Մադրիդի «Ռեալ»-ը թուլացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հեղինակավոր իսպանական AS պարբերականը հարցում է անցկացրել Մադրիդի «Ռեալ»-ի մասին: Ընթերցողներին առաջարկ է եղել արտահայտել կարծիք այն մասին, թե ակումբը, նախորդ մրցաշրջանի համեմատ, թուլացել է, թե ուժեղացել:

Հարցվածների 79 տոկոսը կարծում է, որ մադրիդցիներն ավելի թույլ են դարձել, իսկ 21 տոկոսն այն կարծիքին է, որ նրանք ավելի ուժեղացել են:

Հիշեցնենք. որ «Ռեալ»-ը լքել են Անխել Դի Մարիան («Մանչեսթեր Յունայթեդ») և Խաբի Ալոնսոն («Բավարիա»):

Ամբողջ հարցմանը մասնակցել է 16 000 ընթերցող:




Լրահոս