Ժողովուրդ. Ոստիկանապետը զոհողությունների է գնում հանուն եղբոր պատգամավորական մանդատի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթը գրում է, որ Արթիկից տեղեկություն է ստացել այն մասին ,որ տեղի ոստիկանապետ Արթուր Պետրոսյանն այս օրերին զբաղված է “”Օրինաց երկիր”” կուսակցության քարոզարշավով: “”Ավելին, ըստ մեր տեղեկությունների` նա ոստիկանության Արթիկի բաժինը վերածել է թիվ 36 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված իր եղբոր` ՕԵԿ-ական Հունան Պետրոսյանի ոչ պաշտոնական նախընտրական շտաբի: Ոստիկանության լչատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, սակայն, հերքերցին այս լուրերը` նշելով, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խստիվ արգելել է ոստիկաններին` զբաղվել քաղաքականությամբ: Բայց կարծես թե Պետրոսյանը, հանուն իր եղբոր պատգամավորական մանդատի, պատրաստ է խախտել բոլոր օրենքներնու հրամանները, ինչն էլ ապագայում կարող է իր պաշտոնի համար լուրջ խոչընդոտ հանդիսանալ””,- գրում է “”Ժողովուրդ””-ը: 




Լրահոս