Լևոն Տեր-Պետրոսյանը ծաղկեփունջ դրեց Մյասնիկյանի արձանի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ հանրահավաքի մասնակիցները, ովքեր երթով շարժվում էին դեպի Մյասնիկյանի արձան, քիչ առաջ արդեն արձանին կից տարածքում էին: Armlur.am-ի թղթակցի փոխանցմամբ` Լևոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Ստեփան Դեմիրճյանը և Լևոն Զուրաբյանը ծաղկեփունջ դրեցին Մյասնիկյանի արձանի մոտ` ի հիշատակ մարտի 1-ի իրադարձությունների 10 զոհերի, որից հետո հեռացան: Այս պահին երթի մասնակիցները շարունակում են ծաղիկներ դնել արձանի և իրականացնում են մոմավառություն:




Լրահոս