Ոստիկանության պետական պահպանության պետի գլխին նորից սեւ ամպեր են կուտակվել. «Հրապարակ» Ապր 11,2014 09:34 Վովա Գասպարյանը պահանջել է Ռոմիկ Մկրտումյանից վերադարձնել համակարգից աշխատած գումարները, անգամ թանկարժեք մեքենան է ձեռքից առել։ Թե որքանով է հաջողվել վերականգնել նյութական «կորուստները»՝ տիրոջ ներմանն արժանանալու համար, փորձեցինք պարզել անձամբ Մկրտումյանից։
ՕԵԿ-ում բարձր տրամադրություն է. «Ժողովուրդ» Ապր 11,2014 09:20 «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ա. Բաղդասարյանը նրանց հայտնել է, որ Սերժ Սարգսյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ գյուղատնտեսության, քաղաքաշինության եւ արտակարգ իրավիճակների նախարարները կվերանշանակվեն:
«Սերժ Սարգսյանն ինչ-որ ճնշման տակ է ստիպված եղել բարեփոխումների գնալ». «Իրատես de facto» Ապր 11,2014 09:03 «Նախագահը բարեփոխումների փաթեթ է ներկայացնում և միանգամից հայտարարում, որ դրան համաձայն չէ։ Սա կարող է նշանակել, որ նախագահն ինչ-որ ճնշման տակ է ստիպված եղել այդ բարեփոխումներին գնալու»,– անդրադառնալով հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանի ելույթին, ասաց քաղտեխնոլոգ ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ՝ միաժամանակ ընդգծելով, որ շատերին թվում էր. թե այս բարեփոխումների արդյունքում Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնն իրեն է «պահելու»։
Ժամանակն է նախագահի աթոռն ընդհանրապես վերացնել. «Առավոտ» Ապր 11,2014 08:51 ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կառավարման կիսանախագահական համակարգը պահպանելու դեպքում չի պատրաստվում առաջադրվել նախագահի պաշտոնում, իսկ խորհրդարանական համակարգի ներդրման դեպքում չի հավակնելու վարչապետի պաշտոնին։
«Օրենքով գող» Օշականցի Գեւորիկի եւ քրեական աշխարհում հեղինակություն ունեցող երրորդմասցի Լյովիկի միջեւ ծեծկռտուք է եղել. «Ժողովուրդ» Ապր 11,2014 08:35 Քրեական աշխարհում հայտնի Օշականցի Գեւորիկ մականունով Գեւորգ Մելիքյանի անունն արդեն մի քանի օր է, ինչ շրջանառվում է հերթական ռազբորկայի համատեքստում: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ Օշականցի Գեւորիկը վիճաբանություն է ունեցել քրեական աշխարհում հայտնի հեղինակություն համարվող երրորդմասցի Լյովիկի հետ: Գողականների միջեւ խոսակցություն է եղել, որն ավարտվել է լուրջ ծեծկռտուքով:
«Խոպանչիների» թիվն աճել է. «Չորրորդ իշխանություն» Ապր 11,2014 08:17 «Պաշտոնական տվյալների համաձայն, 2013 թվականին Հայաստանից հեռացածների թիվը Հայաստան ժամանածների թվից ավել է մոտ 42 հազարով։ «ՉԻ» – Առաջին հայացքից կարող է թվալ, որ սա արտագաղթի պաշտոնական ցուցանիշն է, բայց իրականում դա այդպես չէ։ 42 հազարն այն մարդկանց թիվն է, ովքեր անվերադարձ հեռացել են երկրից։
Դոլարի կայուն աճը շարունակվում է Ապր 11,2014 08:06 Ոսկու գինը սահմանվել է 17,396.3 դրամ, արծաթի գինը՝ 265.81
Հայկական դրամին կփոխարինի թյուրքական ալթընը. «Հայկական ժամանակ» Ապր 11,2014 08:02 Այս տարվա մայիսին Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահները պատրաստվում են ստորագրել Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին համաձայնագիր, որում անդադարձ կա նաև միասնական արժութի ներդրման հարցին
Արցախում նույնպես ՀՀ ՍԴ որոշումից հետո օրենսդրական փոփոխություններ կկատարվեն. «Ժողովուրդ» Ապր 11,2014 07:47 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ արդյոք Արցախում ներդրվելիք այդ համակարգը նույնատիպ ճնշումների չի՞ հանգեցնի: «Նախ՝ թույլ տվեք չհամաձայնվել, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը պայմանավորված էր հենց այդ օրենքի հետ կապված ճնշումներով, թեեւ դրանց ազդեցությունը չենք կարող ամբողջովին բացառել: Ինչ վերաբերում է Արցախում նույնատիպ ճնշումների ի հայտ գալու հավանականությանը, ապա դա շատ ցածր եմ գնահատում, քանի որ դրա համար ոչ մի նախադրյալ առկա չէ»,- պատասխանեց վարչապետը՝ տեղեկացնելով, որ Արցախում եւս ՀՀ ՍԴ որոշումից հետո օրենսդրական փոփոխություններ կկատարվեն:
26 Հունվար 22:46 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արարատի մարզում կրիմինալը «ոտքի է կանգնել»․ կրակոցներ, հրկիզված մեքենա. բացառիկ տեսանյութ՝ դեպքի վայրից
23 Հունվար 14:24 Թրամփը մահափորձի ժամանակ իրեն պաշտպանած թիկնապահին նշանակել է Գաղտնի ծառայության տնօրեն
24 Հունվար 14:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի աներձագի տունը թալանողը լքել է երկիրը և զանգել իրավապահներին
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից