Tomatina լոլիկի մարտերին մասնակցել է 22 հազար մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանական Բումյոլ քաղաքում Tomatina լոլիկի մարտերին մասնակցել է 22 հազար մարդ. տեղեկացնում է Associated Press գործակալությունը: Այս միջոցառումն անցկացվում է ամեն տարի և համարվում է տարածաշրջանի «այցեքարտը»:

«Տոմատային ճակատամարտի» համար բեռնատարներով 125 տոննա լոլիկ են բերել: Մարտերին մասնակցել են ոչ միայն տեղի բնակիչները, այլև բազմաթիվ զբոսաշրջիկներ:

Տոնակատարությանը մասնակցելու համար անհրաժեշտ է եղել վճարել 10 եվրո: Տոմսերը վաճառվել են Tomatina-ից մի քանի շաբաթ առաջ:

Այս փառատոնն անցկացվում է 1945թ. օգոստոսից: Այն մի քանի անգամ փորձել են արգելել:




Լրահոս