Հրշեջ-փրկարարները ծառը հեռացրել են ավտոճանապարհից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 30-ին, ժամը 19.24-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասում ծառն ընկել է ավտոճանապարհի երթևեկելի հատված. հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Պարզվել է, որ Դեբեդ թաղամասում` թիվ 9 ավագ դպրոցի մոտակայքում, թթենու ծառը ընկել և փակել է ավտոճանապարհը:

Հրշեջ-փրկարարներն ծառը հեռացրել են ավտոճանապարհից, երթևեկությունը վերականգնվել է:




Լրահոս