Բնապահպանության նախարարն իր բարեկամներին տեղավորում է աշխատանքի. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, նախարարությունում սկսած կադրային ջարդին զուգահեռ, Հովիկ Աբրահամյանի օրինակով, սկսել է իր ծանոթ-բարեկամներին տեղավորել ոլորտում: Մոտ չորս-հինգ օր առաջ նա Դիլիջան ազգային պարկի տնօրեն է նշանակել իր բարեկամ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդուն՝ Սահակ Մուրադյանին, ում Արարատի մարզպետի պաշտոնում աշխատելու ամիսներին ձեւակերպել էր որպես իր օգնական: Այս նշանակումը եւ Դիլիջանի ազգային պարկի այլեւս նախկին տնօրեն Աշոտ Դավթյանի ազատման փաստը կարծես թե գաղտնի են պահվում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս