Հայկական կողմը արժանի հակահարված է տալիս ադրբեջանցի հաքերներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում մեր հարևան հանրապետությունը փորձում է հայկական կողմի տեղեկատվական անվտանգության դեմ միջոցառումներ ձեռնարկել: Անհայտ օգտատերեր փորձում են վնասակար ինֆորմացիա տարածել և մեր բնակիչների շրջանում խուճապ առաջացնել:

Թեմայի առնչությամբ Armlur.am-ը զրուցեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ, ով իր մտավախությունը հայտնեց տեղեկատվական ոլորտում առկա բացերի մասին:

«Պետք չէ չափազանց գրագետ լինել, որպեսզի ադրբեջանական խայծերը կուլ չտալ, անհայտ օգտատերերին հավատալ պետք չէ», – նշեց մեդիափորձագետը:

Վերջին օրերին թե´ հայկական, թե´ ադրբեջանական կողմը իրականացրել է բազմաթիվ գործողություններ` ուղղված հակառակորդ կողմի տեղեկատվական դաշտի հիմքերի խարխլմանը:

«Ավելի վտանգավոր են DDOS հարձակումները, որոնք ադրբեջանական կողմը օգտագործում է մեր կայքերը վնասելու նպատակով»,-ասաց Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ հակառակորդի թիրախ են դարձել հայկական emadia.am, news.am, panorama.am և մի շարք այլ կայքեր: Փորձագետի հավաստմամբ՝ հայկական կողմն իրականացնում է պատասխան միջոցառումներ` ադրբեջանցի հաքերների առաջխաղացումը կասեցնելու նպատակով:




Լրահոս