ԱՄՆ Պետդեպարտամենտը երեկ հրապարակել է 2013 թվականի Մարդու իրավունքների զեկույցը, որում բավականին կոշտ ձևակերպումներ կան Հայաստանի մասով: Նախ` անդրադարձ է կատարված անցած տարվա նախագահական ընտրություններին, որոնց հետ կապված թեև նշված է, որ դրանք, ընդհանուր առմամբ, անցել են բաց ու թափանցիկ մթնոլորտում, հարգվել են հիմնարար ազատությունները, սակայն միևնույն ժամանակ գրանցվել են նաև որոշ թերացումներ, այդ թվում` թեկնածուների համար անհավասար դաշտի առկայություն, լուրջ ընտրական խախտումներ ու ընտրական գործընթացի արդարության վերաբերյալ մտահոգություններ: