Մահացել է Տոնինո Գուերան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

92 տարեկան հասակում մահացել է իտալացի լեգենդար կինոգործիչ Տոնինո Գուերան, ում սցենարների հիման վրա նկարահանվել են այնպիսի աշխարահռչակ ռեժիսորների ֆիլմեր, ինչպես Ֆեդերիկո Ֆելլինին, Անտոնիոնին, Անդրեյ Տարկովսկին եւ Լուկինո Վիսկոնտին են: Այս մասին գրում է “РИА Новости” -ն: Նշվում է, թե իտալական լրատվամիջոցները դեռևս չեն անդրադարձել Գուերայի մահված մասին տեղեկություններին: Հիշեցնենք, 2006 թ-ին Գուերան “Ոսկե ծիրան” միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրի կարգավիճակով այցելել էր Հայաստան: 2010 թ-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել` աշխարհահռչակ կինոգործիչ Տոնինո Գուերային Պատվո շքանշանով պարգևատրելու մասին: Շքանշանը տրվել էր հայ-իտալական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած մեծ ավանդի, համաշխարհային կինոարվեստում ունեցած ծանրակշիռ վաստակի համար և ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ:




Լրահոս