Մինչև հիմա չունեմ հովանավոր, ոչ էլ սիրած, ով ինձ երբևէ օգնել է. Ջուս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայակական շոու բիզնեսի ամենավառ և ուրույն կերպարներից մեկը՝ Ջուսը, Armlur.am-ին տված հարցազրույցում ներկայացնում է իր վերաբերմունքը հասարակական-քաղաքական խնդիրներին և եվրատեսիլյան ասեկոսեներին.

Ի՞նչ ես կարծում ինչն է պատճառը, որ հայ կոնսերվատիվ հասարակության ստվար հատված քննադատաբար է մոտենում քո ազատ ստեղածգորածական գործունեությանն ու իմիջին:

-Պատճառը հենց իրենց բարդույթներն են: Դրանից ելնելով մարդու մոտ սկսվում է նախանձ ավելի կայացած մարդու հանդեպ: Բայց ես արդեն ուշադրություն չեմ դարձոնւմ, քանի որ դա ինձ ապացուցում է, որ ես շարժվում եմ ճիշտ ուղղությամբ: Ես սկսում եմ ավելի լավ աշխատել և ցույց տալ մարդկանց իմ աշխատանքի արդյունքը, որը շատերին զարմացնում է: Ես միշտ գնում եմ հոսքին դեմ (против течения):

Վերջին շրջանում հայ մշակութային գործիչները հաճախ են հանդես գալիս հասարակական-քաղաքական շարժումներում՝ արտահայտելով այս կամ այն կարծիքներ: Կգա մի օր, երբ հայ հասարակությունը կտեսնի Ջուսին քաղաքական կամ հասարակական հարթակներում:

-Ես միշտ ժողովրդի հետ եմ, բայց չեմ կարծում, որ ճանաչված մարդկանց պետք է դուրս գալ փողոց և պայքարել: Դա ինձ համար գովազդային բնույթ է գրում: Ավելի լավ է հայտնի մարդիկ միանգամից գնան քաղաքապետի մոտ և խոսեն խնդիրների մասին դեմ առ դեմ:

Իսկ ի՞նչ եք կարծում,  ծանոթ բարեկամական-հովանավորչական կապը հայկական շոու-բիզնեսում արդիակա՞ն է, ճի՞շտ է այն տարածված կարծիքը, որ առաջ գնալու համար լավ հովանավորներ են պետք:

-Կա այդպիսի բան: Բայց իմ դեպքում կարող եմ ասել՝ լրիվ հակառակն էր: Ես չունեմ ոչ մի հովանավոր, ոչ մի բարեկամ: Ինձ միշտ կանչել են տարբեր պրոյեկտների մասնակցելու` իմ վառ լինելու պատճառով: Մի մտածեք, որ ես մեծամիտ եմ և այլն, ո՛չ, ես ուղղակի ասում եմ այն, ինչ կա:Ու ասեմ, մինչև հիմա չունեմ հովանավոր, ոչ էլ սիրած, ով ինձ երբևէ օգնել է, երբեք չի եղել այդպիսի բան, և ես հպարտ եմ դրանով, քանի որ տաղանդով եմ գնացել առաջ և իհարկե այն տղանդավոր մարդկանց շնորհիվ, ովքեր ինձ օգնել են երգերի, խոսքերի և կլիպերի պահով. ընկերները:

Այս տարվա Եվրատեսիլին Հայաստանը ներկայացնելու է Արամ MP3-ին: Ի՞նչ եք կարծում, ինչպիսի շանսեր ունենք և արդյո՞ք ճիշտ ընտրություն է կատարված:

-Եվրատեսիլը այս մի քանի տարվա ընթացքում դարձավ ոչ լուրջ մրցույթ, եթե այս տարի մորուքավոր տրանսվեստիտ է մասնակցում, ուրեմն ցանկացած մարդ կարող է հայտ տալ: Իհարկե դա կապված է մեծ փողերի հետ` կամ երկրի կողմից, կամ էլ այդ արտիստի հովանավորների կողմից: ես գտնում եմ, որ Արամ MP3-ը տաղանդավոր արտիստ է և ամեն ինչ կախված է երգից, շոուից և մեծ ներդրումներից, նաև, PR-ից: Եթե ամեն ինչ ճիշտ լինի ուրեմն առաջին հինգի մեջ կլինենք:

Հովհաննես Եսայան




Լրահոս