Դերասանուհի, հաղորդավարուհի, նախկին մոդել, «Աննա», «Քաղցր կյանք», «Կյանքի կարուսել», «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալներից հայտնի դարձած Արեւիկ Գեւորգյանն առաջին հայացքից տարօրինակ մի երազանք ունի` հանդես գալ տղամարդու կերպարում: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ այն մեծ հեղինակների ստեղծագործությունները, որոնցով «հիվանդացած» է, տղամարդիկ են, ուստի մեծ ցանկություն է առաջանում անձամբ կերտել այն կերպարները, որոնց հնարավոր չէ չսիրահարվել… …