«Էվերտոն»-ի դեմ խաղը լավ փորձություն կլինի մեզ համար. Վենգեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կիսվել է Անգլիայի առաջնության երկրորդ տուրի շրջանակներում կայանալիք «Էվերտոն»-ի դեմ խաղի իր սպասումներով: Ընդգծենք, որ նախորդ մրցաշրջանում «Արսենալն» «Էվերտոն»-ի դեմ խաղում ջախջախվեց 3:0 հաշվով:

«Ամենից առաջ՝ ֆուտբոլային թիմը կյանք է, իսկ կյանքը՝ շարժում: Դա նշանակում է, որ թիմը չի կանգնում իր տեղում, մենք քայլում ենք առաջ և առաջընթաց արձանագրում: Մենք շատ երիտասարդ խաղացողներ ունենք, և դա էլ է նպաստում թիմի առաջընթացին:

Սպասվող խաղին շատ լավ հնարավորություն կունենանք ցույց տալ, որ մենք, նախորդ մրցաշրջանի համեմատ, ավելի ուժեղ ենք դարձել:

Այն ժամանակ «Էվերտոն»-ն արժանի էր հաղթանակի: Այդ խաղում մեր բախտը չբերեց, որովհետև նրանց երկու գոլը ստանդարտից դուրս ստացվեց: Խաղը հետաքրքիր է լինելու և այն շատ լավ փորձություն է մեզ համար», – Վենգերի խոսքերն է մեջբերում «Արսենալ»-ի պաշտոնական կայքը:




Լրահոս