«Թող ձեր գլխին կպնի ձեր լավագույնը». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Ազատության հրապարակում շարունակվում է ՀԱԿ հանրահավաքը, որտեղ ելույթով հանդես եկավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Վերջինս անդրադարձավ Հայաստանում տիրող իրավիճակին և առկա մի շարք խնդիրներին, մասնավորապես` կենսաթոշակային նոր համակարգին:

Հրանտ Բագրատյանն իր խոսքում նշեց. «ԱՄՆ դեսպանը գուցե նեղանա, բայց նեղանում է` թող նեղանա, պիտի ասեմ. ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ասում էր, թե կենսաթոշակային այս նոր համակարգը լավագույնն է Հայաստանի համար: Թող ձեր գլխին կպնի ձեր լավագույնը: Մենք կգանք ու ձեզ դասախոսություններ կկարդանք»:

ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն անդրադարձավ նաև Հայաստանի` Մաքսային Միությանն անդամակցելուն` նշելով, որ Հայաստանը թուղթ է դառնում Ռուսաստանի ձեռքին, իսկ Եվրոպան ասում է` «ինչ լավ է, Հայաստանից պրծանք»:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 15:00-ին Ազատության հրապարակում մեկնարկել է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության հանրահավաքը, որին ներկա են ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:




Լրահոս