«Հին» մասնագիտության նոր ձախողումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 11-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Րաֆֆու և Սեբաստիայի փողոցների խաչմերուկից ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1961 թ. ծնված, նախկինում 3 անգամ դատապարտված Մելիկո Ա.-ին:

Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակ` կանխիկ գումարով (դրամ և տարադրամ) և տարբեր խանութ-սրահների կուտակային ու զեղչի քարտերով:
Ոստիկանները պարզել են, որ Մելիկո Ա.-ն դրամապանակը նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, երթուղային ավտոբուսում գողացել է ուղևորուհու պայուսակից:

Ժամը 13.30-ին կինը հրավիրվել է բաժին և նրանից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն:




Լրահոս