեցին հոգեբանորեն ընկճված երիտասարդին: 
Մանրամասն` shamshyan .com-ում




Լրահոս